ՙՙՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ՚-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ՙՙՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ՚-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Երեւանում ապրիլի 10-ին ՙՄիսս Հայաստան-2012՚ մրցույթի հաղթող ճանաչվեց 20-ամյա ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Որպես մրցանակ` հայ գեղեցկուհին իրավունք է ստանում ՙՄիսս աշխարհ-2012՚ մրցույթում ներկայացնել Հայաստանը: Նրա հասակը 173 սմ է, սիրում է կարդալ, նախասիրություններն են` բոուլինգը, թենիս խաղալը եւ պարելը:
NEWS.am-ին տված հարցազրույցում նա մասնավորապես նշել է, որ սերիալներում նկարահանվելու առաջարկ էլ է ստացել, սակայն չի սիրում սերիալներ, առավել եւս` հայկական. ՙԴա այն մակարդակը չէ, որ պետք է լինի, փոխարենը` կցանկանայի ինչ-որ գեղարվեստական կինոյի մեջ նկարահանվել՚: Իհարկե, հայկական սերիալներ մենք էլ չենք սիրում, սակայն... Անցնենք առաջ:  
Գեղեցկուհին խոստովանում է. ՙԿազմակերպիչների, մտերիմների հետ բոլորով մրցույթից հետո գնացինք ՙՇանգրի Լա՚ խաղատուն, նշեցինք, խաղացինք, խմեցինք, ուրախացանք, առաջին անգամ էի կազինոյում խաղում, բայց շահեցի 200 դոլար, թեեւ դիլետանտ եմ այդ հարցում, բայց շահեցի, այդպես հաճույք չզգացի կազինոյում խաղալով, բայց լավ ժամանակ անցկացրեցինք՚:
Նա նաեւ ցանկանում է լավ մեքենա նվեր ստանալ: Դե, վատ ցանկություն չէ: Իսկ հիմա լսենք, թե ինչպիսի տղամարդ է նա սիրում. ՙԻմ կողքի տղամարդը պետք է լինի ինքնավստահ, ինքնաբավ, պետք է հպարտանա, որ իր կողքին գեղեցկուհի է, հայկական մտածելակերպ ընդհանրապես չպետք է ունենա՚: ՙՄիսս Հայաստան՚ է, բայց չի սիրում ՙհայկական մտածելակերպը՚: Բայց նա տղամարդուն նաեւ այլ պահանջներ է ներկայացնում. ՙՊետք է լինի ժամանակակից, կրթված, պետք է լինի ՙաղա՚, ես չեմ սիրում քծիպ տղամարդկանց, տղամարդու մեջ միակ գիծը, որ տանել չեմ կարողանում, քծիպությունն է: Իմ համար միեւնույն է, թե նա ինչ ազգից կլինի, կարեւորը լավը լինի, իրար հասկանանք, թեեւ ցանկալի կլիներ հայ: Հայն ավելի հարազատ է, մոտիկ է, թեեւ մեծ հաշվով` ինձ համար միեւնույն է՚: Այսինքն` հայ է ուզում, բայց նա պետք ՙքծիպ՚ չլինի ու չունենա ՙհայկական մտածելակերպ՚:

ՎԱՆՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Երբ արդեն մայրաքաղաքում կայացել էր ՙՄիսս Հայաստան՚ մրցույթը, հայտնի էր հաղթողը, հայրաքաղաքում (այդպես գյումրեցիներն են իրենց քաղաքն անվանում) կայանալու էր մեկ այլ մրցույթ:
Չէ, ինչ մրցույթ, կայանալու էր ադրբեջանական ֆիլմերի փառատոն, որը կազմակերպել էր... Այո, այո, ճիշտ գուշակեցիք` տխրահռչակ Գեորգի Վանյանը` իր տխրահռչակ ՙԽաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն՚-ով` ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ:
Նման փառատոն նա փորձել էր անցկացնել Երեւանում, ապա Վանաձորում, բայց հաջողության չէր հասել եւ այս անգամ որպես թիրախ ընտրել էր առանց այն էլ երկրաշարժից տուժած Գյումրին: Եվ լավ էր, որ նա նոր փորձանք չբերեց քաղաքի գլխին, որովհետեւ գյումրեցիները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք նամուսով ու թասիբով մարդիկ են:
Մենք հետագայում նորից կանդրադառնանք այս թեմային, միայն ավելորդ չենք համարում նշել, որ այս, մեղմ ասած, թյուրիմացության (նկատի ունենք երեւույթը) գովազդով ու պաշտպանությամբ (ինչպես նախկինում) հանդես եկավ ՙՀրապարակ՚ թերթը, որը իր էջերում զետեղել էր ինչպես փառատոնի օրվա ու տեղի, Երեւանից անվճար Գյումրի հասցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, այլ ՙքիրվայասեր՚ Լեւոն Ջավախյանի գովաբանական նյութը:
Դրանից որոշ մեջբերումները, կարծում եմ, մեկնաբանության կարիք չունեն. ՙՀինգ դար շարունակ թուրքի հետ հաշտ ու խաղաղ ապրել ենք, ռուսի դրդմամբ բոռի բունը մենք բզբզեցինք… Մի ծուռ հայ` Գեորգի Վանյան անունով, համարձակվել է Գյումրիում անցկացնել ադրբեջանական ֆիլմերի ֆեստիվալ ու խաթարել գյումրեցիների անդորրը... Որպես եղբայր ես կնախընտրեի Օրհան Փամուկին կամ Թաներ Աքչամին, քան յուրաքանչյուր եթերաժամի հայրենասիրական հույզերի մեջ խեղդվող ցանկացած հայի: Հասկացանք, Հայաստանի սահմանները միայն մեր ընտրատարածքները չեն: Այն ընդգրկում է նաեւ մեր երազի ակունքը` երազի երկիր Հայաստանը: Արվեստը սահմաններ չունի: Այն պարզապես սահմանազերծ է: Արվեստը եթե անգամ ունի սահման, ապա միմիայն սահմանափակ ուղեղներում...՚: Ահա այսպիսի բաներ, մտքի այսպիսի գոհարներ...
Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ տարածքը տրամադրել է Գյումրիի ժուռնալիստների ՙԱսպարեզ ակումբը՚` ի դեմս նախագահ Լեւոն Բարսեղյանի: Եվ էլի բոլորովին պատահական չէ, որ այդ տխրահռչակ ՙնախաձեռնության՚ անդամներից է Աշոտ Բլեյանը:
Առայժմ այսքանը:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում