Մշտապես ժողովրդական ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ...

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Մշտապես ժողովրդական ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ հայտարարել է. ՙԻշխանությունը փողը դեռ չի բաժանել: Սակայն ես վստահ եմ, որ կարելի է ազնիվ ընտրել` առանց փողի՚: Անշուշտ, կարելի է, բայց ո±վ է խոսում դրա մասին` այն Կարապետիչը, որ նախորդ ընտրություններին հեռուստացույցեր էր բաժանում, տանում Սեւան, զանգվածային կնունքներ կազմակերպում եւ այլն, եւ այլն: Լավ, ի±նչ տարբերություն` փո±ղ, թե± փողով ձեռքբերված ապրանքներ ու ծառայություններ, եթե փողով հեռուստացույց է գնվել ու նոր բաժանվել, դա դադարո±ւմ է լինել ընտրակաշառք... Չնայած` Կարապետիչի տառապանքը փորձ ունի` այդքան բաժանվեց, բայց չընտրվեց:
Ընտրակաշառքի յուրահատուկ կարոտ զարմանալիորեն դրսեւորել է  եւ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ. ՙԻ±նչ փոփոխությունների մասին է խոսքը, սա ի±նչ վիճակ է: Մի հատ ասֆալտ գոնե արեք էս քաղաքում: Մենք կարող ենք եւ պետք է փոխենք իրավիճակը՚: Զարմանալի է` մի±թե Ս. Դեմիրճյանը չգիտի, որ իր զինակից ՀԱԿ-իստները հաճախ քննադատում են այս կամ այն իշխանավորին կամ պատգամավորի թեկնածուին ՙնախընտրական ասֆալտ՚ անելու համար: Հիմա ի±նչ` ընտրաասֆալտի մասին բարի հուշե±ր են արթնացել:
Պատկերացնո±ւմ եք` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ Արարատի մարզում քարոզում էր, որ պետք է վերականգնել այն կյանքը, որ եղել էր մինչեւ 1998-ը. ՙԱյդ կյանքը վերականգնելու համար ենք մենք կոչ անում, որ մեզ ձայն տաք... Իշխանությունը գող, ավազակ կլինի, եթե նրանից պահանջող չկա, ընտրեք մեզ, մենք սխալ կանենք, մեր վզից կբռնեք եւ կվռնդեք՚: Զարմանալի է` մի±թե ԼՏՊ-ն կարծում է, որ այդքան շատ խելապակասներ կգտնվեն, որ կցանկանան հետ բերել ցրտի, մթի, համատարած սպանությունների ու օրը ցերեկով այլանդակ թալանի տարիները: Դե, ԼՏՊ-ի շրջապատից մի հազար հոգի հին թալանչիներ, անշուշտ, կերազեին կրկին թալանի հնարավորություն ստանային, բա մնացա±ծը:
Ի դեպ, նույն Արտաշատում ի հայտ եկավ եւ մի վաղուց մոռացված ՀՀՇ-ական` ՙՆաիրիտի՚ փակման համար ամեն ինչ արած ԳԱԳԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ. ՙՄեր ժողովրդին փորձում են վախեցնել: Ես, իհարկե, վախ չափող չեմ, բայց խոստանում եմ բոլորի վախը չափել՚: Զարմանալի է, որ երկրի արդյունաբերության հերն անիծածը դեռ համարձակվում է բան խոստանալ, չնայած, խոշոր հաշվով, նրան կարելի է վախ չափողի հաստիք հատկացնել, բայց ոչ թե Արտաշատում, այլ  հարեւան երկրներից որեւէ մեկում: Հատկապես` ԼՏՊ-ի կողմից շատ սիրված երկու այդպիսի երկիր կա:
Բավականին հետաքրքիր հայտարարություն է արել Մաշտոցի պուրակում տեղի ունեցած կիրակնօրյա միջադեպի վերաբերյալ, երբ ՙապամոնտաժողները՚ ՙմեծ հաղթանակ՚ տոնեցին` հանելով մի քանի պտուտակ կրպակներից: Ահա ինչ մեկնաբանություն տվեց Երեւանի փոխոստիկանապետ, տարատեսակ ակցիաների վրա մասնագիտացած ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ. ՙԵս իրենց առաջարկեցի 1 կիլոգրամ այդ պտուտակից ուղարկեմ: Եվ ինձ զարմացնում է, որ ուղիղ կապով ամբողջ աշխարհը տեսավ, որ 50-60 մտավորականներ կռիվ-կռիվ խաղի նման, Տիգրան Խզմալյանի ռեաբիլիտացիան արեցին իր կնոջ դեպքից հետո, եւ փորձեցին ներկայացնել` իբր Բաստիլն են գրավել: Չէ, ընդամենը մանկական խաղ էր դա, շոու էր, Խզմալյանի հերթական սցենարն էր` քանդող բրիգադը եւ նրա հետեւանքները՚: Այն, որ Խզմալյանի ՙքանդող բրիգադների՚ բեմադրությունը զարմանալի էր ու ծիծաղելի: Ինչեւէ, բայց պետք է մի բան ասենք փոխոստիկանապետին. պարոն Մելքոնյան, չեղավ, Դուք ինչո±ւ եք զարմանում` մի±թե չգիտեք, որ Հայաստան երկրում զարմանալու մենաշնորհը մեկ մարդու է պատկանում, եւ այդ մեկ մարդը ես եմ: Հետո ինչ, որ պետական մակարդակով մենաշնորհների դեմ պայքար է մղվում:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում