ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Արխիվ 12-16| ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Աստվածաշունչը, ըստ իս, միայն հոգեւոր գիրք չէ: Նրա մեջ ներառված են նաեւ այն իրավական ակտերը, որոնք կարգավորում են.
• կյանքի իրավունքը
• ընտանիքի իրավունքը
• աշխատանքի իրավունքը
• սեփականության իրավունքը
• անձի ազատությունը,
Ավելին, Աստվածաշնչում բացարձակ ձեւով տրվում է հոգեւոր, դատական, գործադիր իշխանության մեկնումը, իսկ աստվածաշնչյան պատվիրանները, ըստ էության, դա հիմնական օրենքն է` Սահմանադրությունը:
Հարգելինե°րս, ազգովի, այն էլ մեծ շուքով նշում ենք Զատիկը, ինչպես վայել է առաջին քրիստոնեական պետությանը: Լավ ենք անում, բայց… Նայենք մեր շուրջը, մեզ, մեր կատարած ու կատարվող գործողություններին եւ ինքներս մեզ հարց տանք. ՙՀաճո± է մեր կատարածը Բարձրյալին, վայե±լ է մեր փնթի ու կեղտոտ երկիրն առաջին քրիստոնեական պետությանը՚: Զատիկի սեղանին բաժակ ենք բարձրացնելու, խմելու ենք, ըմբոխշնելու ենք սեղանի բարիքները, հետո… հետո գնալու եւ խրվելու ենք մեր կողմից ստեղծված ճահիճը: Դժգոհելու ենք ինձանից, քեզանից, մեզանից, աշխարհից:
Երբեւիցե ձեզ տվե±լ եք այն հարցը, որ եթե Քրիստոսը կրկին, որպես մահկանացու հայտնվեր, մեր կողքին, ունե±նք երաշխիք, որ կրկին չենք խաչելու: Դաժա±ն միտք արտահայտվեց, իսկ մեր շրջապատում քանի օրինակներ կբերենք, որոնք անարդար դատվել կամ պատժվել են մեր աչքի առաջ եւ մեր լուռ համաձայնությամբ կամ էլ մեր ձեռքով: Իսկ գիտեք ինչո±ւ. որովհետեւ Քրիստոսը Սէր է, իսկ Սէրը մեր մեջ պակասել է, եւ թող յուրաքանչյուրս, գլուխը բարձին դնելուց առաջ, մտածի Քրիստոսի, նրա նահատակության, հարության, սիրո եւ Քրիստոսի վերադարձի մասին:
Շնորհավոր Սուրբ Զատիկ:
Քրիստոսը հարություն առավ մեռելներից,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ փաստաբանական գրասենյակի
գլխավոր տնօրեն
www.levgroup.am
Հաջորդ թեման վերաբերելու է օրենսդիր մարմնին եւ վերջինիս գործունեությանը:

