ՙՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ ԴԻՐՔԵՐԸ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ ԴԻՐՔԵՐԸ

ՙԻրավունքի՚ երեկվա համարում ներկայացրել էինք Թուրքիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության արդյունքները, մասնավորապես, երեք մարզիկով ներկայացած մեր հավաքականը բավարարվել էր ընդամենը մեկ փոքր արծաթե մեդալով: Թերի կազմով ներկայանալը մարզաձեւի պատասխանատուները բացատրել էին մեր ուժեղագույն մարզիկների` Օլիմպիական խաղերին անհատական ծրագրով նախապատրաստվելու անհրաժեշտությամբ:
Սակայն այդպես չէին մտածել թե° մեր ոխերիմ հարեւանները, թե° այլ երկրների ներկայացուցիչներ: Անվիճելի առավելությամբ հաղթեցին Ռուսաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները: Կանանց մեդալային հաշվարկում Ռուսաստանն առաջ անցավ Թուրքիայից եւ Լեհաստանից, իսկ տղամարդկանց մեդալային հաշվարկում` Ադրբեջանից եւ Թուրքիայից:
Չենք ներկայացնի կանանց մեդալային հաշվարկը, քանի որ մերոնք չէին մասնակցում: Միայն նշենք, որ ադրբեջանցիները նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ:
Տղամարդկանց մեդալային հաշվարկով առաջինը, ինչպես նշեցինք, Ռուսաստանն է` 6 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ, իսկ ահա երկրորդ հորիզոնականում Ադրբեջանի հավաքականն է` 5 ոսկե, 1 բրոնզե մեդալ: Այդ ցուցանիշով ադրբեջանցիները նույնիսկ գերազանցել են իրենց եղբայր թուրքերին, որոնք նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ: Ավելորդ չենք համարում ներկայացնել նաեւ 5-րդ հորիզոնականը զբաղեցրած Վրաստանի հավաքականի մեդալները` 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ:
Տա Աստված, որ մեր ուժեղագույն ծանրամարտիկներն աչքի ընկնեն Լոնդոնի Օլիմպիական խաղերում, սակայն մեզ արդեն սկսում է թվալ, որ աստիճանաբար զիջում ենք դիրքերը նույնիսկ տարածաշրջանի` ժամանակին թույլ համարվող երկրների հավաքականներին: Ի դեպ, ոչ միայն մարզական արդյունքների, այլ նաեւ համապատասխան մարզաբազաների, մարզադաշտերի, մարզադահլիճների հարցերում: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի առիթով հայտարարել էր, որ Վրաստանն ու Ադրբեջանը կարող են ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն անցկացնելու միասնական հայտ ներկայացնել: Այդ խոսակցությունները դադարեցին, սակայն պարզվեց, որ օրերս Բաքուն 2020 թվականի Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ է ներկայացրել: Իհարկե, ըստ մասնագետների, այն կմերժվի եւ, ամենայն հավանականությամբ, Օլիմպիական մայրաքաղաք կընտրվի իսպանական Մադրիդը: Բայց ամեն դեպքում Ադրբեջանը նման համարձակություն է դրսեւորում:
Իսկ մենք միայն ճառեր ենք ասում... Իհարկե, որոշ բան կատարվում է, բայց դա բոլորովին էլ բավարար չէ: Ոմանք նորից կհիշեն Բաքվի նավթի գործոնը, մեր` ծովային սահման չունենալը, շրջափակված մնալը եւ այլն: Բայց յուրաքանչյուրս պետք է լրջորեն մտածենք` իրո±ք ամեն ինչ ենք անում հայկական սպորտի զարգացման համար:
Աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրիկ Վարդանյանը մեր մի հարցազրույցում մասնավորապես նշել էր, որ Ադրբեջանը Բուլղարիայից ծանրամարտիկներ է գնում, սակայն չպետք է մոռանալ, որ մենք էլ Ռուսաստանից ենք, կարելի է ասել, ըմբիշներ գնում, սակայն հաջողությունները, երեւի չհաշված Յուրի Պատրիկեեւին, այնքան էլ, մեղմ ասած, ակնառու չեն:  

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում