Անկախ Հայաստանի Ոստիկանությունը ծնվել է` ՙՈստիկանության մասին՚ ՀՀ օրենքը ԱԺ-ի կողմից ընդունելու օրը` 2011թ. ապրիլի 16-ին: Մենք միանում ենք ՀՀՈ-ին ուղղված շնորհավորանքներին ու բարի մաղթանքներին եւ հույս ենք հայտնում, որ գոնե հիշարժան այդ օրվա կապակցությամբ մենք կստանանք մեկ շաբաթ անհամբեր սպասվող ՙնվերը՚:
Այն է` պաշտոնական տեղեկատվություն ապրիլի 8-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցած կրակոցների եւ Աշտարակի քննչական բաժնում դրանց հետ կապված ՙզարգացումների՚ վերաբերյալ:
ՉԵՆ ՄԱՆՐԱՑԵԼ
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում սկսվել է ՙԳեղանկարային խարդախություն՚ պայմանական անվանմամբ քրեական գործի քննությունը: Գլխավոր հերոսներն են` ՙբոմժ՚ Տիգրան Հակոբյանն ու 6-րդ վարչության նախկին աշխատակից Մուրադ Բաղդասարյանը: Այդ անձանց գործունեության մասշտաբները պատկերացնելու համար բավական է տեղեկանալ, որ նրանք ՙվաճառքի՚ էին հանել… Սարյանի ու Բաշինջաղյանի աշխատանքները եւ խաբեությամբ յուրացրել հազարավոր դոլարներ…
ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ինչպես տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազությունը` ՙ2012թ. ապրիլի 15-ին կալանավորվել էր Գյումրի քաղաքի ՙՃերմակ հիվանդանոց՚ ՍՊԸ-ի վիրաբույժ-կոնսուլտանտ Հ. Ներսիսյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ՚: Նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված ապացույցների համաձայն` Հ. Ներսիսյանը անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք էր ցուցաբերել հիվանդ Հ. Մկրտչյանի նկատմամբ, որի պատճառով վերջինս մահացել է: