Վերջերս համացանցում լայնորեն տարածվեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` Էջմիածնում կայացած քարոզարշավի տեսակադրերը, որտեղ վերջինիս բաճկոնի տակից երեւում էր զենքատիպ մի առարկա: Այս տեսակադրերի hետ կապված Գ. Ծառուկյանը նշել էր, որ դա ընդամենը ոսկեզօծ Vertu հեռախոս էր, եւ հանրությունն էլ փորձում էր հավատալ:
Բայց, ինչպես միշտ, ոչ ճիշտ տեղում ու ոչ ժամանակին հայտնվեց ԲՀԿ կարկառուն նորաթուխ անդամ Վարդան Օսկանյանի տեսակետը հարցի վերաբերյալ, ով ո°չ ավել, ո°չ պակաս հենց զենք էր տեսել ԲՀԿ նախագահի կադրերում: Իսկ թե ինչպես է ստացվում, որ անպոչ շերեփի նման Վ.Օսկանյանն էլի ժխտում է Գ. Ծառուկյանին, փորձեցինք պարզել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ. ՙԱռանց մեկնաբանության, ես դրա մասին ասել եմ: Այնուամենայնիվ, իմ կարծիքով` դա հեռախոս էր՚: Իսկ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանին թողած, news.am-ին մեղադրել էր պատվեր կատարելու մեջ, որովհետեւ վերջիններս էլ ենթադրում էին, որ բաճկոնի տակ անհաջող թաքնված զենք է եղել: Հետաքրքիր է, թե ո±ւմ պատվերն է այդ դեպքում կատարում Վարդան Օսկանյանը: