Այսպես կոչված` ՙմիասնական շտաբի՚...
Արխիվ 12-16| ԶԱՐՄԱՆՔ |
Ի դեպ, նույն ՀԱԿ-ը դիմել է ոստիկանությանը` առաջարկելով օգտվել ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորություններից ու միջոցներից` բնակչության պետական ռեգիստրից եւ ընտրացուցակներից հանել շուրջ 700 հազար ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, որոնք, ըստ ՀԱԿ-ի, մշտապես բացակայում են Հայաստանից: Հետաքրքիր է` ո±ր ցուցանիշներով են ՀԱԿ-իստները որոշում Հայաստանից մշտապես բացակայող քաղաքացիներին. օրինակ` ՀԱԿ-ի համար այն կանայք, որ թիվ 7 ընտրատարածքում կալմեջ էին արել Նիկոլ Փաշինյանին, համարվո±ւմ են մշտապես բացակայող... Դե ինչ, լավ է թիվ են կրակել, ու կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ը առաջարկում է ընտրացուցակներից հանել բոլոր նրանց, ում մասին ստույգ հայտնի է, որ ՀԱԿ-ին ձայն չեն տալու:
Հույժ հետաքրքիր տվյալներ է հրապարակել սոցիոլոգ ԼԵՎՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ: Զարմանալիորեն, ըստ ՙԷքզիթ փոլ՚ կենտրոնի հարցումների, պարզվել է, որ տարատեսակ աղանդներին պատկանող ընտրողները իրենց քվեն պատրաստվում են տալ ընդդիմադիր ուժերից կոնկրետ մեկին. ՙԱնուն չեմ նշի: Կարող եմ ասել, որ հարցումներում դա խորհրդարան անցնող քաղաքական ուժ է: Մեր հարցման մասնակիցների մեջ այդպիսիք 192-ն էին: Ի դեպ, դրանք տարբեր ուղղությունների հետեւորդներ էին: Մենք կցանկանայինք, որ այս հարցի վրա ուշադրություն հրավիրվեր՚: Դե ինչ, մենք էլ կցանկանայինք, որ այս հարցի վրա ուշադրություն դարձնեն հատկապես ազգային անվտանգության մարմինները, իսկ ընթերցողներին էլ առաջարկում ենք փորձել կռահել` կոնկրետ ո±ր ընդդիմադիր ուժին են հրամայել քվե տալ բոլոր աղանդավորներին, որոնք, ինչպես հայտնի է, ղեկավարվում են միասնական մեկ կենտրոնից:
Լավ, մի փոքր հեռանանք ընտրարշավի թեմայից եւ անցնենք պոզիտիվ բաների: Եվ այդ տեսանկյունից չենք կարող դրական զարմանքը, նույնիսկ հիացմունքը չարտահայտել Ռուսաստանի Տուլա քաղաքում ապրող մեր հայրենակից ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Նա, պաշտպանելով իր տունն ու իր ընտանիքը չորս` մինչեւ ատամները զինված եւ իրենից ակնհայտորեն ֆիզիկապես ուժեղ բանդիտներից, կարողացավ երեքին սպանել սովորական խոհանոցային դանակով, իսկ չորրորդը խուճապահար փախավ: Ինչեւէ, հուսանք, որ Ռուսաստանի հայ համայնքի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի մեր հերոս հայրենակցին հանկարծ չհամարձակվեն քրեական պատասխանատվության ենթարկել` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման պատրվակով:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

