ՄԱՔՍԱՏՈՒՆՆ Է ՔԱՆԴՈՒՄ ԱԱԾ-Ի ՕՊԵՐԱՑԻԱՆ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՔՍԱՏՈՒՆՆ Է ՔԱՆԴՈՒՄ ԱԱԾ-Ի ՕՊԵՐԱՑԻԱՆ

Ապրիլի 12-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց պետական դավաճանության եւ դրան առնչվող հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատավճիռը: Դատավճիռը` ամբողջությամբ մեղադրական էր, նշանակված պատիժները` խիստ: Դատապարտվեցին ազատազրկման` Կարեն Յուրայի Մեհրաբյանը` 14, Ռոմիկ Ռաֆիկի Մաթեւոսյանը` 10, Աշոտ Հարությունի Չտրկյանը` 10, Կարեն Ռուբենի Պետրոսյանն ու Արթուր Վոլոդյայի Ավետիքյանը` 1.5 տարով: Վեցերորդ ամբաստանյալը` Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանը, դատապարտվեց տուգանքի` 500.000 դրամ գումարի չափով: Թե որքանո±վ են գոհ ՙապաշխարելու՚ գնից այդ անձինք` կարելի կլինի եզրակացնել նրանց վերաքննիչ բողոքներից: Իսկ թե ինչո±վ դատական այդ ակտը չպետք է բավարարի այն քաղաքացիներին, ովքեր սիրում են ՙիրենց՚ ազգային անվտանգության ծառայությունը, մենք կպարզենք առանց հապաղելու, եւ դրանում մեզ կօգնեն դատարանի կողմից հաստատված հանգամանքները…

ԹԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՓԱՍՏԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԸ

Մարդու կյանքի եւ երեխաների հիմնարար իրավունքների դեմ ուղղված հանցագործություններից հետո պետական դավաճանությունը, անշուշտ, ամենավտանգավոր եւ ամենապատժելի արարքն է: Իսկ ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր վաճառքի են հանում փաստացի պատերազմական վիճակում գտնվող հայրենիքի գաղտնիքները, ապա նրանց նկատմամբ ներման-բեկանման մասին խոսք անգամ գնալ չի կարող:
Սա անժխտելի ճշմարտություն է:
Ոչ պակաս ճշմարտություն է նաեւ այն, որ պետության հանդեպ դավաճանական պետք է համարվեն այն գործողությունները, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտել են դավաճաններին ու լրտեսական խմբերի ամբողջական բացահայտմանն ու վնասազերծմանը:
Ցավոք, ուսումնասիրելով դատավոր Մ. Մնացականյանի կողմից կայացված դատավճիռը, կամա թե ակամա տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի անվտանգությունը հանրապետության թշնամիների լրտեսների ոտնձգություններից իրականացնում են… ՙշպիոն օնիկներ՚ բացահայտողները:
Ազնվորեն ու սրտանց կցանկանայի հերքվել, քանի որ առկա է համոզմունք, որ այս դեպքով հայրենիքիս դավաճաններն ու արտերկրում ստեղծված ու գործող լրտեսական խումբը չի վնասազերծվել ակնհայտ թերի, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանքով…

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԷՐ ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ

Ըստ քրեական գործի եւ դատական ակտի`  ՙԿարեն Մեհրաբյանը 2011 թվականի սկզբներին գտնվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը եւ այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան եւ Վարդան անուններով անձնավորությունների կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում` ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի եւ զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի եւ սարքավորումների վերաբերյալ: Կ.Մեհրաբյանը վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ եւ գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների, եւ հավաքած տեղեկատվությունը 2011 թվականի հուլիսի 23-ին փորձել է տանել Թուրքիա, սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՚:
Որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմվի, թե լրտեսական ինչպիսի խմբի ճանկերում էր հայտնվել Կ. Մեհրաբյանը, ավելորդ չէ նշել, որ քրեական այս գործից կա անջատված մաս` ՙգործից անջատվել է` Սայիդ, Տիգրան, Քենան եւ Վարդան անուններով անձանց կողմից լրտեսություն կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի հատկանիշներով, ինչպես նաեւ Ջուլիետա Գրիգորյանի, Հասմիկ Հակոբյանի, Տիգրան անունով անձնավորությանը տեղեկատվություն փոխանցող եւ չպարզված անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մասերը՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածը լրտեսությունն է, 299-ը` պետական դավաճանությունը: Հետեւաբար, 4 լրտես, 3 պարզված, եւ Աստված գիտի` քանի չպարզված դավաճաններ շարունակում են իրենց կենսամակարդակը բարելավել մեր անվտանգության հաշվին: Հասկանալի է, որ վտանգավոր այդ հանցագործներով պետք է զբաղվել ոչ թե երկնքում, այլ հողի վրա, եւ ոչ թե Տերը, այլ` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
Նա էլ... ՙզբաղվել՚ է...

ԽԱՅԾԸ ԿՈՒԼ ՏՎԵՑ... ՁԿՆՈՐՍԸ

Քրեական գործի նյութերից. ՙՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված ՙօպերատիվ ներդրում՚ եւ այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների հետեւանքով` Կարեն Մեհրաբյանի կողմից ձեռք է բերվել միայն նշված միջոցառումներով պայմանավորված տեղեկատվություն, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը վերաբերող, ՙգաղտնի՚ վավերագրով փաստաթղթեր: Այդ տեղեկատվության եւ փաստաթղթերի մի մասը Կարեն Մեհրաբյանը փորձել է 2011թ. հուլիսի 23-ին տանել Թուրքիա, սակայն նույն օրը, ժամը 14:30-ին, Երեւան-Ստամբուլ ուղերթի ավտոբուսով հայ-վրացական սահմանը հատելիս, ՀՀ ՙԲավրա՚ մաքսակետի մաքսային հսկողության գոտում բերման է ենթարկվել մաքսակետի վարչական շենք: Այդ պահին նրա մոտ հայտնաբերված տեղեկատվության վերաբերյալ Կարեն Մեհրաբյանը հայտարարել է, որ դրանք պետք է փոխանցեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում սպասող պատվիրատուներին, որի դիմաց նրանք խոստացել էին վճարել հինգից յոթ հազար ԱՄՆ դոլար գումար՚:
Եվ այսպես, լրտեսություն իրականացնող Կ. Մեհրաբյանի հետ սերտորեն ՙհամագործակցել՚ են ԱԱԾ-ի ծառայողները եւ գործակալները:
Ի±նչ նպատակով:
Ողջամիտ վարկածն միակն է. ապատեղեկացնել թշնամուն եւ բացահայտել ու վնասազերծել լրտեսական խումբն ամբողջությամբ: Այդ վարկածը հաստատվում է նաեւ քրեական գործի այն նյութերով, ըստ որոնց` Ազգային անվտանգությունը քիչ ջանքեր չի գործածել, որպեսզի պատրաստի ապատեղեկատվական փաստաթղթերը: Այդ դեպքում ինչո±ւ սահմանի վրա Մեհրաբյանը ձերբակալվեց: Համարել, թե կեղծ ՙգաղտնի՚ փաստաթղթերը պետք է ծառայեին որպես հանցափորձի ապացո±ւյց: Բայց չէ± որ մենք ուսումնասիրում ենք ՙողջամիտ՚ վարկածները, իսկ ենթադրել, թե իրավապահները մինչ այդ ապացույցներ չունեին, կամ եղածները բավարար չէին` միամտություն կլիներ: Այսպես, ՙօպերատիվ ներդրում՚ միջոցառումը նախապատրաստելու եւ իրականացնելու ընթացքում արդեն իսկ ստեղծվել էին անհերքելի ապացույցներ Մեհրաբյանի լրտեսական գործունեության վերաբերյալ: Քրեական գործում դրանք արձանագրվել էին նաեւ որպես վկաների ցուցմունքներ: Ահա դրանցից երկուսը.
Վկա Ա.Ս. ՙԴրանից հետո նրանք մեկնել են Երեւան, իսկ ես անմիջապես գնացել եմ ԱԱԾ եւ հայտնել տեղի ունեցածի մասին: ԱԱԾ աշխատակիցները խնդրել են կապ պաշտպանել Կարենի հետ, որը հաջորդ օրն ուղարկել է 100 ԱՄՆ դոլարը: Ես ԱԱԾ աշխատակիցների հսկողությամբ բազմաթիվ հեռախոսազրույցներ եմ ունեցել Կարենի հետ, նրանց թելադրանքով ինչ-որ տվյալներ հաղորդել, իսկ մի քանի օրից ինձ հանձնվել է տեղեկատվություն, որը պետք է փոխանցվեր Կարենին…՚:
Վկա Վ. Վ. ՙ1995 թվականից ծառայում եմ ՀՀ ԿԱ ԱԱԾ ռազմական հակահետախուզության վարչությունում: 2011 թվականի հուլիսի 17-ին, ղեկավարության հանձնարարությամբ, հաստատված պլանի հիման վրա` ՙՕպերատիվ ներդրում՚ օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով ծանոթացել եմ հայրենիքի դավաճանության մեջ կասկածվող Կարեն Յուրայի Մեհրաբյանի հետ…՚:

ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԸ` ԱՂԲԱՄԱՆ

Քրեական գործի անջատված մասը դժվար թե երբեւիցե որեւէ արդյունք տա: Իրավապահներին հայտնի անձինք տեղեկացված են թե իրենց գործընկերների բացահայտման եւ թե դատավճռի մասին եւ իրենց կամքով Հայաստան չեն ժամանի: Այնպես որ, անհայտ անձինք էլ կմնան անհայտ, անգամ, եթե նրանք գործում են Հայաստանում:
Սակայն խնդիրն ունի նաեւ մեկ այլ, բացառապես իրավական կողմ: Քրեական այս գործով դատաքննության ընթացքին եւ վերջինիս ՙառանձնահատկություններին՚ մենք անդրադարձ էինք կատարել երկու հրապարակումով: Երկուսում էլ հոդվածագիրն արտահայտել էր իր մտահոգությունն այն փաստի վերաբերյալ, որ ոչ բոլոր մեղադրյալների վերաբերյալ էին ապացույցները համոզիչ:    
Բոլոր տեսակի դավաճանները պետք է պատժվեն: Եվ ինչքան էլ ասեն, թե երեխան պատասխանատու չէ իր ծնողների համար, մենք գիտակցում ենք, թե անջնջելի ինչպիսի պիտակով են կյանք մտնելու դատապարտյալների զավակները:
Այս դեպքում դատական սխալն անմիջականորեն ու առաջին հերթին հարվածում է երեխային…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում