ԱՎԱԶԱԿԱՊԵՏԸ ԽԱՅՏԱՌԱԿՎԵՑ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՎԱԶԱԿԱՊԵՏԸ ԽԱՅՏԱՌԱԿՎԵՑ

Ապրիլի 16-ին ավազակապետ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ավազակներով ամբողջությամբ խայտառակ եղավ Մասիսում, որտեղ նրա հետ հանդիպմանը մարդիկ հրաժարվել էին գալ: Մի քանի հոգու առջեւ ելույթ ունենալով ԼՏՊ-ն փորձեց իր խայտառակությունը բացատրել արտագաղթով, թե իբր իր հանրահավաքին մարդ չի գալիս, քանի որ բոլորը արտագաղթել են: Ավելի ծիծաղելի թեզ առաջադրելն անհնար էր, ստացվում է, որ այլ թեկնածուների հանրահավաքներին տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը կամ աչքի խաբկանք է կամ էլ հավաքվածներն այլմոլորակային են: Իրականում մարդիկ լավ են հիշում ԼՏՊ-ի ու նրա բանդայի ավազակությունները, իսկ մասիսցիների պարագայում նաեւ հիշում են ԼՏՊ-ի կողմից 1980-ականների վերջում կազմակերպված թունավորումները Մասիսի կարի ֆաբրիկայում, որի հետեւանքով մի քանի տասնյակ մասիսցի կանայք թունավորվել էին եւ հայտնվել հիվանդանոցներում:

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՄԱՐԱԼԻԿ ՉՀԱՍԱՆ


Ապրիլի 16-ին նախատեսված է ՀՅԴ-ի հանրահավաքը Մարալիկում, սակայն նախատեսված ժամին դաշնակները  չերեւացին: Մոտ 15-20 մարալիկցի, որոնք եկել էին հանդիպման, սպասելով շուրջ մեկ ժամ, ցրվեցին, նրանից հետո, երբ նրանց տեղեկացրեցին, որ դաշնակները չեն գալու անհայտ պատճառներով, իսկ հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է: Մինչ այդ դաշնակների հանդիպում էր տեղի ունեցել Արթիկում եւ մի շարք մոտակա գյուղերում: Ըստ Մարալիկում տարածված լուրերի`  հանդիպումների ընթացքում ընդունած հյուրասիրությունների պատճառով էր, որ Դաշնակցության դելեգացիան ի վիճակի չեղավ հանդես գալ մարալիկցիների առջեւ եւ հանգստանալու կարիք ուներ: Ի դեպ, Արթիկում Արմեն Ռուստամյանը խոսում էր ժողովրդավարության մասին: Առավել քան տարօրինակ է, որ այն կազմակերպությունը, որը տասնամյակներ շարունակ  առնչվում էր սպանությունների դեպքերի եւ տեռորիզմի մեղադրանքների հետ եւ որի անդամները մինչ օրս երդվում են զենքի վրա, այսօր բարբաջում է ժողովրդավարության անհրաժեշտության մասին:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ` ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ

Ավարտվեց քարոզարշավի առաջին շաբաթը, եւ մասնակից ուժերը կատարեցին այցեր նաև մարզեր: Կոտայքի մարզի Չարենցավան այցելեցին ինչպես ընդդիմությունն իրենց ներկայացնող ուժերը` ԼՏՊ-ի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այնպես էլ կոալիցիայի մաս կազմող, բայց ընդդիմադիրի շապիկ հագած ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն իր առաջնորդի` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Հետաքրքիր է, որ հանդիպումներն անցան բավականին անհետաքրքիր և սակավամարդ: Եթե ընդդիմադիր կուսակցությունների պարագայում սակավամարդությունը կարելի էր հասկանալ, ապա իրեն մարզի տեր ու տիրական համարող ՙԲարգավաճի՚ դեպքում տարօրինակ էր. կայարանամերձ հրապարակում հանրահավաքին մասնակցում էին ավելի շատ իրենց հետ բերած մասնակիցներ, քան չարենցավանցիներ: Այդ էր պատճառը թերեւս, որ Գ. Ծառուկյանի խոսքը տեւեց շատ կարճ եւ նա մեծ դժվարությամբ հիշեց այդ ընտրատարածքում ԲՀԿ-ն ներկայացնող մեծամասնական թեկնածուին` շշի Մելոյին: Իր ընտրաշավն է շարունակում նաեւ անկուսակցական Խաչիկ Ավետիսյանը` այցելելով ընտրատարածքի գյուղեր, հանդիպելով բնակչության հետ եւ ծաղիկներ դնելով հայրենիքի համար իրենց կյանքը տվածների հուշարձաններին: Իսկ Չարենցավանում նրա հանդիպումը ժողովրդի հետ ավելի մարդաշատ էր քան համամասնական ուժերի կողմից անցկացրած հանդիպումների Ժամանակ:

Դ. ԱԹՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում