ՙՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼ ԱՅՍ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԱՔՈՒՐ ԷՋԻՑ ՍԿՍԵԼ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ՚
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԱՔՈՒՐ ԷՋԻՑ ՍԿՍԵԼ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ՚
Հայոց ցեղասպանության առաջիկա տարելիցի հետ կապված շարունակում ենք ներկայացնել Ցեղասպանության վերաբերյալ պատմաբանների, քաղաքագետների կարծիքները: Նախորդ համարում ներկայացրել էինք ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ մեր հարցազրույցը, իսկ այսօրվա մեր զրուցակիցն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ:
ուրքական կողմը հանդես է գալիս առաջարկով, որպեսզի հայ եւ թուրք պատմաբանները հավաքվեն` քննարկելու Հայոց ցեղասպանության հարցը, ի±նչն է պատճառը, որ հայկական կողմը չի համաձայնվում քննարկմանը: Հարցն այն ենթատեքստով չէ, թե մասնակցելով նման քննարկումների` կասկածի տակ ենք առնում Ցեղասպանության հարցը: Պարզապես հերթական անգամ այդ փաստը հիմնավորելը չի± նպաստի Ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացմանը:
- Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական թեզը պարզունակ քարոզչական մի մոտեցում է, որն ունի հետեւյալ նպատակները. առաջին հերթին հայկական կողմին ներքաշել որեւէ բանավեճի մեջ, եւ տվյալ դեպքում` թուրքական կողմի համար շահեկան է շահարկել, որ, տեսեք, հայկական կողմի հետ երկխոսության անվան տակ տեղի է ունենում ինչ-որ քննարկում: Իսկ այդ քննարկումը կարող է անվերջ շարունակվել: Այս խոսակցության իմաստը եւ նպատակը հետեւյալն է` առաջարկել մի բան եւ ներկայացնել երկխոսության տեսքով. շահեկան է, չէ±, ստանալ չեզոք լսարանի, այսպես կոչված, միջազգային հանրության դրական արձագանքը, որ տեսեք` թուրքերը առաջարկում են, իսկ հայերը մերժում են: Ամբողջ մեխանիզմը սրա մեջ է:
Ուրեմն ի±նչ պետք է անի հայկական կողմը. հայկական կողմը, անշուշտ, որեւէ պարագայում չպետք է գնա Հայոց ցեղասպանության պատմական եղելության վերաբերյալ որեւէ քննարկման: Բայց կա մի մոտեցում, որով պետք է չեզոքացնել թուրքական այս քարոզչական խայծը: Նախ պետք է այդ նույն լսարանին բացատրել, որ թուրքական կողմը չի կարող նման առաջարկով հանդես գալ, որովհետեւ Թուրքիայում խոսքի ազատության խնդիր կա: Այն է` բանտարկվում եւ տուգանքի են ենթարկվում այն լրագրողները, մտավորականները, ովքեր խոսում են Ցեղասպանության մասին: Հետեւաբար հարց է առաջանում. ովքե±ր են ներկայացնելու թուրքական կողմը` պաշտոնական պատմագրության ներկայացուցիչնե±րը: Շնորհակալություն, մենք չեն գալու այդպիսի քննարկման մարդկանց հետ, ովքեր ինքնուրույն մտածելու կարողություն չունեն: Առաջինը` դա խոսքի ազատության խնդիրն է, հետեւաբար, նա չի կարող իրավունք վերապահել հայկական կողմին ինչ-որ բան առաջարկել, որովհետեւ Թուրքիայի կողմից ներկայացվող անձինք լինելու են լուրջ վերահսկողության տակ եւ չեն կարող ինքնուրույն կարծիք արտահայտել:
Երկրորդը` հարյուրավոր հատորներ են գրվել, այդ թվում` արխիվային: Մենք չենք կարող մի կողմ դնել այս ամեն ինչը եւ թուրքերի հետ մաքուր էջից սկսել ինչ-որ բան քննարկել: Նախեւառաջ, եթե նման քննարկումներ Թուրքիան ուզում է, պետք է բարի լինի ընդունել տարբեր արխիվներում, այդ թվում` սեփական արխիվների մեջ եղած նյութերի իսկությունը: Իսկ այսօր Թուրքիան անում է մեկ այլ բան` ժխտողականություն. ժխտում է ամեն ինչ, ինչը կապված է Հայոց ցեղասպանության հետ: Հրատարակված նյութերը, ասվածը, գրվածը Թուրքիայի համար ոչինչ է: Հետեւաբար, մենք չենք պատրաստվում քննարկել ինչ-որ հարց մի կողմի հետ, որը չի ուզում առնչվել արդեն իսկ հրապարակված` եղած նյութերի հետ:
- Ի±նչ պահանջներ պետք է ներկայացնի հայկական կողմը Թուրքիային, եթե վերջինս մի օր ընդունի Ցեղասպանության փաստը:
- Այդ հարցը ավելի շատ քաղաքական է, ուստի չեմ ուզում պատասխանել այդ հարցին:
- Ի±նչ նոր նյութեր, փաստաթղթեր են ձեռք բերվել վերջին տարիների ընթացքում Ցեղասպանության թանգարանում:
- Ամեն օր թանգարանը հարստանում է բնօրինակ նյութերով, հնատիպ գրականություններով, եզակի ցուցանմուշներով: Դրանց մեծ մասը կուտակվում է, չի ցուցադրվում հիմնական ցուցադրության մեջ, որովհետեւ շուտով կրկնակի մեծացվելու է տարածքը, եւ այդ ժամանակ ամբողջը կզետեղվի ցուցադրությանը:
- Ժամանակին համահունչ ի±նչ փոփոխություններ են կատարվել եւ կատարվելու:
- Երբ կլինեն նոր մասնաշենքերը` բոլոր հարմարություններով, թանգարանը կվերածվի ժամանակակից թանգարանի թե° իր ցուցադրության տեխնոլոգիաների կիրառման մատուցման բոլոր դրսեւորումներով, թե° աշխատաոճով: Թանգարանը նոր տեսքով կդիմավորի իր այցելուներին 2015-ին: Այս տարի կսկսվեն շինարարական աշխատանքները, զուգահեռ մենք աշխատում ենք նոր հայեցակարգային ցուցադրական պլանի վրա: Մենք ներկայացնում ենք մի պատմություն, եւ շատերը կզարմանան, որ դա չգիտեն:
- Թանգարանի այցելուները, վերջին հինգ տարվա կտրվածքով, ավելացե±լ են, թե± հակառակը:
- Հիմնականում մենք արձանագրում ենք միտում դեպի աճ: Եվ երբեմն կեսկատակ-կեսլուրջ ասում ենք, որ օտարազգիների այցելությամբ մենք կարող ենք հաստատապես ասել` զբոսաշրջիկության աճ կա± Հայաստանում, թե± ոչ:
- Իսկ թուրք այցելուներ ունենո±ւմ է Ցեղասպանության թանգարանը:
- Այո°, թուրք այցելուներ ունենում ենք: Ապրիլի 17-ին քսան հոգուց բաղկացած մի խմբի եւս սպասում ենք:
- Ի±նչ տպավորություններով են հեռանում թուրք այցելուները թանգարանից:
- Տպավորությունները տարբեր են` շատ քիչ ագրեսիվ, ժխտողական, բայց հիմնականում` զղջողական, նույնիսկ գրառումներ են կատարում` զղջալով կատարվածի համար:
- Իսկ պետական մակարդակով ի±նչ պետք է արվի, որ չի արվել:
- Պետական մակարդակով շատ լուրջ քայլ արվեց անցյալ տարի` ստեղծվեց պետական հանձնաժողով նախագահի գլխավորությամբ, ես ինքս այդ հանձնաժողովի քարտուղարն եմ: Ստեղծվել է, որպեսզի տրվեն համապատասխան հանձնարարություններ նախարարություններին, տարբեր կազմակերպությունների, որպեսզի հավուր պատշաճի պատրաստվեն չորս տարի առաջ նախատեսվող ձեռնարկները, միջոցառումները եւ դրանց տան համահայկական բնույթ: Այսինքն, պետությունն առաջին քայլը կատարել է նախագահի գլխավորությամբ, ստեղծվել է պետական հանձնաժողով, եւ այդ հանձնաժողովը սկսել է աշխատել, մայիսին կլինի արդեն երկրորդ նիստը:
- Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված ի±նչ նախաձեռնություններ ունեք:
- Բազում եւ բազմապիսի: Ամբողջ աշխարհով մեկ կլինեն ցուցադրություններ, ինտենսիվ գրահրատարակչություններ: Երեւանում կանցկացվի ցեղասպանագետների մեծ կոնգրես, շուրջ 300 ցեղասպանագետ է գալու: Կլինի նաեւ պետությունների ղեկավարների մասնակցությամբ համաժողով: Դրանք բոլորը քննարկման փուլում են, բայց, որ կլինեն աննախադեպ միջոցառումներ տարելիցի հետ կապված, դրանում ոչ մի կասկած:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

