ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚-Ը ՙԴՐՍԻ՚ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ Է

Արխիվ 12-16

ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚-Ը ՙԴՐՍԻ՚ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ Է

Ապրիլի 13-ին, տեղի ունեցավ հերթական դատական նիստը ըստ ՙԿյանքի խոսք՚ աղանդի հայցի ընդդեմ ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի Արմենիի՚ թերթերի:
Այս անգամ դատին, հայցվոր կողմից ներկա էր նաեւ ՙԿյանքի խոսք՚ աղանդի լրատվական ծառայության ղեկավար` Ա. Լուսյանը: Դատը սկսվելուն պես դատավոր Ռ. Ներսիսյանը դիմեց երկու կողմերին ասելով, որ եթե կան նոր ապացույցներ, կարող են ներկայացնել: Առաջին հայացքից կարծես ամեն բան հասկանալի էր եւ պետք էր ուղղակի փաստացի ապացույցներ ներկայացնել դատարանին: Բայց չգիտես ինչու, հայցվոր կողմը, ապացույցներ ներկայացնելու փոխարեն, բավականին ոգեւորված ցանկանում էր միջնորդություններով հանդես գալ եւ ինչ-որ հարցեր ուղղել պատասխանող կողմին: Եվ միայն դատավորի կողմից երրորդ անգամ պահանջը ներկայացնելուց եւ բացատրելուց հետո հայցվոր կողմի ներկայացուցիչը հասկացավ, թե ինչ է պահանջվում իրենցից: Պատասխանող կողմի ներկայացուցիչ ՙԼեվ գրուպ՚ ընկերության նախագահ Լեւոն Բաղդասարյանը ներկայացրեց մի քանի ապացույցներ` այդ թվում տեսասկավառակ, փաստաբանական հարցում եւ պատասխան եւ ՙՀայացք՚ թերթի լրագրող Արթուր Հովհաննիսյանի հոդվածը:
Այնուհետեւ հայցվոր կողմի ներկայացուցիչ Ա. Պապինյանը միջնորդություն ներկայացրեց առ այն, որ հայցվոր կողմը դիմել է տեղեկատվական վեճերի խորհրդին, ինչպես նաեւ Ռուսաստանի ինչ-որ գիտաշխատողների, կրոնի եւ հասարակական խնդիրների հետազոտման կենտրոնի մի աշխատակցի, որոնց ՙփորձագիտական եզրակացությունները՚, ըստ իրենց, կարող են սույն գործի համար էական նշանակություն ունենալ: Կապված այս փաստի հետ, հայցվոր կողմի ներկայացուցիչը միջնորդեց հետաձգել դատական նիստը առնվազն 25 օրով:
Այդ կապակցությամբ դատավորը հայցվոր կողմին հիշեցրեց, որ սույն դատական գործընթացը սկսվել է դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի 23-ից եւ իրենց պահվածքը ողջամիտ  չէ, սակայն որոշեց գլուխ չդնել աղանդավորների հետ եւ դատը կրկին հետաձգվեց մինչեւ մայիսի 10-ը:
Հետաքրքիր է իմանալ, թե ինչո±ւ պետք է ՀՀ դատարանին հետաքրքրի ոչ պետական, ոչ գիտական եւ, առավել եւս, դրսի ուժերի ներկայացուցիչների միջնորդությունները այս դատական գործընթացին` դեռ պարզ չէ: Սակայն պարզ է մի բան, որ նույն Ռուսաստանում, դեռեւս 2003 թվականի վերջերին ՙԶեմսկոե օբոզրենիե՚ թերթում  հրապարակվել էր ՙՙԿյանքի խոսքը՚ որպես անհաջող գովազդային ակցիա՚ վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացված էր այդ խարիզմատիկ  աղանդի ագրեսիվ հոգեւոր էքսպանսիայի փորձը` ընդդեմ Ռուս ուղղափառ եկեղեցու. պարզ ցույց էր տրված, որ ՙԿյանքի խոսքը՚ ամենեւին բողոքական եկեղեցու օրինական ճյուղերից մեկը չէ, ինչպես փորձում է ներկայանալ: Այս կապակցությամբ նույն թվականի հոկտեմբեր ամսին Սարատով քաղաքի Զավոդսկոյ շրջանի դատարանում ավարտվեց ՙԿյանքի խոսքի՚` ընդդեմ թերթի հայցի քննությունը, ուր այդ աղանդը, ինչպես եւ մեր դեպքում պահանջում էր վերականգնել իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Սակայն երբ դատարանում հնչեցին նորանոր ապացույցներ, որ այդ աղանդը կեղծ քրիստոնեական օկուլտիստական աղանդ է եւ որեւէ կապ չունի բողոքական եկեղեցու հետ, արդյունքում աղանդավորները հարկադրված եղան հետ կանչել իրենց հայցը, որպեսզի վերջնականապես խայտառակ չլինեն եւ ամբողջովին չխորտակեն սեփական ՙգործարար՚ համբավը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում