ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՙԽաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի՚ ղեկավար Գեորգի Վանյանի` ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու հերթական նախաձեռնությունը ձախողվել է. գյումրեցիները քշել են նրան իրենց քաղաքից:
Գյումրիի ժուռնալիստների ՙԱսպարեզ ակումբը՚, որի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էր հյուրընկալել Վանյանին, հանդես եկավ հայտարարությամբ` դատապարտելով Գյումրիում տեղի ունեցածը ու նաեւ հավաստիացրեց. ՙԺամը 18-ին, ակումբի ստացած տեղեկությունների համաձայն, ադրբեջանական ֆիլմերի նախատեսված ցուցադրությունը տեղի է ունեցել Գյումրի-Երեւան ավտոճանապարհի Արթիկի տարածաշրջանին հարող մի ռեստորանում, Երեւանից Գյումրի ուղեւորված եւ այդտեղ Գ.Վանյանին դիմավորած հանդիսատեսների համար: Ցուցադրությանը ոչ ոք եւ ոչինչ չի խոչընդոտել՚: Ամենայն հավանականությամբ, նրանք մտել են մի ռեստորան, քաբաբ ու խորոված պատվիրել, միացրել ադրբեջանական կամ թեկուզ մեր ադրբեջանասեր երգիչ-երգահանների որեւէ երաժշտություն ու դիտել ադրբեջանական ֆիլմերը` խմելով ժողովուրդների բարեկամության ու ադրբեջանցի ռեժիսորների կենացը:
Մեզ թվում էր, որ հերթական ձախողումից հետո Վանյանը գոնե որոշ ժամանակ դադար կառնի, ուժեր կհավաքի, բայց անմիջապես հայտարարեց, որ ապրիլի 17-ին Վանաձորում է անցկացնելու այդ, այսպես կոչված, փառատոնը: Հույսը լոռեցիների միամտության ու հատկապես իր մեկ այլ համախոհի` Արթուր Սաքունցի վրա դրած Վանյանը չէր պատկերացնում, որ լոռեցիները շատ արագ կհամախմբվեն այդ դավաճանական քայլի դեմ: Լոռու մարզի մի շարք հասարակական կազմակերպություններ եւ քաղաքական ուժերի տեղական կառույցներ հանդես եկան հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. ՙՈմն Գեորգի Վանյան, ակնհայտորեն ոգեւորված ոչ միայն հայ-ադրբեջանական բարեկամությանն իր ՙնպաստը՚ բերելու սին ցանկությունից, այլեւ արեւմտյան ինչ-որ կենտրոններից ստացած դրամաշնորհը իրացնելու շահախնդրությունից, այս անգամ Լոռու մարզն ու նրա կենտրոն Վանաձորն է ընտրել իր ազգադավ նպատակներին հասնելու, իբր թե, հարմար վայր՚: Իսկ հայտարության վերջում ասված է. ՙՀարկ ենք համարում նաեւ նախազգուշացնել միջոցառման կազմակերպիչներին եւ նրանց օժանդակողներին, որ հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են միմիայն իրենք՚:
Ամենայն հավանականությամբ, Վանյանը հասկացավ, որ կրակի հետ է խաղում եւ հայտարարեց, որ փառատոնի անցկացումը Վանաձորում հետաձգվում է: (Իսկ թե ինչ եղավ այնտեղ, մենք արդեն ներկայացրել ենք): Սակայն նա չի հրաժարվում իր ադրբեջանասիրությունից: Ահավասիկ. ՙՀայաստանում ՙՍտոպ՚ ադրբեջանական ֆիլմերի փառատոնը մեկանգամյա միջոցառում չէ: Սա մարաթոնյան վազք է` մարդասիրական գաղափարների այլասերման եւ բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչությունից եւ դրա ազդեցությունից ազատվելու հասարակական գործընթաց՚:
Ամեն դեպքում թե° Գեորգի Վանյանին, թե° Լեւոն Բարսեղյանին, թե° Արթուր Սաքունցին կարելի է հասկանալ. նրանք, ամենայն հավանականությամբ, նույն կամ գրեթե նույն աղբյուրից են ջուր խմում, սակայն մեզ հերթական անգամ զարմացնում է ՙՀրապարակ՚ թերթի ադրբեջանասիրությունը (գուցե` ոչ միակողմանի):  
Վերոնշյալ թերթի մի հրապարակման մեջ ներկայացվում է տխրահռչակ Վանյանի գործունեության ավելի խայտառակ էջեր, սակայն եզրահանգումը նրա օգտին է. ՙ2011-ին ՙԹուրան՚ գործակալությանը նա (Վանյանը-Ռ.Թ.) ասել է. ՙԵթե ես իրոք Թուրքիայի կամ Ադրբեջանի լրտեսն եմ, ապա ինչո±ւ եմ ազատության մեջ՚՚: Հարց, որը արժե տալ համապատասխան մարմիններին: Շարունակենք մեջբերումը. ՙՎանյանի կենսագրականի մեջ առավել հետաքրքրականն այն է, որ նա ընդունել է, որ Խոջալուում հայերը ռազմական հանցանքներ են գործել... Ի վերջո, Վանյանը խոստովանել է, որ ինքը ՙգրանտակեր՚ է՚:
Այժմ լսենք Վանյանի գործունեության արդարացումները.
ՙԱդրբեջանական կինոփառատոնի մասին խոսելիս մոռանում են ամենակարեւորը` այն անմիջականորեն կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ: Սա երկու հանրությունների միջեւ խաղաղություն հաստատելու փորձ է եւ ինքնանպատակ չէ: Ավելին, այս փորձին աջակցում են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, որոնք այս քայլով գործնականի են վերածում եվրոպական տեսակետը, ըստ որի` ղարաբաղյան հակամարտությունն իր լուծումը կստանա, եթե հայ եւ ադրբեջանցի հասարակության միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորվի: Այսինքն` փառատոնը միտված է երկու հանրությունների միջեւ խաղաղ հարաբերությունների վերականգնմանը: Հարց է առաջանում` ինչի±ն են դեմ ցուցարարները` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմա±նը: Ադրբեջանցու եւ հայի միջեւ նորմալ հարաբերությունների վերականգնմա±նը՚:
Ահա նման շաբլոն հայտարարություններ, որոնցից նույնպես, կարծես թե, դրամաշնորհի հոտ է գալիս:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում