ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԳԵՆՏՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԳԵՆՏՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Բոլոր կարգին հայ մարդիկ սրտանց ուրախացան, որ նախ Գյումրիում, իսկ այնուհետ Վանաձորում, հանրության ակտիվ բողոքի շնորհիվ, տխրահռչակ Գեորգի Վանյանը չկարողացավ կազմակերպել ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Ի պատիվ մեր քաղաքացիների, նրանք ֆիզիկապես անհնարին դարձրեցին այդ հակապետական, հակաազգային եւ անբարոյական ձեռնարկի իրագործումը: Ե°վ Գյումրիում, ե°ւ Վանաձորում բողոքի ակցիաներին մասնակցել են ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիներ, ինչը նախընտրական թոհուբոհի պայմաններում ազգային միասնության ողջունելի դրսեւորում է:
Թվում էր, թե ոչ ոքի մտքով չպետք է անցներ այդ բողոքի ակցիաների մասնակիցներին թթու խոսք ասելը, բայց... Երեկ, սկզբում լույս աշխարհ եկավ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի դատապարտող հայտարարությունը, իսկ այնուհետ` 16, այսպես կոչված ՙիրավապաշտպան՚ կազմակերպություններ, բառիս բուն իմաստով, վայնասուն բարձրացրին` պահանջելով պատժել եւ ակցիաների մասնակիցներին ու կազմակերպիչներին, եւ ապահովել թուրքա-ադրբեջանական շահերի պաշտպան կազմակերպությունների եւ անհատների անվտանգությունը եւ անխափան գործունեությունը: Օմբուդսմենի պարագայում ընդամենը մեկ հարցադրում ունենք` արդյոք հարգարժան պարոն Անդրեասյանը մոռացե±լ է, որ իր պաշտոնը կոչվում է Մարդու իրավունքների պաշտպան, այլ ոչ թե թուրքական շպիոնների պաշտպան: Ինչ վերաբերում է 16, այսպես կոչված, իրավապաշտպաններին, որ ստորագրել են հիստերիկ թուրքամետ հայտարարությունը, ապա ավելորդ չենք համարում դրանց անունների թվարկումը.
ՙԹրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն՚ հ/կ, ՙՀայաստանի հելսինկյան կոմիտե՚ հ/կ, ՙԵրեւանի մամուլի ակումբ՚ հ/կ, ՙՓաստաբաններ հանուն մարդու իրավունքների՚ հ/կ, ՙԻրավունքների պաշտպանություն առանց սահմանների՚ հ/կ, ՙՌազմավարական դատավարությունների կենտրոն՚ իրավապաշտպան հ/կ, ՙՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե՚ հ/կ, ՙԲաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան՚ հիմնադրամ, ՙՀելսինկյան ասոցիացիա՚ իրավապաշտպան հ/կ, ՙԵրիտասարդություն հանուն ժողովրդավարության՚ հ/կ, ՙԻնտերնյուս՚ մամուլի աջակցության հ/կ, ՙԽոսքի ազատության պաշտպանության կոմիտե՚ հ/կ, ՙՀույս՚ հ/կ, ՙԼրագրողներ հանուն մարդու իրավունքների՚ հ/կ, ՙԻրավունքի գերակայություն՚ իրավապաշտպան հ/կ, ՙՔաղաքացիական ֆորում՚ հ/կ:
Մնում է զարմանքով հարցադրել` իսկ ինչով է զբաղված Ազգային անվտանգության ծառայությունը, որ բացարձակապես չի ուսումնասիրվում բացահայտորեն թուրքա-ադրբեջանական ազդեցության գործակալների գործառույթն իրականացնող այդ կառույցների գործունեությունը, ինչու հետաքննության առարկա չի դառնում այն հարցը, թե ում կողմից են դրանք ֆինանսավորվում եւ ինչ հանձնարարություններ ստանում,  եւ համապատասխան իրավական քայլեր չեն արվում ակնհայտորեն հակապետական գործունեությամբ զբաղված կառույցների եւ անհատների նկատմամբ: Մնում է դառը հեգնանքով արձանագրել, որ խորհրդային տարիներին ծնված ՙշպիոն Օնիկի՚ մասին անեկդոտը արդեն վաղուց դարձել է մեր իրականության բաղկացուցիչ մասը:  
Մի բան է սակայն մխիթարում, որ հայ հանրությունն է ոտքի կանգնում ու արդեն կարողանում է գոնե մասամբ լրացնել այն, ինչում թերացել են պետության համապատասխան կառույցները: Եվ կեղծ իրավապաշտպանների աղիողորմ լացը ի զորու չէ կասեցնել այդ վերելքը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում