Նախընտրական քարոզարշավի գործընթացները շարունակվում են եւ այս կապակցությամբ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ: -Պարոն Մելիքյան, ՀՀԿ-ի ընտրարշավը բավական հանդարտ է ընթանում, ինչո±վ է դա պայմանավորված, կուսակցության առաջին դեմքո±վ, թե± այլ հանգամանքով:
- Այո, կուսակցության առաջին դեմքով, իր ընտրողների նկատմամբ բարձր վստահությամբ, մեծ ակնկալիքով, կատարված աշխատանքներով, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի պահանջներով: Ամեն բան արվում է եւ արվելու է օրենքի սահմաններում մինչեւ քարոզչության ավարտը, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ ընտրության արդյունքները ընդունելի լինեն ողջ հասարակության համար: - Ինչպե±ս եք վերաբերվում կոալիցիոն ձեր գործընկերներ ԲՀԿ-ի այն վարքագծին, որ ցուցակի առաջին համարը գտնում է, որ կոալիցիան գործում է, իսկ երկրորդ համարը ներկայացնող Վ. Օսկանյանը գտնում է, որ կոալիցիան չի գործում, քննադատում այդ թվում նաեւ ԲՀԿ-ի կողմից իրականացված ներքին եւ արտաքին քաղաքականությունը, երրորդ համարը հենց կոալիցիոն կառավարության անդամն է` ով պատասխանատու է տնտեսական քաղաքականության համար, չորրորդ համարն ասում է, որ գործում է այնքանով, որքանով, եւ այլն: - Նույն կուսակցության անդամների կողմից հակասական կարծիքների արտահայտումը կարծում եմ տվյալ կուսակցության ներքին քննարկման խնդիրն է: Իսկ ինչ վերաբերվում է պարոն Օսկանյանին, ով համարում է, որ ինքը ՙշուրջ 17 տարի պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել՚ մեր երկրում, կարծում եմ, որ հինգ տարին մեկ անգամ կարող է նաեւ պատվերով կատու ճղել: - ՀԱԿ-ի վարքագծում նկատվում են նյարդային շարժումներ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀԿ-ի թեկնածուների մասին անձնական վիրավորանքներով, իսկ ընդհանրապես նրանց հակաքարոզչությունը ուղղված է ՀՀԿ-ին: Ի±նչ կասեք այս մասին: - Իմ կարծիքով ջղաձիք շարժումներ հիմնականում կատարում են թույլերը եւ դա հետեւանք է նաեւ ժողովրդի կողմից պասիվ մասնակցությանը նրանց հանրահավաքներին, որը եւս գնահատական է նրանց կատարած աշխատանքներին եւ ընդունվածությանը: