ՙՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՚

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՙՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՚

Վերջին ժամանակներս Ադրբեջանի ռազմական ծախսերի հետ կապված տվյալները դառնում են բավականին մտահոգիչ: Մասնավորապես SIPRI միջազգային հետազոտական ինստիտուտը բերում է տվյալներ, որ 2011-ին Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են 89 տոկոսով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում:
Դա այն դեպքում, երբ, օրինակ` ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կրճատվել են 1,2 տոկոսով, Եվրամիությանն աճել է 0,2 տոկոսով, Արեւելաեվրոպական երկրներինը` մոտ 10, Ռուսաստանինն ու Չինաստանինը` համապատասխանաբար 9,3 եւ 6,7 տոկոսով: Եվ նույնիսկ մի քանի տոտալիտար եւ մշտապես ինչ-որ պատերազմական գործողությունների մեջ խառնված երկրներում ռազմական ծախսերի աճը 30-50 տոկոսի սահմաններում է:
Մի խոսքով` Ադրբեջանը բոլորից առաջ ընկած հա մի գլուխ զինվում է: Հասկանալի է, եթե մշտապես խոսում են Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու մասին, դա պետք է, որ արտահայտվեր նաեւ ռազմական ծախսերի ավելացման տեսքով: Սակայն մի շարք վերլուծաբանների ուշադրությունն է գրավել այն փաստը, որ ադրբեջանական նոր եւ բավականին թանկարժեք զինատեսակներում, ինչը ռազմական ծախսերի աճի մեջ առյուծի բաժինն է, մեծ ծավալ են կազմում այն զինատեսակները, որոնք նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ Ղարաբաղում կիրառել, քանի որ դրանք ունեն բոլորովին այլ նպատակային նշանակություն, օրինակ` ռազմածովային, հակահրթիռային պաշտպանության եւ այլն:
Հասկանալի է. երբ գնալով սրվում են ադրբեջանա-իրանական հարաբերությունները, Ադրբեջանը պետք է, որ վաղուց սկսեր մտածել այդ ուղղությամբ գոնե իր սահմաններն ամրապնդելու մասին: Ընդ որում, նման փաստերի մասին տվյալներ ի հայտ են գալիս պարբերաբար: Թեկուզեւ բերենք ամենաթարմ օրինակը, երբ օրերս Ադրբեջանն իրանական սահմանին կենտրոնացրեց տանկային մի նոր ստորաբաժանում` բաղկացած 30 միավորից: Ընդ որում` բավականին ցուցադրաբար, ինչը աննախադեպ է համարվում: Սակայն այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ այդ զրահատեխնիկան իսրայելյան արտադրության է, ինչը նաեւ Իրանին ուղղված ցուցադրական մարտահրավերի է նմանվում:
Չնայած դա էլ կարելի է հասկանալ, հաշվի առնելով, թե ներկայումս ինչ տեմպերով են զարգանում ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունները...
Օրերս վիկիլիքսյան ծագման մեկ նոր փաստաթուղթ ի հայտ եկավ: Դրանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչները Պետդեպարտամենտի ուշադրությունն էին հրավիրում հենց ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունների բուռն զարգացումների վրա, ընդ որում, ընդգծելով, որ այն, ինչ այդ հարաբերությունների հետ կապված տեսանելի է, դա ՙընդամենը այսբերգի երեւացող մասն է՚: Այդ փաստաթղթում, նույնիսկ, կարելի էր հասկանալի խանդի որոշակի դրսեւորումներ տեսնել: Սակայն խնդիրը ոչ թե ամերիկյան խանդն է, այլ այն, թե մինչեւ ո±ւր կարող են հասնել ադրբեջանա-իսրայելյան սիրախաղերը: Դա, իհարկե, Իսրայելի համար հիմնականում հակաիրանյան գործոն է: Բայց եւ ադրբեջանա-իսրայելյան ալյանսը չի կարող նաեւ հակահայկական բնույթ չկրել, քանի որ մի կողմից կա Ղարաբաղի հարցը, մյուս կողմից էլ, վերջին հաշվով, տարածաշրջանում Հայաստանը մնում է միակ երկիրը, որի միջոցով կարող է իրականացվել Ռուսաստան-Իրան ցամաքային կապ, ինչը նույնիսկ կարեւորագույն ռազմական նշանակություն ձեռք կբերի` Իրանում հնարավոր պատերազմի դեպքում:
Մի շարք տեսանկյուններից եւս ադրբեջանա-իսրայելյան այդ սիրախաղը Հայաստանի համար ունի մեծ կարեւորություն: Իսկ ներկայումս, նույնիսկ ադրբեջանական աղբյուրներն են այն համոզմունքին, որ այստեղ կապերի մակարդակն իրոք չափազանց խորն է գնացել: Մասնավորապես ադրբեջանական քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն այն մտքին է, թե. ՙԱդրբեջանական իշխանություններն անում են ամեն ինչ տարածաշրջանում Իսրայելի ֆորպոստը դառնալու համար՚: Ընդ որում, դրա համար պատրաստ լինելով անգամ Իրանի հետ թշնամանալուն. ՙԱմեն դեպքում, բոլորից առաջ ընկնել եւ վատացնել Իրանի հետ հարաբերությունները, այն էլ այն դեպքում, երբ մեր խնդիրները մեզ լիովին բավարար են, կարծում եմ, իմաստուն քաղաքականություն չէ: Իրանի հետ հարաբերությունների վատացման նախաձեռնությունը Ադրբեջանինն էր՚:
Իրականում Ադրբեջանը կշահի± այդ դաշինքից: Զ. Ալիզադեն այն կարծիքին է, որ` ոչ. ՙԵթե Ադրբեջանը Իսրայելին տրամադրի իր ավիաբազաները, ապա կդառնա ապագա պատերազմի թիրախներից մեկը: Դա հիմարություն եւ ազգային դավաճանություն կլինի՚: Իսկ եթե չտրամադրի, ապա էլ Իսրայելի ինչի±ն է պետք: Ընդ որում, այդ բազաները տրամադրել-չտրամադրելու հարցով ներադրբեջանական վեճը, ինչպես կարելի է հասկանալ Զ. Ալիզադեի խոսքից, բավականին բուռն է: Բայց եւ Ալիեւ, կարծես թե, այնքան էլ մեծ ընտրության հնարավորություն չունի: Այն հաշվով, որ ադրբեջանական մեկ այլ մասնագիտական գնահատականի համաձայն. ՙԱդրբեջանի կողմից Իսրայելի հետ առկա կապերի մակարդակը փուլացման ցանկացած փորձի դեմ Իսրայելն ունի մեկ լուրջ հակաքայլ: Այն է, սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Ու, նկատենք, այս օրերին, երբ Ադրբեջանից հերթական անգամ հայտարարություն հնչեց` Իրանի դեմ հնարավոր պատերազմում իր տարածքները չտրամադրելու մասին, իսկույն հետեւեց իսրայելյան պատվիրակի այցը Հայաստան: Ճիշտ է, մի փոքր ՙանմեղ՚ այց էր` գյուղատնտեսության նախարարի: Բայց եթե գնում է գյուղնախարարն ու պայմանավորվում իր ոլորտում համագործակցել, ապա ինչո±ւ նրանից հետո չի կարող գնալ մեկ այլ, ասենք` պաշտպանության նախարարը: Վերջին հաշվով չէ± որ կան որոշակի թեմաներ, որոնց դեպքում Իսրայելը կարող է շատ կարեւոր լինել Հայաստանի համար: Օրինակ` Իսրայելը կարող է ճանաչել ցեղասպանությունն ու իր լոբբինգով նպաստել, որ ԱՄՆ-ը եւս այն ճանաչի: Եվ հանուն դրա Հայաստանն արդյոք չի± գնա Իրանի հետ իր հարաբերությունները որոշակիորեն սառեցնելուն: Իսկ այդ դեպքում արդեն Ադրբեջանն ինքը Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական բնույթի մակարդակ տեղափոխելու քիչ շանսեր ունի, քանի որ չպետք է մոռանալ Թուրքիայի եւ Իրանի մրցակցության փաստը: Եվ այս ամենից հետո, մինչ Ալիեւը կփորձի Իսրայելից հրաժարվել, պետք է մի լավ մտածի...՚:
Սակայն այս տեսակետի մեջ կա մեկ հարցական. Իրանից հրաժարվելով Հայաստանն արդյոք նաեւ Ռուսաստանի հետ կապերի մեջ տեսանելի կորուստներ չի± ունենալու: Այն, որ Իրան-Սիրիա ուղղությամբ պատերազմի դեպքում Ռուսաստանը կմիջամտի, քչերն են կասկածում: Բանն այն է, որ թեեւ ՌԴ-ի եւ Իրանի միջեւ հաճախակի են նկատվում սառեցման նշաններ, սակայն տպավորությունն այն է, որ դա ավելի շատ ցուցադրական բնույթի է: Թեկուզեւ բերենք Իրանին S300 համակարգեր վաճառելու պատմությունը. Ռուսաստանն ԱՄՆ-ի պահանջներին ընդառաջ գնալով ժամանակին այդ գործարքից հրաժարվեց ու դա զգալի լարվածություններ առաջացրեց երկու երկրների հարաբերություններում: Սակայն մոտ մեկ տարի առաջ Իրանը հայտարարեց սեփական S300 համակարգեր արտադրելու մասին, եւ այսօր էլ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարում է, թե այդ ծրագիրն իրականացել է: Ճիշտ է, ժամանակին կային խոսակցություններ, թե Իրանն այդ համակարգերն արտադրել է չինական տեխնոլոգիաներով, սակայն մի շարք փորձագետներ այն համոզմունքին են, թե այս հարցում Իրանին օգնել են ռուսները:
Այս կարգի երեւույթներ նկատվում են մի շարք, ոչ պակաս կարեւորագույն դրվագներով եւս, ուստիեւ պետք է ենթադրել, որ Հայաստանի դեպի Իսրայել շարժվելու փորձն անգամ հազիվ թե ռուսները գրկաբաց ընդունեն: Իսկ այս հարցով ՌԴ-ի հետ հակադրվելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ, հաշվի առնելով, որ եթե անգամ ցեղասպանության հարցով լինի Իսրայելի աջակցության հնարավորությունը, ապա դա մեկ է, չի լուծում Հայաստանի անվտանգության խնդիրը: Մոտավորապես այդ կարծիքին է նաեւ ՙԿովկասագետների գիտական կենտրոնի՚ նախագահ Ալեքսանդր Կրիլովը, ով գտնում է, թե այն իրավիճակում, երբ մի կողմից այսքան սրվել է իրավիճակը Մերձավոր Արեւելքում ու կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ապա. ՙԴա պահանջում է, որ Հայաստանն ունենա անվտանգության ամուր երաշխիքներ, որոնք կարող է տալ միայն Ռուսաստանը... Կարծում եմ` պարզ է, որ հայկական քաղաքականության մեջ խելագարներ չկան՚:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում