ՈՎ ԴԵՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ՆՐԱՆՑ` ՙՊԱՏԱՀԱԲԱՐ՚ ԱՎՏՈՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ...
Պարզվում է, որ մեր երկրում մի նոր աղանդ է ձեւավորվում` ՙԽորան միջազգային քրիստոնեական՚ եկեղեցի անվամբ: Այս կապակցությամբ երեկ ՙԱգգային երիտասարդական լիգա՚ երիտասարդական նախաձեռնության համանախագահ Դանիել Պետրոսյանը նոր ձեւավորվող աղանդի մասին փոխանցեց հետեւյալը. -Այս կառույցը գրանցված է ՀՀ պետական ռեգիստրում 2008 թվականից: Նախագահն է Հրաչյա Խաչատրյանը, ով ՀՀ քաղաքացի է:
Բայց որքանով տեղեկացված ենք, շուրջ երկու տարի է, ինչ գործում է Իսպանիայի Կուլերիա քաղաքում: Այնտեղի հայերը մեզ տեղեկացրել են, որ նշված անձը օրենքից դուրս մի շարք գործողություններ է ծավալում: Մենք նախարարին պահանջ ենք ներկայացնում մանրամասն ուսումնասիրելու այդ անձի գործունեությունը Իսպանիայում, եւ եթե մեր ունեցած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը` կանխարգելող միջոցների դիմի: Նրանք ունեն ընդամենը չորս տարվա պատմություն եւ դեռ չունեն մեծ արձագանք, ինչպիսին են ՙԿյանքի խոսքը՚ կամ Եհովայի վկաները: Չնայած այս աղանդի դեպքում կան կասկածներ, որ Հրաչյա Խաչատրյանը, երբ իր հետեւորդների վրա տեսնում է ոսկյա իրեր, շղթաներ, ապա դիմելով նրանց ասում է, որ երազում տեսել է, որ այդ ոսկյա իրերի մեջ չար ուժեր են մտել ու դրանք վերցնում է` չար ուժերը մեջից հանելու նպատակով: Սակայն ուղարկում են ուղիղ Հայաստանի ոսկու շուկաներից մեկը, որտեղ դրանք իրացվում են: Նշեմ նաեւ, որ Հրաչյա Խաչատրյանի հետեւորդները բավականին ագրեսիվ են, եւ կան կարծիքներ, որ Իսպանիայում ով դեմ է դուրս գալիս նրանց, իմանում են, որ ՙպատահաբար՚ ավտովթարի է ենթարկվել, կորել է կամ մահացել առանց պատճառի: Ասեմ նաեւ, որ ֆեյսբուք սոցիալական կայքում նրանք հայտարարում են, որ մեր գործունեությունը այստեղ անհետեւանք չի մնա: Մեր Հայ առաքելական եկեղեցին միանշանակ նրանց գործունեությունը աղանդավորական է համարում: