ԲՀԿ-ՈՒՄ ՈՒՄ ԱՍԱԾԻՆ ՀԱՎԱՏԱԼ...

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԲՀԿ-ՈՒՄ ՈՒՄ ԱՍԱԾԻՆ ՀԱՎԱՏԱԼ...

Ստացվում է, որ ՙԺառանգություն՚ կուսակցությունը գտել է ԲՀԿ-ի թույլ տեղը եւ  օր օրի ավելի նոր նախապայմաններ է առաջադրում: Այս անգամ զրուցեցինք ԲՀԿ մամլո քարտուղար ԲԱՂԴԱՍԱՐ ՄՀԵՐՅԱՆԻ հետ:
-ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ԲՀԿ-ի հետ միասին ձգտում են իշխանափոխության, որի արդյունքում պետք է իշխանություն գա ԲՀԿ-ն: Ինչպե±ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
- Ոչ մի կերպ էլ չեմ մեկնաբանի, ինչո±ւ ես պետք է մեկնաբանեմ նրանց հայտարարությունը:
- Պարոն Մհերյան, ինչպե±ս հասկանալ այն, որ ԲՀԿ համամասնական ընտրական ցուցակում ընդգրկված առաջին համարն ասում է կոալիցիան գործում է, երկրորդը` Վարդան Օսկանյանը, պնդում է հակառակն` ասելով, որ կոալիցիա չկա, երրորդ տեղում գտնվող ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հենց կոալիցիան է ներկայացնում, իսկ չորորդ տեղում Գուրգեն Արսենյանն ասում է կոալիցիան գործում է այնքանով, որքանով... Ո±ւմ հավատալ:
- Գագիկ Ծառուկյանը այդ հարցին հստակ պատասխանել է, ես ավելացնելու ոչինչ չունեմ:
- Թեեւ ԲՀԿ-ն պայքարում է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների համար, բայց միեւնույն ժամանակ Արմավիրում կայացած հանրահավաքին հակակարկտային կայանների տեսքով բարիքներ է խոստանում հանրությանը: Սա արդյո±ք օրենքի խախտում չէ:
- Բացարձակապես օրենքի խախտման մասին խոսք չկա: Նախընտրական խոստում չի± կարող լինել, որ գյուղատնտեսության զարգացման համար պետք է սարքել հակակարկտային կայաններ, պետք է նորոգել ջրանցքները եւ այլն: Սա նախընտրական խոստում է, որը բոլոր ուժերի` բոլոր կուսակցությունների ծրագրերով անպայման կա: Որ կուսակցության նախընտրական ծրագիրն էլ բացեք, գյուղատնտեսության բաժնում անպայմանորեն գրված է լինելու` ավելացնել հակակարկտային կայանների քանակը:
Երեք տարի առաջ` Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ԲՀԿ-ի ծրագրի մասին, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր ՙԻրավունք՚-ին տված հարցազրույցներից մեկում. ՙԵրեւանի սոցիալ-տնտեսական զարգացման ԲՀԿ-ի առաջարկած ծրագիրը տալիս է երեւանցուն հուզող բոլոր այդ հարցերի պատասխանները: Ընդ որում, մինչ մեր նախընտրական ծրագիրը կազմելը մենք երեւանցիների շրջանում հարցում ենք արել` պարզելու համար, թե ավելի բարեկեցիկ, բարգավաճ Երեւան ունենալու համար ի±նչ խնդիրներ, պրոբլեմներ, են տեսնում նրանք ու դրանց լուծումներն առաջադրել ենք մեր ծրագրում՚: Քանի որ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններից անցել է երեք տարի, Բ.Մհերյանից փորձեցինք պարզել, թե ո±ր խոստացված ծրագրերն է իրականացրել ԲՀԿ-ն եւ դրանց իրականացման ճանապարհին որտե±ղ է հակադրվել ՀՀԿ-ին:
- Դեռեւս այդ ծրագրերը ընթացքի մեջ է, այնպես որ այդ հարցին այս պահին չեմ կարող պատասխանել: Բայց դա ոչ մի կապ չունի այսօրվա հետ, մեկը մյուսի հետ պետք չէ խառնել: Ինչ վերաբերում է հակադրությանը, իհարկե, եղել է: Աշխատանքային քննարկումներ են եղել, եղել են դեպքեր, որտեղ ՙԲարգավաճ Հայաստանը՚ համաձայն չի եղել Հանրապետական կուսակցության տեսակետին ու քվեարկություն է եղել, որոշվել է: Դա նորմալ, առողջ աշխատանք է, ճիշտ նույն կերպ, ինչպես Ազգային ժողովում:
- Կրկին անդրադառնալով ՙԺառանգությանը՚` ինչո±վ է պայմանավորված այն, որ նրանք միասնական շտաբին օր օրի նորանոր նախապայմաններ են առաջադրում: Չէ± որ այս անգամ էլ պահանջում են ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա, նոր ստորագրի միասնական շտաբի համաձայնագիրը:
- Իրենց հարցրեք, թող իրենք պատասխանեն: Այսօրվա համար վերջ...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում