- Моргала выколю, пасть порву, всю жизнь на лекарствах жить будешь...

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

- Моргала выколю, пасть порву, всю жизнь на лекарствах жить будешь...


ՙԲՈԼՈՐԸ` ՄԵԿԻ ԴԵՄ, ՄԵԿԸ` ԲՈԼՈՐԻ ԴԵՄ՚ ՁԵՎԱՉԱՓԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՏԱՊԱԼՈՒՄ

Եվ այսպես, նախընտրական քարոզչությունը գնալով նորանոր հանգամանքներ է բացահայտում, եւ ամեն ինչ աստիճանաբար դառնում է առավել քան պարզ եւ բաց: ՙՀմայականոցում՚ ստեղծված, այսպես կոչված, ՙմիասնական շտաբին՚ երեկ բավականին ոչ դիվանագիտական բնորոշում տվեց ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, այն է, որ ՙԺառանգությունը՚ չի մասնակցում ՙՌոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի կազմավորմանը՚: Առաջին անգամ է, որ կոնկրետ քաղաքական դեմքի կողմից ուղղակի տեքստով այդ` իբր, ընտրակեղծիքների դեմ պայքարի կոչված հիմնարկությունն այդքան սերտորեն կապվում է ՀՀ երկրորդ նախագահի անվան հետ:

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍՏՎԵՐԸ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԿԵՍՕՐԻՆ

Բնականաբար, Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը անմիջապես հարուցեց բավականին կոշտ հակազդեցություն: Այսպես, ըստ Նաիրա Զոհրաբյանի. ՙՍեփական` առանց այն էլ աննախանձելի վիճակը պետք չէ խորացնել աբսուրդի հասնող հայտարարություններով: Թե ՙԺառանգության՚ նման վարքագիծը ինչով է թելադրված, տեսնում ենք քաղաքական վերլուծաբանների տարբեր գնահատականներում, եւ եթե ՙԺառանգությունը՚ շարունակում է այդ վարքագիծը, մեզ մնում է հավատալ, որ այդ վարքագիծը թելադրված է՚: Ավելորդ չենք համարում նշել, որ տիկին Զոհրաբյանի հիշատակած ՙքաղաքական վերլուծաբանների տարբեր գնահատականները՚, համաձայն որոնց` ՙԺառանգությունը՚ իզութոզով ծախված է իշխանությանը, զուտ պատահականորեն մեծամասամբ կարելի գտնել հենց Ռոբերտ Քոչարյանի ճամբարը սպասարկող քարոզչական ռեսուրսներում: Իսկ խոշոր հաշվով, բավականին անսովոր է իշխանական կցորդի դերում պատկերացնել այն ուժին, որը մաքուր ամերիկյան նախագիծ է, մինչդեռ իշխանությունը ավելի շատ կողմնորոշված է դեպի Հյուսիս... Համ էլ ի±նչն է ՙաբսուրդ՚ այն պնդման մեջ, որ, այսպես կոչված, ՙմիասնական շտաբը՚ փաստացի Ռոբերտ Քոչարյանինն է: Ի±նչ է, որեւէ մեկի համար գաղտնի±ք է, թե ժամանակին ՀՀ երկրորդ նախագահը ինչպիսի վճռորոշ դեր է ունեցել ԲՀԿ-ի հիմնադրման գործում, կամ արդյոք որեւէ մեկը կարո±ղ է պնդել, որ Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի մերձավորագույն մարդկանցից չէ: Կամ այդ երբվանի±ց է ՀՅԴ-ն հանկարծ դադարել լինելու այն Ռոբերտ Քոչարյանի հենարանը, ով իրենց հանել է բանտերից, ազատորեն գործելու հնարավորություն է տվել եւ օժտել իշխանական լծակներով. ի վերջո, հո դաշնակները այդ աստիճանի ուտող-ուրացող չե±ն: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա սույն կառույցը, որը ոչ այլ ինչ է, քան արտաքին ուժերի կամքով պետականության կազմաքանդմանը ձգտող եւ անձնական վրեժխնդրությունից խեղդվող կադրերով հագեցած ՙ5-րդ շարասյուն՚, պատրաստ է համագործակցել` ում հետ ասես եւ օգտագործել` ում ասես, միայն թե հասնի իր ուզածին: Եվ ՀԱԿ-ի համար բոլորովին կարեւոր չէ` դա կարվի իրենց գաղափարական թշնամի ՀՅԴ-ի միջոցո±վ, իրենց թունդ ատելության թիրախ Ռոբերտ Քոչարյանի±, թե± այլոց:
Պարզապես գործում է չափազանց պարզունակ մի տրամաբանություն` երկրորդ նախագահի ստվերը վարկանիշային միավորներ չի բերում, այլ, ընդհակառակը, հանրության աչքում ստվեր է գցում հենց այն քաղաքական միավորների վրա, ում թիկունքում երեւում է: Ուստի` ձգտում են ուրանալ ակնհայտը` ելնելով հայտնի այն սկզբունքից, որ, ինչքան ավելի ահավոր լինի սուտը, այնքան դյուրությամբ կարելի է դա հրամցնել հանրությանը: Մանավանդ որ, դա պետք է ընդամենը մինչեւ ընտրություններ եւ ընտրություններին հաջորդող ենթադրվելիք ՙբողոքաշրջանին՚: Ու հենց դրանից ելնելով` օրինակ` ՀՀՇ վարչության նախագահ, վերջերս սուպեր նյարդային դարձած Արամ Մանուկյանը հանկարծ հայտարարում է, որ ԲՀԿ-ն վաղուց ոչ մի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ ընդհանրապես Հայաստանում չկա որեւէ քաղաքական ուժ, որը ցանկություն ունի գործակցել երկրորդ նախագահի հետ: Դե ինչ, նա դա պնդեց միանգամից եւ դաշնակների փոխարեն, իսկ ԲՀԿ-ի պարագայում ստացվում է, որ ՀՀՇ-ն է դառնում այդ կուսակցության խոսնակն ու հայտնում, թե ում հետ կապեր ունի կամ չունի ԲՀԿ-ն: Չնայած, ինչ-որ չափով դա երկկողմանի է, եւ ընդամենը օրեր առաջ Դիլիջանում ԲՀԿ առաջնորդն էր հայտարարել, թե ԼՏՊ-ն երբեւէ չի ասել այն, որ պիտի տապալեն Սերժ Սարգսյանին:
Դե ինչ, ամեն ինչ էլ կարելի է նախընտրական քարոզչության շրջանակներում հրամցնել ընտրողներին: Դե, եթե Օսկանյանը ռեալ գործող կոալիցիոն նախարարների շրջապատում կարող  է հայտարարել, որ կոալիցիան գործող չէ, որ ԲՀԿ-ի նախարարների գործունեության թույլ կողմերի համար պատասխանատու է ոչ թե ԲՀԿ-ն, այլ ՀՀԿ-ն, որ նախընտրական քարոզչության շրջանում բարիքներ աժանելը ընտրակաշառք չէ եւ այլն, եւ այլն, ապա չպետք է զարմանալ, որ կարող են սեւը սպիտակ հռչակել, իսկ սպիտակը` սեւ: Ինչպես ասում են` կա սուտ, ահավոր սուտ եւ նախընտրական քարոզչություն:
Եվ մի հետաքրքիր դրվագ էլ օսկանյանական քաջագործություններից. Գագիկ Ծառուկյանը Էջմիածնի հանդիպման կադրերի վերաբերյալ հայտարարել է, որ այդտեղ երեւացածը ոչ թե զենք էր, այլ ՙվերտու՚ թանկարժեք հեռախոս, նույնիսկ լրատվական կայքերից մեկի լրագրողին զենքի մասին հիշատակումների համար անվանել էր ՙպատվեր կատարող՚, բայց արի ու տես, որ Օսկանյանը ասում է, որ դա զենք էր. ՙԳիտե±ք, նկարներից դատելով ինչ-որ ես տեսա, կարծում եմ, որ զենք էր՚: Անշուշտ, այն հարցը, դա զենք էր, թե հեռախոս, բավականին մանր եւ արժեք չունեցող հարց է, բայց, այնուամենայնիվ, ինչո±ւ է Օսկանյանը այդ դրվագով ոչ այնքան հարմար իրավիճակ ստեղծում ԲՀԿ առաջնորդի համար, եւ ո±ւմ պատվերն է կատարում Օսկանյանը:
Չնայած` ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Օսկանյանը կարող է ունենալ ընդամենը երկու պատվիրատու` Ռոբերտ Քոչարյան եւ ՙքեռի Սեմ՚: Եվ նրանցից հատկապես ո±վ է ձգտում Օսկանյանին դարձնել իրավիճակի տերը ամբողջ ԲՀԿ-ում, դա էլ է բավականին պարզ: Երկուսն էլ: Պարզապես Ռոբերտ Քոչարյանի համար Օսկանյանի հնչեցրած թեզը` ՀՀԿ-ին քաղաքական մենաշնորհից ե°ւ խորհրդարանում, ե°ւ կառավարությունում զրկելու վերաբերյալ հարթում է ճանապարհ դեպի հնարավոր վարչապետություն կամ գոնե դեպի մասնակցություն 2013-ի նախագահական ընտրություններին, իսկ ամերիկացիների համար դա միջոց է իրագործելու ՙնարնջագույն՚ հեղաշրջում կա°մ փողոցում, կա°մ ԱԺ-ում, կա°մ երկուսը մեկտեղելով:
Եվ եթե նայենք հենց աշխարհաքաղաքական շահերի պրիզմայով, ապա ստացվում է, որ ամերիկյան ծագումնաբանություն ունեցող Օսկանյանը դաշնակների եւ ՀԱԿ-իստների հետ աշխատում է ՙնարնջագույն՚ հեղաշրջման սցենարի ուղղությամբ, իսկ նույնքան ամերիկյան նախագիծ հանդիսացող ՙժառանգությունն՚ էլ ունի խնդիր, որ, եթե ԱԺ ընտրությունների փուլում ՙնարնջագույնների՚ օսկանյանահհշական թեւը ձախողվի, ապա 2013-ի համար կարելի է գործարկել ՙՐաֆֆի նախագահ՚ նախագիծը:

ՙԲՈԼՈՐԸ ՄԵԿԻ ԴԵՄ՚ ՁԵՎԱՉԱՓԻ ԻՐԱԿԱՆ ԳԻՆԸ


Օսկանյանի, Հմայակի եւ ԼՏՊ-ի հղացած գաղափարը` ԲՀԿ-ի ներգրավումով ձեւավորել նախընտրական ՙբոլորը` մեկի դեմ, մեկը` բոլորի դեմ՚ իրավիճակը հենց գլխանց ճաքեր է տալիս: Հենց այդ ՙմեկը՚` ՀՀԿ-ն, շատ հանդարտ վարում է իր ընտրարշավը, Սերժ Սարգսյանն էլ ոչ մի ցանկություն չի հայտնում ՙբոլորի դեմ՚ կռիվ տալու, ընդհակառակը, միշտ շեշտում է, որ ընտրություններից հետո էլ կյանքը շարունակվում է, եւ կարիք չկա ընտրություններում բաժանվել թշնամական ճամբարների: Ու թեեւ, ինչպես վկայում են ՙԳելլափի՚ հարցումները, հենց ՀՀԿ-ն է անվիճելիորեն ամենաուժեղ քաղաքական ուժը, տվյալ դեպքում ՀՀԿ-ն գլխավորող ՀՀ նախագահը կիրառում է, փաստորեն, յուրահատուկ ՙքաղաքական այկիդոյի՚ մարտավարություն, երբ հակառակորդի կատաղի գրոհները փլվում են դատարկության մեջ, ու դրանով իսկ վնասում հենց հակառակորդին:
Օբյեկտիվորեն նաեւ ՙԺառանգության՚ գործոնը դարձավ գլխացավանք ՙբոլորը` մեկի դեմ՚ տարբերակը կառուցողների համար, զի ուղղակիորեն հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել այդ գործընթացին, եւ ավելին` հանրությանը ի տես հայտարարեց, որ ՙմիասնական շտաբի՚ թիկունքում երեւում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը: Ճիշտ է, բեղաթրաշ Րաֆֆին թաքցրեց, որ այդտեղ երեւում է նաեւ ամերիկացիների ստվերը, բայց, ինչեւէ, օբյեկտիվորեն դա քանդում է միասնական ՙնարնջագույն՚ պատկերը: Գումարած դրան` Սամվել Նիկոյանի եւ Դավիթ Հարությունյանի նախընտրական նախաձեռնությունները լավ էլ հակակշռում են այդ հակապետական ՙշտաբային՚ գործունեությունը, առավել եւս, որ, ինչպես նշեց ինքը` Դավիթ Հարությունյանը, քաղաքակիրթ ընտրությունների կանոնների շուրջ բանակցությունների մի մասը գաղտնիության ձեւաչափով է անցկացվում: Այսինքն` ՙհմայականոցի՚ շտաբը դեռ շատ ու շատ անախորժ բաներ է հայտնաբերելու:
Իսկ այժմ նույն Օսկանյանի ՙապրիլյան թեզերի՚ մասին, որ մայիսի 6-ի ընտրություններին ընտրվում է ոչ միայն խորհրդարան, այլեւ կառավարություն: Անշուշտ, գործում է խորհրդարանական ուժերի կողմից կոալիցիոն կառավարություն ստեղծելու քաղաքական ավանդույթը, թեեւ 2007-ին նույն ՀՀԿ-ն ոչ մի կոալիցիոն գործընկերոջ կարիք էլ չէր զգում: Բայց անգամ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվի ՀՀԿ-ին բացառող նոր խորհրդարանական մեծամասնություն, ապա ամենեւին էլ փաստ չէ, որ այդ մեծամասնությունը կկարողանա կառավարություն ստեղծել: Չէ± որ Սահմանադրությամբ կառավարություն ստեղծելը ՀՀ նախագահի լիազորությունն է, իսկ ԱԺ-ն ընդամենը հաստատում է կառավարության ծրագիրն ու կառավարության ղեկավարի` նախագահի կողմից առաջարկված թեկնածուին, եւ երկար-բարակ կոտոշներ տնկելու դեպքում ՀՀ նախագահը կարող է պարզապես ցրել խորհրդարանը ու գրչի մեկ շարժումով ջուրը լցնել ՙկոնսեսուս` մինուս ՀՀԿ՚` մեծ տանջանքով ստեղծվելիք ձեւաչափը: Չնայած` գրեթե բացառված է, որ ՀՀԿ-ին չհաջողվի պահպանել մեծամասնությունը, բայց, այնուամենայնիվ, այդ զարգացման դեպքում կպահանջվի ընդամենը երկու բան. մեկը` կանխել նոր մարտի 1-երի հրահրման փորձերը, եւ երկրորդը` միանգամից ու շատ կոշտ պատժել առնետավազքի հակումներ դրսեւորողներին:

ԱՐՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ

ՀԱԿ-ը, հավատարիմ լինելով, իր` ամեն ինչ հարամելու կամ ՀԱԿմեջ անելու սովորությանը, արդեն իսկ հայտարարել է, որ չի հավատում Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների հնարավորությանը, ու հիմիկվանից իրազեկել է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին` մայիսի 8-20-ը հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ: Սույն լուրով հանրությանը ՙերջանկացրեց՚ Արամ Մանուկյանը: Այսինքն` անկախ ընտրությունների արդյունքից, ՀԱԿ-ը փորձելու է փողոցային լայնածավալ գործողություններ սկսել եւ անչափ երջանիկ կլինի, եթե դաշնակներն ու ԲՀԿ-ն էլ ներքաշվեն այդ գործի մեջ: Չէ± որ 2008-ի մարտի 1-ի ողբերգությունը դարձավ շատ հզոր PR ակցիա ԼՏՊ-ի թիմի համար եւ թույլ տվեց 4 տարի շարունակ ձգել որոշակի քարոզչական ներուժ ու հասնել որոշակի շանսերով ԱԺ ընտրություններին մասնակցելուն: Իսկ եթե ՀԱԿ-ը այդ հարցում միայնակ չլինի, ապա միգուցե առավել մասշտաբային ՙմարտի 1՚ ստացվի: Չէ± որ ԼՏՊ-ն` իր մերձավոր շրջապատով վաղուցվանից գիտի արյունը քաղաքական առեւտրի առարկա դարձնելու առավելագույն արդյունավետ ձեւերը: Հիշենք թեկուզ 1990թ. մայիսի 27-ի արյունալի սադրանքը, որը ՀՀՇ-ին օգնեց դառնալ մեծամասնություն Գերագույն խորհրդում, հիշենք նաեւ նույն թվականի ամառային կասկածելի փոխհրաձգությունը, որի ամբողջ մեղքը բարդեցին ՀԱԲ-ի վրա, բայց այդպես էլ չկարողացան ապացուցել, սակայն էապես ամրապնդեցին ՀՀՇ-ի իշխանական մենաշնորհը:
Բա հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությո±ւնը... Այժմյան կարկառուն ՀԱԿ-իստ Գագիկ Ջհանգիրյանը, որը սկիզբ էր դրել ընտրակեղծիքների տեխնոլոգիաներին 1995-ին, ըստ էության, տապալեց այդ ոճրագործության բացահայտումը, հենց որ տեսավ ԼՏՊ-ի ստվերը, բայց սկսվեցին այդ գործով ձերբակալությունները քաղաքական նպատակահարմարության սկզբունքից:
Բայց, եթե ԼՏՊ-ի ու ՀՀՇ-ականների համար արյունը սոսկ առեւտրի առարկա է, եւ պատրաստ են հանուն ՙթարմ՚ քաղաքական նպատակների խաղալ նույն թիմում Ռոբերտ Քոչարյանի հետ, որին ժամանակին մեղադրում էին հոկտեմբերի 27-ի կամ մարտի 1-ի կազմակերպիչ լինելու մեջ, ապա նույն ՀԱԿ-ում կան մարդիկ, ում համար դա շատ լուրջ խնդիր է ստեղծում:
Արամ Զ. Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի առջեւ ծառացած է այդ խնդիրը` համագործակցե±լ այն մարդու հետ, ում նրանք մեղադրել են իրենց հարազատների սպանությունը կազմակերպելու մեջ, թե± դուրս գալ մի գործընթացից, որի նպատակն է Ռ. Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Թե ինչ ընտրություն կկատարեն Վազգեն Սարգսյանի եղբայրը եւ Կարեն Դեմիրճյանի որդին, դա կերեւա ամենամոտ ժամանակներս, քանի որ բոլոր դեպքերում շատ կարեւոր ընտրության մասին է խոսքը: Այլ հարց է, որ այդ ընտրությունը կարող է չափազանց լուրջ հետեւանքներ ունենալ ինչպես Ռ. Քոչարյանի, այնպես էլ ՀԱԿ-ի եւ ԼՏՊ-ի ապագա ճակատագրի տեսակետից, սակայն դա արդեն իրենց պրոբլեմն է...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում