ՙԵՍ ԵՐԳԱՀԱՆ ԵՄ՚
Արխիվ 12-16| ՄՇԱԿՈՒՅԹ |
ՙԵՍ ԵՐԳԱՀԱՆ ԵՄ՚
ՙԻրավունքի՚ թիվ 38 համարում անդրադարձել էինք Սեդրակ Հովհաննիսյանի կողմից խմբագրության ստացած նամակին, որում նամակագիրը մասնավորապես մեղադրում էր Հասմիկ Մանասերյանին գրագողության մեջ: Օրեր անց նամակին արձագանքեց ՀԱՍՄԻԿ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ, որը պատասխանի իրավունքով ներկայացնում ենք ստորեւ.
ՙՏարիներ առաջ (40-50), երբ ես գրում էի իմ առաջին երգերը` ՙԾաղիկներ, ծաղիկներ՚, ՙԾաղիկներս ում նվիրեմ՚, ՙԷլ քեզ չեմ սիրում՚, ՙԱյն գիշեր՚, ՙՄի գնա՚, ՙՊետք չէ՚, ՙՄթնշաղ՚, ՙՕրս քեզ հետ անցավ՚ եւ այլ երգեր, երբեք չէի մտածում, որ կգա մի օր, որ ոմն մեկը կարող է ինձ մեղադրել գրագողության մեջ: Գրագողությունը լուրջ հանցագործություն է, որի պատասխանը եւ պատիժը կարող է տալ միայն դատարանը: Ուրեմն դիմեք դատարան: Ես արդարանալու ոչինչ չունեմ, քանի որ այդ ութ երգերը, որոնք Դուք թվարկում եք, եւ որոնց երաժշտությունը, կարծում եք, Դուք եք գրել, իսկ ես բանաստեղծ եմ ու գրել եմ միայն խոսքերը, սխալվում եք: Ես երգահան եմ եւ այդ կարող է հաստատել ՙՀայ հեղինակային կոմիտեն՚, քանի որ իրենց մոտ է հաստատվել իմ երգերի իրավունքները:
Երգահան` ՀԱՍՄԻԿ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ՚
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

