ՙԵԼԵՆԱ ՎՈՐՈԲԵՅԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ԵԼԵՆԱ ՎՈՐՈԲԵՅԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ

Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում լրագրողների հետ հանդիպեցին ՌԴ-ից  ժամանած դերասաններ Իվար Կալնինշը, Ելենա Վորոբեյը, Միրոսլավա Կարպովիչը, Դմիտրի Մալաշենկոն: Նրանք հյուրախաղերով Հայաստանում են գտնվում Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահի հրավերով:
Նույն օրը դերասանները հանդես են եկել Պարոնյանի անվան թատրոնի բեմում` ՙԻնչ են ուզում տղամարդիկ՚ կատակերգությամբ: Ներկայացման բեմադրիչն է Օլգա Շվեդովան: Հայ հանդիսատեսին ավելի շատ ռուսական էստրադայից ծանոթ ԵԼԵՆԱ ՎՈՐՈԲԵՅԸ լրագրողներին հենց ասուլիսի սկզբից խոստովանել է, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում, բայց արդեն որոշակի տպավորություններ է ստացել: Առավոտյան դերասանուհին այցելել էր հայկական շուկա, գնումներ էր կատարել ու նույնիսկ հասցրել էր համտեսել հայկական որոշ քաղցրավենիքներ... Նրան դուր են եկել տուֆակերտ շենքերը: Դերասանները լրագրողներին նաեւ ասացին, որ իրենց խմբով առաջին անգամ են մեկնում հյուրախաղերի: Ինչպես յուրաքանչյոււր ներկայացումից առաջ, այստեղ էլ, բնականաբար, փոքր-ինչ հուզվում են: Ելենան մտավախություն էր ունեցել, որ Հայաստանում իրեն ոչ ոք չի ճանաչի, բայց, դատելով լրագրողների ջերմ հարցադրումներից, հասկացել է, որ իրեն այստեղ ճանաչում եւ սիրում են: Դերասանուհին նշեց, որ դրամատիկական թատրոնում խաղալը իր համար մեծ երազանք է եղել... Նրա իսկ ձեւակերպմամբ, հաճախ մարդիկ փորձել են ՙկոտրեն՚ իրեն`ասելով, որ իր մոտ ոչինչ չի ստացվի, որ ինքն ապաշնորհ է... ՙԵս շատ համառ բնավորություն ունեմ: Եվ եթե նպատակ եմ ունենում, ապա անպայման հասնում եմ դրան՚,- ժպտալով ասաց Վորոբեյն ու դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչ են ուզում տղամարդիկ: Բայց, համենայնդեպս, ըստ նրա, բոլորի ցանկությունը մեկն է` սերը... Վորոբեյը նաեւ ընգծեց, որ ներկայացումը, որով կներկայանան հայ հանդիսատեսին, լավ դրամատուրգիական որակով գործ է: Դերասանուհին համոզված է, որ հայ հանդիսատեսը այն ըստ արժանվույն կգնահատի:  

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում