ՙԼՏՊ-Ն ՙՄՐՍՈՒՄ՚ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՐԸ ԵՍ ԳԻՏԵՄ՚
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
Նախընտրական քարոզարշավներում հանդուրժողականության դրսեւորումը այդքան էլ հատկանշական չէ ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եվ դա հերթական անգամ դրսեւորվեց նախորդ շաբաթ` Մասիս քաղաքում ՀԱԿ-ի հերթական քարոզչական արշավի ընթացքում: Այս անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չգիտես ինչու, որոշեց մի թեթեւ ՙկպնել՚ այս ընտրություններին առհասարակ մասնակցություն չունեցող ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ` հայտարարելով, թե իր ՙթագավորության՚ օրերին Հայրիկյանը հաճախակի մի 200 հոգի հավաքելով` գալիս, կանգնում էր իր նստավայրի դիմաց եւ երգում... Այն, որ Պ. Հայրիկյանը երգերի հեղինակ է ու կատարող, դա գիտեինք, բայց որ ԼՏՊ-ի համար այդքան հաճախակի ՙգաստրոլներ՚ է տվել, արդեն նորություն էր ու այդ հարցով դիմեցինք հենց պարոն Հայրիկյանին:
-Ինչ երջանիկ տղա է նա, դրա համար էի ես նրա իդեալը դարձե±լ:
- Ի±նչ է ուզում ասել սրանով Լ. Տեր-Պետրոսյանը:
- Հավանաբար նա ՙմրսում՚ է ճշմարտությունից, որը ես գիտեմ: Մի ֆիլմ կա, որը հավանաբար իրեն հասել է, դրանից մրսում է: Ես զարմանում եմ, թե ինչու է նա նման բան ասել: Նա աթոռի է ձգտում, իսկ ես նրան աթոռի համար պայքարելու հնարավորություն եմ տվել: Մի ժամանակ էլ նախագահի պաշտոն ստեղծեցի նրա համար, գաղափարներս տվեցի, մի±թե այդքան անշնորհակալ կլինի մարդ: Բացի այդ` ես ոչ թե երգում էի, այլ իմ երգն այսպիսին էր. ՙՀայ ազգային բանակ, Լեւոն հեռացիր՚: Այս տողերը նրան այնքան ՙհաճելի՚ են թվացել, որ կարծել է, որ ես դրանք երգել եմ:
- Ձեր կարծիքով հայաստանյան ընտրակեղծարարության հիմնադիր Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծիքների մասին խոսելու իրավունք ունի±:
- Դուք արդեն հարցի պատասխանը տվեցիք: Քանի դեռ ինքը ընդհանրապես չի խոստովանել, իր մեղքերը, ապա ասպարեզ դուրս գալու մասին չպետք է մտածեր: Բայց մյուս կողմից էլ նա մտածում է, որ եթե Կ. Դեմիրճյանը հայ ազգի դեմ պայքարեց, իսկ վերջում դարձավ ԱԺ նախագահ, ապա ինչո±ւ ես չդառնամ: Այստեղ բարոյական արժեքներով չեն առաջնորդվում: Իսկ նրանք, ովքեր հիշողությունները կորցրել են, կարող են այսօր սուլեն, իսկ հաջորդ օրը ծափահարեն: Իսկ եթե բարոյական արժեքներով նայենք, ապա Տեր-Պետրոսյանը երբ խոսում է, ես չեմ կարող չեզոք նայել ի տարբերություն ուրիշների: Եվ կեղծիքների մասին խոսելուց առաջ նա պետք է լավ հիշի 1991 թվականը: Նա մեր պատմության մեջ, ՙՊառավաքարի դատարանի՚ որոշմամբ, ճանաչված է միակ ապօրինի նախագահը: Իսկ 1998 թվականին հասկացավ, որ ապօրինի է, դրա համար հրաժարական տվեց: Ես առայժմ կլռեմ, իսկ ընտրություններից հետո, թող մի քիչ առաջ գնա, հետո կխոսենք շատ բաների մասին:
- Հույս ունե±ք, որ նրանք առաջ կգնան:
- Դե բա իհարկե, մի երկու աթոռ կտան, այնտեղ մի քանի ոսկոր չկա±, իհարկե կա, կտան` կկշտանա:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

