ՙՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ԷԼ ԱՆՑԱՎ ԸՆԴՀԱՏԱԿ
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
Ամիսներ առաջ, երբ դեռ նախընտրական շունչը նոր-նոր էր իրեն զգացնել տալիս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մինչն ընտրությունները նա կհայտնի իր դիրքորոշումը: Նկատենք, որ նախընտրական կրքերը եռում են, հաճախակի էլ լուրեր են լսվում, թե Ռ. Քոչարյանը ուր որ է կխոսի եւ նման բաներ կասի: Սակայն երկրորդ նախագահից դեռ ձայն ու ծպտուն չկա եւ նրա խոստացած հայտարարությունը օդից կախված չթողնելու համար դիմեցինք պարոն Քոչարյանի մամուլի պատասխանատու ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ: Սակայն պարզվեց, որ նախկին նախագահի օրինակով մամլո խոսնակն էլ է գերադասում լռել. ՙԵս այս պահին հարցազրույցներ չեմ տալիս: Անգամ մեկ հարցի պատասխանը եւս հարցազրույց է: Իսկ պատճառները պայմանավորված են իմ ցանկություններով եւ հիմա չեմ ցանկանում հարցազրույց տալ որեւէ մեկին՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՈՆՑ ՈՐ ԹԵ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՄԵՋ ԷՐ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանությունը հնարավոր է, որ քաղաքական երանգներ ունի, որից անմասն չէ ԲՀԿ-ն, քանզի այդպես էր ենթադրում ինքը` Վ. Ղուկասյանը: Այս տեսակետը հաստատելու կամ հերքելու համար դիմեցինք ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ: Երկարատեւ զանգերից հետո իր հեռախոսահամարից մեզ պատասխանեցին, որ նա կարեւոր հանդիպման է: Բայց ինչպես ավելի ուշ պարզեցինք հենց Ս.Բալասանյանից, նա շատ ավելի հաճելի վայրում էր. ՙԵս հետո կզանգեմ էլի, հիմա ոնց որ թե հարսնիքի մեջ լինեմ...՚:
Գյումրին ինչպես միշտ վշտի ու հարսանիքի մեջ է, մենք էլ ինչպես միշտ դեռ մնում ենք ԲՀԿ-ի զանգերին սպասող: Իսկ Վարդան Ղուկասյանի հետ գործի նոր մանրամասներ ճշտել չհաջողվեց, քանի որ անհնար էր նրա հետ կապ հաստատելը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՄՈՒՍԻՆՅԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԲԱԽՇՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐԸ
Թիվ12 ընտրատարածքում առաջադրված ՙԺառանգություն՚ կուսակցության պատգամավոր ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ նկատել է ձայնագողության վատագույն տարբերակ ՀԱԿ-ի կողմից: Այս մասին վերջինս նշել է, որ ՀԱԿ անդամները ընտրատեղամասերից մեկում մտել են տներն ու ասել, որ ՙԺառանգությանը՚ ձայն չտան, որովհետեւ իրենք գործարքի մեջ են մտել իշխանության հետ: Մինչդեռ Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ չի անելու հակաքարոզչություն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՙԺառանգության՚ դեմ: Իսկ թե ինչպես է ստացվում, որ ՀԱԿ-ի խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար, փորձեցինք պարզել ՀԱԿ մամլո խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՑ. ՙՄենք մեր վրա միակողմանի պարտավորություն ենք վերցրել միայն քննադատել Հանրապետական կուսակցությանը, այդ իսկ պատճառով ես չեմ մեկնաբանի Անահիտ Բախշյանի ասածը՚:
Ստացվում է, որ Ա. Բախշյանն ունի վառ երեւակայությո±ւն, թե± ՀԱԿ-ը` վատ հիշողություն, այս հարցի պատասխանը թերեւս կարող են տալ միայն թիվ 12 ընտրատարածքի բնակիչները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

