ՙՙՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ԱՊՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16
ԹԵՄԱ

ՙՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ
ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ԱՊՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հասարակության համար կարեւոր դեր ունեն ապագա ղեկավարների դաստիարակությունը եւ կրթությունը, բարձր ինտելեկտուալ ու բարոյական որակները: Այդ կարգի մարդիկ ունակ են վերցնել իրենց վրա պատասխանատվություն երկրի ապագայի համար:
Պլատոն
Հարցազրույց ՙՕրինաց երկիր՚ կուսակցության պատգամավորության թեկնածու, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԴԵԶԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

-Տիկին Հովհաննիսյան, Դուք ՙՕրինաց երկիր՚ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու եք: Ձեր գնահատմամբ` ինչպես է հայաստանյան մամուլը մասնակցում նախընտրական քարոզարշավին:
- Լրագրության ասպարեզում ես արհեստավարժ չեմ, բայց համոզված եմ, որ կարող եմ ունենալ իմ` ընթերցողի կարծիքը, եւ ավելի քան համոզված եմ, որ լրագրողի պարտականությունը իմ` ընթերցողի` տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովումն է: Վստահ եմ նաեւ, որ որեւէ լրագրողի, անգամ առատորեն վճարող տերը չի կարող պարտադրել ինձ, ինձ նմաններին եւ հանրությանը դնել, ներողություն եմ խնդրում բառերիս համար, անհասկացողի տեղ եւ բացատրել բաներ, որոնք ես հասկանում եմ իրենից լավ եւ իրենից լավ կարդում եմ իր տողերի ենթատեքստը: Ես հասկանում եմ, որ եթե լրագրողը չի կարողանում թաքցնել իր միտումնավորությունը, ուրեմն պատվեր է կատարում: Այլ բան է, որ ցանկացած լրագրող իրավունք ունի կատարելու քաղաքական վերլուծություն, գնահատել իրողություններ, բայց ոչ իջնելով զազրախոսության մակարդակի: Լրագրողի մասնագիտությունը պահանջում է վարվելակերպի որոշակի նորմերի պահպանում: Եվ եթե որեւէ գրչակ քաղաքական որեւէ գործչի (թեկուզ ոչ իր տիրոջ կամ ոչ իրեն սիրելի մարդու) հանրահավաքին եկած մարդկանց բոլորին անխտիր ներկայացնում է գոտկատեղից ցած նկարելով, ուրեմն ակնհայտ է, որ նրա համար մարդ արարածի ընկալումն ընդհանրապես գոտկատեղից ներքեւ է: Այս դեպքում գործ ունենք ախտաբանական երեւույթի եւ ոչ լրագրողի հետ: Անկեղծ ասած չեմ էլ զարմանում լրագրողի վրա, որովհետեւ քաղաքական գործիչներն են որդեգրել անվայել բամբասկոտ պահվածք: Մի կողմից ասում են, որ ժողովուրդն իմաստուն է (եւ այդպե°ս է), որ ժողովուրդը կարող է ճիշտ որոշում կայացնել, մյուս կողմից իրենց բան ու գործը թողած խոսում են այն մասին, թե կուսակցության նախագահը մարտի 8-ին իր կուսակցականներին ինչ նվեր է տալիս: Ընդգծում եմ իր կուսակցականներին եւ նորից ընդգծում, որ ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը հիշում է իր զինակիցներին ոչ ընտրությունից ընտրություն: Կուսակցությունը մշտապես նշել է ոչ միայն կանանց տոնը, այլ նաեւ մյուս բոլոր տոները: Նման պարագայում ուզում ես ասել` եղբա°յր, քո ասելիքն ասա, ժամանակ մի վատնիր մատի եւ մատանու արանքում ինչ-որ բան փնտրելու վրա, եւ թող իմաստուն ժողովրդին տեսնելու եւ գնահատելու եւ քո խոսքն ու գործը, եւ մյուսի: Եթե խոսքս կտրուկ էր` միայն այն մտահոգությունից դրդված, որ չար մարդը նման է ածուխի, եթե չի այրում, ապա սեւացնում է քեզ: Ես խնդրում եմ չմոռանալ, որ բոլորս նույն ժողովրդի զավակներն ենք, որ ընտրություններից հետո շարունակելու ենք դեռ ապրել կողք կողքի, որ մեր երեխաները խաղալու են իրար հետ, ուրեմն կոչ եմ անում անել ամեն ինչ հանուն եւ ոչ թե ընդդեմ:
- Տիկին Հովհաննիսյան, որո±նք են Ձեր կուսակցության ծրագրային հիմնադրույթները, ինչով է պատրաստվում հարստացնել ՕԵԿ-ը ՀՀ քաղաքական երանգապնակը:
- Շնորհակալ եմ հարցի համար, ՙՕրինաց երկիրը՚ 15 տարեկան է, մի ժամանակահատված, որ բավական է արվածն արժեւորելու եւ, ինչու չէ, նոր հեռանկարների, նոր գործողությունների ուղենշման համար: Այն առիթ է մեկ անգամ եւս հպարտությամբ փաստելու, որ ՕԵԿ-ն իր կառուցողական, օրիանստեղծ գործունեությամբ (կուսակցությունն ընդունված ավելի քան 200 օրենքների հեղինակ է) մշտապես հետամուտ է եղել ՀՀ տնտեսության շարունակական զարգացմանը, երկրում քաղաքական կայունության, ազգային համաձայնության հաստամանը: Կարող եմ հավելել, որ կուսակցությունն իր ակտիվ դերակատարմամբ նպաստել է միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության բարձրացմանը: Պատահական չէ, որ ՕԵԿ-ը վերջերս անդամակցեց եվրոպական ամենահայտնի կուսակցություններից մեկին` Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: Այդ վստահությունն ՕԵԿ-ը նվաճել է վերջին տարիների մոնիթորինգի արդյունքներով` իր հետեւողական աշխատանքի համար, ավելի հակիրճ ` մեր անվանման մեջ է մեր ծրագրերի էությունը. այն է` ՙՕրինաց երկիր՚ կուսակցության գերագույն նպատակն է կառուցել օրենքի երկիր եւ օրենքով ապրող հասարակություն:
- Այնուամենայնիվ, փորձենք ավելի կոնկրետ անդրադառնալ այն ոլորտներին, որոնք թիրախային են Ձեզ համար, որոնք ենթադրում են գործողությունների հստակ ծրագիր, ռազմավարություն:
- Առանց չափազանցության կարող եմ ասել, որ ՕԵԿ-ի նախընտրական ծրագիրն անդրադառնում է մեր կյանքի բոլոր բնագավառների հիմնախնդիրներին` թե° սոցիալական, թե° քաղաքական, թե° տնտեսական, պետականաշինությանը, երկրի կառավարման քաղաքական համակարգին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանություններին:
Որպես կին, մայր` հպարտ եմ, որ կուսակցությունն օրախնդիր է համարում ժողովրդագրական, մայրության, մանկության պաշտպանվածության խնդիրների լուծումը, իր քաղաքացու առողջության պահպանումը: Որպես կրթության բնագավառի աշխատող` շահագրգիռ եմ կուսակցության այն ծրագրերի իրականացմանը, որոնք նպատակաուղղված են մարդկային ներուժի կրթական, ստեղծագործական հնարավորությունների զարգացմանը, կրթության բարձր որակի ապահովմանը, երիտասարդական քաղաքականության իրականացմանը:
- Կրթության ոլորտում Դուք բազմափորձ մասնագետ եք: Դասավանդում եք 2 բուհերում, այսօր Եվրոպական Ակադեմիայի գիտության գծով պրոռեկտորն եք: Կուզենայի իմանալ որն է Ձեր` մանկավարժի, գիտնականի գնահատականը այսօրվա կրթական համակարգին, կրթության ոլորտի բարեփոխումներին:
- Գիտական, հետազոտական համալսարանների ստեղծումը մեր տարածաշրջանի համար արդիական խնդիր է: Նախկին պետության կողմից ստեղծված անջատ գիտական եւ կրթական համակարգերն իրենց դերն իրականացրեցին: Պետք է փաստել, որ ամերիկյան կրթական համակարգի առաջընթացը պայմանավորված է ստեղծված ՙգիտական՚ համալսարաններով, որոնց ավարտելը դարձել է աշխարհի լիդերների այցեքարտը: Ապահովված լինելով հսկայական միջոցներով` ամերիկացիները ներգրավեցին իրենց համակարգում ամենաառաջնակարգ գիտնականներին` առանց ռասայական, ազգային, սեռական եւ այլ խտրականությունների` ապահովելով նրանց լավագույն կենսապահովման միջոցներով, եւ որ շատ ավելի կարեւոր էր, աշխատուժի հսկայական բանակով` հանձինս ուսանողության: Իսկ վերջիններս հնարավորություն ունեցան անմիջական կապ ունենալու գիտնականի եւ ամենաժամանակակից տեխնիկայի, սարքավորումների, լաբորատորիաների հետ:
- Իսկ հնարավոր է± մեզ մոտ նույնպես զարգացնել համալսարանական նոր մոդելը:
- ՄԻԱՆԳԱՄԱՅՆ:
Դրա համար անհրաժեշտ է`
* ստեղծել նյութատեխնիկական բազայով հագեցված կրթական համալիրներ,
* մշակել բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման իրատեսական մեխանիզմներ,
*  ստեղծել գիտելիքների փոխանցման գործուն, այժմեական համակարգ եւ մշակույթ,
*  ներգրավել ձեռնարկատերերին, գործատուներին, որոնք պատրաստ են ներդրումներ անել իրենց համար` կադրեր պատրաստելու համար,
*  զարգացնել կրթություն-գիտություն-արտադրություն համագործակցությունը,
*  խիստ կարեւորել ասպիրանտական ուսուցումը եւ այլն:
Ասպիրանտական մակարդակի ուսուցումը պետք է իրականացվի ըստ էության` հաշվի առնելով այսօրվա պահանջը եւ իրավիճակը: Պետք է բացառել այն պաշտոնյաների գործունեությունը, որոնք այս կամ այն ծանոթ ոլորտում եզրում են իրենց գիտական աստիճաններով եւ կոչումներով, որոնք կապ չունեն իրենց ակտիվ գործունեության հետ: Դրա հետ միաժամանակ յուրաքանչյուր կիրթ անձնավորություն պետք է զգա իր անհրաժեշտությունը իր երկրի հասարակական եւ տնտեսական զարգացման մեջ: Նա պետք է համոզված լինի, որ դա դեպի իշխանական, կառավարական օղակներն, այսպես ասած, անցագիր ունեցող անձանց մենաշնորհը չէ, այլ երկրի ցանկացած քաղաքացու, որն ունի բարոյականություն, դաստիարակություն, գերազանց գիտելիքներ, որն ունի ունակություն որոշակի լումա ներդնելու հասարակության, տնտեսության զարգացման մեջ:
- ՙՕրինաց երկիր՚ կուսակցության նախագահը Հայաստանում մեծ համարում ունեցող երկու բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Ինչպիսի± առանձնահատկություններով են դրանք տարբերվում մնացած բուհերից:
- Կրթության եւ գիտության ոլորտները եւ այդ ոլորտներում միջազգային չափանիշներին ինտեգրվելը մշտապես կարեւորվել է մեր կուսակցության կողմից: Կուսակցությունը հեղինակ եւ համահեղինակ է գիտության եւ կրթության զարգացմանը նպաստող մի շարք օրենքների եւ օրենքների նախագծերի ընդունմանը, ինչպիսիք են` նախադպրոցական կրթության, նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության, բուհական եւ հետբուհական կրթության, ինովացիոն գործունեության մասին եւ այլն, որոնք հնարավորություններ ընձեռեցին , որպեսզի պետական եւ իրավական պաշտպանության տակ դրվեն նախադպրոցական հիմնարկները, զարգանա արհեստագործական եւ քոլեջային կրթությունը, որպեսզի գործի մրցակցային կրթության սկզբունքը: Նշված օրենքներով կասեցվել է մանկապարտեզների, դպրոցների, ուսումնարանների, բուհական եւ գիտական հաստատությունների սեփականաշնորհումը, վերաբացվել են ուսումնարանները, ներդրվել է ուսանողական նպաստի համակարգը, որի արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանողն ստանում է անվճար կրթություն: Ներկայումս կուսակցության նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացված կրթության եւ զարգացման հեռանկարներին, ինչպիսիք են , օրինակ, ուսանողական երկարաժամկետ վարկավորման ժամանակակից համակարգի ներդրումը` այդ նպատակով համապատասխան օրենքի ընդունումը, գիտական աստիճան եւ կոչում ունեցող անձանց հավելավճարների ավելացումը եւ դրանց հաշվեգրումը կենսաթոշակների վրա եւ այլն:
Տարածաշրջանում Եվրոպական Ակադեմիայի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրման եւ զարգացման ռազմավարության ակունքներում կանգնած կուսակցության նախագահը շատ լավ է պատկերացնում կրթական եւ գիտական բարեփոխումների դերն ու նշանակությունը, կարեւորում առողջ սերնդի դաստիարակությունը, տաղանդավոր երիտասարդների բացահայտումը, խրախուսումը, գիտելիքի միջոցով քաղաքացիական ակտիվության բարձրացումը, հասարակության համար ապագա ղեկավարների դաստիարակությունը եւ կրթությունը, բարձր ինտելեկտուալ ու բարոյական որակները:
Այսօր պետք է փաստենք, որ Եվրոպական ակադեմիան եւ Ֆրանսիական համալսարանն այն կրթական համալիրներն են, որոնց շրջանավարտների ակադեմիական եւ պրոֆեսիոնալ ունակությունները գործատուների շրջանակում արժանանում են ամենաբարձր գնահատականների: Նշված բուհական կառույցները կարող են լինել ցանկացած մեր նման երկրի բրենդը, հպարտությունը, հատկապես, որ դրանք զերծ են այն բացասական երեւույթներից եւ արատներից, որոնք բնորոշ են հանրապետության որոշ կրթական հաստատություններին:
Միանշանակ, այսօր Հայաստանում, հանձինս վերոհիշյալ բուհերի, ձեւավորվել են նոր համալսարանական մոդելներ նոր համալսարանական մշակույթով, որտեղ ակտիվորեն կիրառվում են համալսարանական եւ կրթական (ակադեմիական) կառավարման արեւմտյան մոդելները: Նոր համալսարանական մոդելի եւ համալսարանական նոր մշակույթի հետագա զարգացումը բարդ գործընթաց է եւ այն կարող է լուծվել պետության գործուն աջակցության պայմաններում: Այդ համալսարանները պետք է լինեն ոչ միայն կրթական , այլ նաեւ հետազոտման եւ ստեղծագործման կենտրոններ : Փորձ է արվում ադապտացնել արդեն իսկ կայացած բուհերի եւ եվրոպական քոլեջ հիմնադրամի փորձը մարզերում հիմնադրված Եվրոպական Ակադեմիայի 3 եւ Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամի 13 մասնաճյուղերի շրջանակներում` զուգահեռ զարգացնելով Ակադեմիայի ձեռք բերած սեփական դրական փորձառությունը համալսարանական եւ կրթական կառավարման բնագավառում: Ակադեմիան նաեւ կուսակցության սոցիալական աջակցության ամենամյա ծրագրերի իրականացման վայրն է: Անպայման ուզում եմ մեջբերել պրն. Բաղդասարյանի խոսքերը. ՙԿրթությունը պետք է կազմակերպել` առաջնայնություն տալով ոչ թե ծնողի գրպանի, այլ երեխայի գլխի պարունակությանը՚: Որակյալ բարձրակարգ կրթության կազմակերպման բոլոր ծրագրերը հղացվել եւ իրականացվել են այս բուհերում: Այսօր այս բուհերն ունեն նյութատեխնիկական լավագույն ապահովվածություն, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, որոնք ընձեռում են ժամանակակից կրթության կազմակերպման բոլոր հնարավորությունները: Ուրեմն, ինձ մնում է զարմանալ, թե ինչու են, մեղմ ասած, զարմանում (իսկ ես համոզված եմ, որ նրանք ավելի քան զայրացած են) ինչ-որ լրագրողներ, որ պրն. Բաղդասարյանի եւ կրթության ոլորտի մասնագետների հետ հանդիպման մասնակիցներից շատերը Ֆրանսիական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի դասախոսներն էին, կամ ինչու են կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվել այդ բուհերի աշխատակիցները: Պատասխանում եմ` որովհետեւ գործ ունենք անելու, որովհետեւ պատասխանատու ենք մեր արած գործի համար, որովհետեւ կիրթ եւ գիտելիքով օժտված յուրաքանչյուր անձ իր երկրի առաջադիմության ու հզորության կարեւորագույն աղբյուրն է:

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում