ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՊԵՏՔ Է ՆՈՏԱՐԻՑ ԹՈՒՂԹ ԲԵՐԻ, ԹԵ ԻՆՔԸ ՈՂՋ Է

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՊԵՏՔ Է ՆՈՏԱՐԻՑ ԹՈՒՂԹ ԲԵՐԻ, ԹԵ ԻՆՔԸ ՈՂՋ Է

ՙԻրավունքի՚ մեր վերջին համարներից մեկում անդրադարձել էինք այն պատմությանը, որ հայաստանյան թոշակառուների մի ստված հատված, ովքեր իրենց թոշակները ստանում են բանկային քարտերի միջոցով, այս ամիս մի տեւական ժամանակահատված զրկված էին իրենց գումարները ստանալու հնարավորությունից:
Ամեն ինչ սկսվեց այսպես. ամսվա սկզբներին սովորականի պես, մարդիկ փորձում էին բանկոմատներից ստանալ իրենց թոշակը: Սակայն բախվեցին տհաճ անակնկալի. պարզվեց, որ շատերի քարտերը չեն սպասարկվում: Դիմեցին բանկ ¥մեզ բողոք ներկայացրած թոշակառուները` ՙՎՏԲ-Հայաստան՚¤ եւ այստեղ էլ պատճառաբանեցին, թե քարտերի ժամկետը լրացել է ու պետք է փոխել: Մարդիկ էլ ստիպված էին դիմումներ գրել, մի քանի օր անց կրկին այցելել բանկ: Այս անգամ մեր քարտերը, ճիշտ է, ստացան, սակայն պարզվեց, որ այնտեղ գումար չկա: Եվ սկսեց բավականին տեւական քաշքշուկ. այսօր-վաղը, բայց թոշակներն այդպես էլ չէին ՙնստում՚ քարտերին:
Պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՙՎՏԲ-Հայաստան՚ բանկ` հետեւյալ հարցով. ՙԿենսաթոշակառուները բողոքում են, որ ապրիլ ամսվա կենսաթոշակը չեն կարողանում ստանալ, քանի որ գումարն իրենց հաշվեհամարին չի փոխանցվել: Ո±րն է  դրա պատճառը՚:
Բանկի գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Մարինա Սաժումյանի պատասխանն ինչ-որ տեղ նաեւ կարելի է հումորային ժանրի գլուխգործոց համարել: Տեսեք ինքներդ. ՙՏեղեկացնում ենք, որ ապրիլ ամսվա կենսաթոշակը վճարվել է ժամանակին, այսինքն` մեկ օրվա ընթացքում, ինչպես եւ նախատեսված է կենսաթոշակային հաշվի սպասարկման պայմանագրի պայմաններով: Կենսաթոշակը վճարվել է այն հաճախորդներին, որոնք, համաձայն  կենսաթոշակների ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանների, ներկայացրել են իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ տվել են այդ մասին հայտարարություն բանկում՚,- ասված է պատասխան գրության մեջ:
Լավ էլ շարադրել են. նախ գլուխ են գովում, թե թոշակները ժամանակին վճարել են, ու բավականին լպրծուն ձեւով հավելում, թե միայն կոնկրետ խմբի, նրանց, ովքեր ՙներկայացրել են ողջ լինելու մասին փաստաթուղթը՚: Այսինքն` բոլոր նրանք, ովքեր չեն ներկայացրել այդ փաստաթուղթը, այնուամենայնիվ, ինչպես որ պնդում էինք, թոշակ չեն ստացել: Բայց գանք հարցի զավեշտին: Ուրեմն ի±նչ է ստացվում, մեր թոշակառուները, պարզվում է, ամեն անգամ պետք է ապացուցեն, թե իրենք ողջ են: Դե, պատկերացրեք, գնում եք նոտարի մոտ ու տեղեկանք խնդրում, որ մահացած չեք: Ու տեսնես նոտարն էլ իր հերթին ինչի± հիման վրա է նման փաստաթուղթ տալիս, հենց այնպես, միայն մարդուն տեսնելո±վ: Չէ, մեր սոցիալական համակարգն այնքան է ՙկատարելագործվել՚, որ նոտարի այդ ՙվիզուալ՚ դիտարկումը կարող է եւ բավարար չլինել: Խորհուրդ կտայինք ամեն նոտարի մոտ մի բժշկական հանձնաժողով տեղակայել, թե չէ, մարդ ես, նոտարն էլ կարող է ողջ կամ մեռածը որոշելիս սխալվել:
Բայց հարց է ծագում` այդ ինչպե±ս են վիճակը հասցրել այս աբսուրդին: Պարզ է, այս գերզգուշավորությունը գալիս է կենսաթոշակայինի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ՙմեռած հոգիներից՚: Բայց դրանով հանդերձ էլ բախվում ենք այս պատմության հաջորդ աբսուրդին. ուրեմն ի±նչ է ստացվում, մինչ օրս դեռ թոշակառուների ցուցակները վերջնականապես չե±ն հստակեցրել: Եթե ընկած թոշակառուներին են հարցնում, ողջ են թե մեռած, երեւում է, որ այդպես էլ թոշակառուների հստակ ցուցակներ մինչ օրս չկան: Մինչդեռ սոցապ նախարարը ժամանակին քանիցս է իրենից գոհ-գոհ հայտարարել, թե ուր որ է` բոլոր ցուցակները կարգի կբերվեն: Կամ էլ, եթե ընդունենք, որ թոշակառուների ցուցակների առումով ամեն բան կարգին է, ապա պետք է այլ կերպ տրամաբանել. ուրեմն թոշակներն ամբողջ չափով փոխանցվել են բանկին, եւ այստեղ է, որ թոշակառուների մի զգալի մասի գումարները չեն ՙնստեցրել՚ քարտերին: Իսկ այդ դեպքում կստացվի, որ օտարերկրյա ծագումով բանկը հայաստանյան թոշակառուների մի մասի փողերը ուշացնելով, ըստ էության, իր բիզնեսն է առաջ տարել:
Թե որ տարբերակն է գործել, ճիշտն ասած, ամենեւին էլ հիմնական հարցը չէ: Այստեղ շատ ավելի կարեւոր է, թե այդ ինչի± համար թոշակառուն պետք է ինչ-որ բան ապացուցի, որ նոր միայն իր փողը ստանա: Նա իր թոշակը ¥մի կողմ թողնենք դրա խղճուկ չափը¤ վաստակել է, ժամանակին ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դարձել է թոշակառու եւ դրանից հետո պետք է ամեն ամիս իր գումարը ստանա: Մինչդեռ մի կողմից` մարդկանց պարտադրում են այս էլ որերորդ անգամ վազվզել, ինչ-որ թղթեր տանել-բերել, որ ապացուցի, թե ինքը կա, դեռ ապրում է: Եվ դա` այն դեպքում, երբ այդ մարդկանցից շատերը ֆիզիկապես այդ վազվզոցի հնարավորությունը չունեն: Գումարած դրան, երբ ամեն անգամ նոր թուղթ են պահանջում, դա նշանակում է նաեւ կասկածի տակ առնել նման թոշակառուներից յուրաքանչյուրի ազնվությունը, ինչի իրավունքը ոչ պատկան պետական կառույցներն ունեն, ոչ էլ, առավել եւս, դրսերից եկած բանկը: Կարծում եք, թե ինչ-որ թոշակառու կամ նրա հարազատները զեղծարարությո±ւն են անում, բարի եղեք ինքներդ ապացուցել: Եվ, վերջապես, չէ± որ, վերջին հաշվով, նման թղթեր տանել-բերելը, կամ նույնիսկ բանկում ողջ լինելու մասին այդ ձեռք առնելու նման հայտարարություն տալն ամեն մի թոշակառուի համար էլ իր տարիքի հետ կապված անհարկի հիշեցում է: Այսինքն, որ մեր երկրում կան ինչ-որ չինովնիկներ կամ բանկիրներ, որոնք նստած հետեւում են, թե դեռ այն աշխարհ չե±ս գնացել: Իսկ դա նշանակում է, որ նման թղթեր պահանջող չինովնիկներն ու բանկիրները նաեւ բարոյականության բոլոր սահմաններն են տվել-անցել...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում