ԲԱՄԲԱՍԱՆՔ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Ինչպես հայտնի է, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի եւ աղանդապաշտպան գրանտակեր Ստեփան Դանիելյանի գլխավորած ՙհանրային ապամոնտաժողների՚ խումբը այս կիրակի փորձել էր առավել ակտիվ գործողություններ կատարել Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման ուղղությամբ, եւ նրանց միացել էին նաեւ ոստիկանության նկատմամբ հույժ ագրեսիվ կեցվածք դրսեւորող այլ խմբեր:
Մեր աղբյուրները նշում են, որ ոստիկանները նախօրոք տեղեկացված են, որ լինելու է բախումներ հրահրելու փորձ` ՀԱԿ-ի ՙՀիմա՚ կոչվող երիտասարդական կառույցի կողմից: Բացի այդ` մեր աղբյուրը տեղեկացնում է, որ կան նաեւ օպերատիվ տվյալներ, որ կիրակնօրյա գործողությունը մանրամասն ծրագրվել է ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի տարածքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Հենց դա է թերեւս պատճառը, որ նախօրոք տեղեկություններ ունեցող ոստիկանները կարողացան կիրթ ու հստակ գործողություններով բավականին արագ կասեցնել ե°ւ ՙապամոնտաժումը՚, ե°ւ բախումներ հրահրելու փորձը: