ՙԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ՚ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՍԱԴՐՈՒՄ

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ՙԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ՚ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՍԱԴՐՈՒՄ

Ապրիլի 16-ի առավոտյան հարձակման էր ենթարկվել Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը: Հայաստանցիների հանդեպ ոչ միանշանակ եւ չափազանց անհասկանալի քաղաքականություն որդեգրած այդ կազմակերպությունը վրդովված բնակչության թիրախ էր դարձել այն պատճառով, որ վանաձորցիների մոտ չէր  նվազել մտահոգությունը, որ ՙԽաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը՚ ու դրա ղեկավարը` Գեորգի Վանյանը, համառորեն ցանկանում են իրականացնել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումն իրենց քաղաքում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի ղեկավար Սաքունցը դժգոհել էր, որ քարերով կոտրել են գրասենյակի ապակիները եւ ձվեր են նետել…
Այն հանգամանքը, որ ձվերի առումով բնակիչները բավարարվել են միայն դրանք նետելով, վկայում է հայերի գերհամբերատարության մասին: Համաձայնենք, որ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումն իրականացնելու դեպքում ամբողջ աշխարհը ՙկփաստի՚, թե հակաադրբեջանական տրամադրությունները Հայաստանում սերմանում են միլիտարիստները, իսկ ՙհասարակ ժողովուրդը՚ կարոտ է իր ոխերիմ ՙբարեկամների՚ մշակույթին…
Ես նպատակ չունեմ քաղաքականացնել մեր վերաբերմունքը մշակութային արժեքների նկատմամբ: Պատմությունը ցուցանել է, որ մենք` հայերս, մեծահոգաբար կարող ենք ծափահարել նաեւ ՙմեղեդավոր՚ կլկլոցով ոռնացող պոչավորներին…
Սակայն անգամ ոչ հեռավոր անցյալն արձանագրել է այն իրողությունը, որ սահմաններ չունեն միայն չարագործները: Այս առումով առանց մեկնաբանության ներկայացնում ենք 20 տարի առաջ աղետալի վիճակում գտնվող Հայաստանի նկատմամբ ցուցաբերած եւ աշխարհով մեկ տարածված ՙմեծահոգության՚ փաստը. ՙՌաֆայել Բաղդասարյանի (օրենքով գող` Ռաֆիկ ՍՎՈ) վախճանի կապակցությամբ 1993թ. հունիսի 25-ից 27-ը Երեւանում իրականացվել էր շուրջօրյա էլեկտրամատակարարում. Դա այն դեպքում, երբ շրջափակման հետեւանքով հայաստանցիներն այդ ժամանակահատվածում ՙլույսը տեսնում էին՚ ընդամենը 2 ժամ: Կրիմինալ աշխարհի կարկառուն գործիչները Բաքվից Հայաստան էին ներմուծել այնքան նավթամթերք, որն ապահովել էր Երեւանի ջերմաէլեկտրակայանի 3 օրվա անընդմեջ աշխատանքը: Հանցավոր եղբայրությունը չի ճանաչում ո°չ սահմաններ, ո°չ էլ ազգություն…՚:

Կույտը մշակեց ԱՇՈՏ ԱԲԳԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում