ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, փաստորեն, որոշել է խոսելու փոխարեն նամակագրությամբ զբաղվել: Դա հայտնի է դառնում նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ ժամանակ առ ժամանակ կուտակված հարցերին պատասխանում է իր կայքում: Բայց, ինչպես պարզվում է, բոլորովին էլ պետք չէ ակնկալել հարցերի պատասխաններ Լ. Զուրաբյանի կողմից, որովհետեւ վերջինս պատասխանում է ֆեյսբուքյան միայն այն հարցերին, որոնք ձեռնտու են իրեն ու ՀԱԿ-ին:
Այսպիսով, մեր հարցերի պատասխաններին դեռ սպասելով, հնչեցնենք եւս մեկ հարց, որը, բնականաբար, դուրս էր մնացել պատասխանների միջից: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրում է. ՙՀարգելի պարոն Զուրաբյան, իմ հարցը մնաց անպատասխան: Ձեր կողմնակիցներն ու ակտիվիստներն առավել հայտնի են անհանդուրժողականությամբ, սովորական կռվազանությամբ ու հայհոյաբանությամբ: Սա հատուկ ինչ-որ նախագի±ծ է, թրենինգի հետեւա±նք, թե± պարզապես ակտիվիստները նայում են` ինչ է անում լիդերը, ու հետեւում նրա վարքին: Օրինակ` կոնկրետ ԼՏՊ-ի վերջին ելույթներում հայհոյախառն բառեր կան, ու սա արդեն գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Կամ Նիկոլ Փաշինյանը ՙԱրմնյուզ՚-ի եթերում, ի վերջո, սկսեց գոռգոռալ ու սպառնալ...՚: Պարոն Զուրաբյան, կարո±ղ է լռությունը համաձայնության նշան է: