ՙՙՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՈՍԿԱԼԻ ՎԻՃԱԿԻՑ, ԵՎ...՚

Արխիվ 12-16
ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՙՙՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՈՍԿԱԼԻ ՎԻՃԱԿԻՑ, ԵՎ...՚

Նախընտրական կրքերը գնալով թեժանում են, կուսակցությունները ակտիվ պայքար են մղում առավել ձայներ ունենալու համար: Պարզապես տարօրինակն այն է, որ քարոզարշավի ժամանակ բոլորը հայտարարում են արդար ընտրություններ անցկացնելու մասին, բայց չեն հետեւում իրենց գործողություններին եւ անգամ նախընտրական քարոզի ժամանակ հնչեցրած հայտարարություններին: Որքանո±վ է օրինական այն, որ նախընտրական պայքարին մասնակցող որոշ կուսակցություններ, չունենալով մեծ կարողություններ իրենց քարոզը անց են կացնում բավականին համեստ տարբերակներով, իսկ կան կուսակցություններ, օրինակ` ԲՀԿ-ն, որոնց նախընտրական արշավները անզեն աչքով դիտելիս ճոխություն ենք նկատում: Այս հարցով դիմեցինք այս օրերին իր նախընտրական քարոզը բավական համեստ իրականացնող ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ:
-Մենք ուղղակի այս պահին չունենք կոնկրետ հայտարարություններ մարդկանց կողմից, ովքեր կասեն, որ ինձ այս բանն են առաջարկել: Բայց այո, պետք է նշեմ, որ շատ-շատերը ուղղակի զբաղված են տարբեր տեսակի բաներ բաժանելով` բոնբոներկա, սիսեռ եւ սրանց մասին տեղյակ ենք եւ հիմա մենք պատրաստվում ենք քաղաքական հայտարարությամբ հանդես գալ, քանի որ օգտվում են ժողովրդի այս սոսկալի վիճակից եւ տարբեր խավերին փորձում են կաշառել տարբեր ձեւերով: Մեզ համար սա արդար ընտրություն համարել իհարկե տարօրինակ կլիներ: Իսկ ԶԼՄ-ների առումով այսօր մենք դժգոհություն հայտնել չենք կարող, քանի որ իրոք հնարավորինս լայն ձեւով ներկայացնում են մեր գործողությունները: Իսկ մյուս հարցերում խնդիրը բարդ է, եւ կան դժգոհություններ:
- Եթե անգամ չլինեն մարդկանց կողմից ահազանգեր, բայց չէ± որ վիզուալ ձեւով ակնհայտ երեւում է, որ օրինակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախորդ շաբաթ Արմավիրում, իր քարոզի ժամանակ հրապարակավ հայտարարեց ու խոստացավ, որ այդ մարզում կստեղծի հակակարկտային կայան: Դուք այս հայտարարությունը համարո±ւմ եք օրինական այս օրերին, թե± ոչ:
- Եթե նման հայտարարություններ է արվում, իհարկե դա օրինականության հետ որեւէ կապ չունի: Ինչ վերաբերվում է նրան, թե ով պետք է բացահայտի, ապա ես ուզում եմ հասկանալ, եթե ոստիկանությունը եւ դատախազությունը հատուկ խումբ է ստեղծել, ինչ է, սպասում են, որ մե±նք պետք է հանցագործի ձեռքը բռնած տանենք հանձնենք իրենց: Իրենք ունեն բոլոր միջոցները եւ պարտավոր են բացահայտել դրանք, եթե սովորական կաշառք տվողին կարողանում են տեղում ձերբակալել, ապա ինչո±ւ չեն պայքարում սրա դեմ, չէ± որ սա եւս կաշառք տալու մի ձեւ է: Ի±նչ տարբերություն, չինովնի±կն է կաշառք վերցնում, թե± այս կամ այն քաղաքական ուժն է կաշառք բաժանում: Առաջին հերթին անհարմար է նրանց, ովքեր այդ բանն անում են, երկրորդն էլ իրավապահ մարմինների պարտավորությունն է բացահայտել դա: Տվյալ դեպքում մենք որեւէ մեկի հետ տարբերություն չենք դնում:
- Չ±եք կարծում, որ ԿԸՀ-ն եւս պետք է ինչ-որ միջնորդություններ կատարի նման դեպքերում:
- ԿԸՀ-ն պետք է հետեւի, որպեսզի օրենքի տառը կատարվի, եւ եթե տեսնում է, որ խախտվում է, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի իր լիազորությունների սահմաններում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում