ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ՀԱՍՏԱՏ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ
Արխիվ 12-16| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ՀԱՍՏԱՏ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ
Շարունակելով մեր նախորդ համարներում ներկայացված նախընտրական ճոխ-ճոխ խոստումների թեման` պատրաստվում էինք ՀՅԴ-ից եւ ՕԵԿ-ից հետո անցնել նախընտրական խոստումներով բոլորից մի քանի գլխով առաջ անցած ԲՀԿ-ին: Սակայն ՙորձ կովերի՚ գծով մեծն մասնագետ Հրանտ Բագրատյանը մի տեսակ պարտադրում է, որ կուսակցական գլուխգովանության այս շքերթում իրենա առանձնահատուկ դեր վերապահենք...Անկեղծ ասած, ՀՀ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որպես մասնագետ, միշտ էլ բավականին լավ համարում է ունեցել: Այլ հարց է, թե ինչի± են վերածվում նրա մասնագիտական ունակությունները, երբ պարոն Բագրատյանն անցնում է վարչական աշխատանքի: Ավելի ճիշտ` արդյո±ք իր մասնագիտական կարողություններն իր վարչապետության օրոք նպաստում էին երկրի զարգացմանը, եւ եթե նորից վերադառնա նման աշխատանքի, ի±նչ է պետք ակնկալել:
Այն, ինչ քարոզում է այս նախընտրական փուլում պարոն Բագրատյանը, մեղմ կլիներ ասել, թե մտահոգությունների տեղիք է տալիս: Բերենք վերջին օրինակներից մեկը` ապարանցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ նրա ներկայացրած որոշ մտքեր: Իհարկե, մինչ բուն թեմային հասնելը, նախկին վարչապետը մի փոքր ինքնաքննադատության դիմեց, թե ՙմենք էլ բարի պտուղ չենք՚: Բայց դա ավելի շատ լիրիկական կողմն է. շատ ավելի էական է, թե իշխանության գալու դեպքում Հ. Բագրատյանն ի±նչ է ուզում անել: Եվ այստեղ է, որ առավել տեղին է դառնում կարմիր կովի կաշվի մասին պատմությունը:
Տեսեք, թե ինչ է հիմա քարոզում Հ. Բագրատյանը. ՙՄենք չենք ասում ձեզ աշխատանք ենք տալու. մենք ձեզ թույլ կտանք աշխատանք ստեղծել: Էս տաքսին, որ էստեղ կա, լիցենզիայով չի լինելու: Մարդը վերցնելու է, իրիկունը տաքսու նշանն ավտոյի վրա խփի, քշի: Մենք տալու ենք ձեզ այդ ազատությունը: Խանութը լիցենզիայով չեք բացելու. որ չթողեն ամեն մեկը խանութ բացի, խեղդեն, ասեն` մեր խանութները պետք է լինեն, մեր սուպերմարկետները պտի լինեն: Դուք պտի գաք, մեզ մոտ վարձու աշխատող լինեք՚:
Հասկանալի է` այն, ինչ վերաբերում է տաքսիներին եւ խանութներին, տարածվում է մնացած ամեն ինչի վրա: Այսինքն` պարոն Բագրատյանը քարոզում է մոտավորապես սա. ՙՊետությունը պետք է առավելագույն ազատությունը տա, մարդիկ էլ թող գան անեն, ինչ ուզում են՚: Եվ ասել, թե այստեղ մի նոր բան կա, իհարկե, չենք կարող: Սա այն ծայրահեղ լիբերալիզմն է, որով ժամանակին հայաստանյան տնտեսությունը կառավարում էր Հ. Բագրատյանը: Չէ, չենք խոսում այն օրերին ծնունդ առած համատարած ալան թալանի, մեկ-երկու տարում անպետք վաուչերներով ողջ երկիրը մեջ-մեջ անելու, գործարաններից մինչեւ վերջին հաստոցը մետաղաջարդոնի անվան տակ պարսիկներին ծախելու մասին: Պարզապես դրանք շրջանցելով` ուզում ենք հիշեցնել կառավարման այն մոդելը, որով ժամանակին առաջնորդվում էր մասնավորապես Հ. Բագրատյանի կառավարությունը: Եվ ինչի± այն մեզ հասցրեց: Պետությունը, որպես տնտեսական թիվ մեկ խաղացող, պարզապես իր ունեցած-չունեցածը, այդ թվում` սեփականությունը, տնտեսության կառավարման լծակները եւ այդ կարգի ամեն ինչը դեն նետեց` ասելով` ես էլ գործ չունեմ, միայն քաղաքական գլոբալ ուղղություններն են մատնանշելու, մնացածն էլ թող մասնավորն անի: Ինչ ստացանք արդյունքում. ողջ երկրի մասնավորեցում, եւ համոզված ենք, որ եթե այն անգամ ամենամաքուր ձեւով արվեր, մեկ է, էլի արդյունքում ունենալու էինք այն բոլոր կորուստները, որ ունեցանք: Չէ± որ ձեռք քաշելով Հ. Բագրատյանի ասած տաքսիներից եւ խանութներից, պետությունն այդ քաղաքականության արդյունքում ձեռք է քաշում ընդհուպ մինչեւ գյուղատնտեսությունից, ծանր արդյունաբերությունից եւ այլն: Ոլորտներից, որոնք կարող են եւ եկամտաբեր չլինել, ասել է թե մասնավորի համար անհրապուրիչ են: Եվ մասնավորապես այդ պատճառով է, որ ժամանակին անվերադարձ կորցրինք արդյունաբերական ամբողջական ճյուղեր: Եվ ահա պարոն Բագրատյանն եկել ու նորից նույնն է քարոզում. ծայրահեղ լիբերալիզմ: Ընդ որում, համոզված ենք, որ շատ լավ գիտակցում է, թե դա ինչպես է վերածվելու ՙվայրի լիբերալիզմի՚:
Հա, հողի մասին էլ է բարեհաճում խոսել. ՙՀողը մեր իշխանության ժամանակ է տրվել: Շատերը բողոքում էին, թե այդ ինչ արին որ, գյուղացուն տվին հողին: Բա հետո± ինչ արին...՚:
Այդ ՙհետո ինչ արինը՚ մի տեսակ փրկողակի պես մի բան են սարքել: Պարզ չէ ՙինչ արին՚: Ժամանակին վերցրեցիք եւ ամեն մի գյուղացու մի քանի մետր հող տվեցիք: Պարզ չէ±, որ այդ հողակարկատանը բավարար չէ, որ գյուղացին իր ընտանիքը կերակրի: Պարզ չէ± նաեւ, որ այդ փոքրիկ հողակտորներն առանձին-առանձին հնարավոր չէ քիչ թե շատ լուրջ ձեւով մշակել: Եվ, արդյունքում, դեռ այդ մասնավորեցման ժամանակ արդեն իսկ տեսանելի չէ±ր, որ գալու է մի օր, որ գյուղացին զզվելու է հողից ու այն ջրի գնով տալու է առաջին իսկ պատահած զոռբային: Հիմի էլ պարոն Բագրատյանն ասում է, թե գանք, հողերը նորից ետ վերցնենք ու էլի բաժանենք գյուղացուն: Լավ, բա հետո±: Էլի նույն փո±սը: Ահա թե ուր է մեզ նորից առաջնորդում պարոն Բագրատյանը...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

