ՙՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ ՄԵԿՆ Էª ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՚

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ՙՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ ՄԵԿՆ Էª ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՚

Թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ մեր նախորդ զրուցակիցների պես անհանգստացած է, որ մեր փոքրիկ պետության մեջ ակտիվացել են տարբեր տեսակի աղանդավորական շարժումները: Հատկապես` ՙԿյանքի խոսք՚-ը, քանի որ, ցավոք, հենց նրա շարքերն են օրեցօր համալրում ոչ միայն շոու-բիզնեսի ներկայացուցիչները, այլ նաեւ անվանի ու սիրված մարդիկ:
-Մենք այն տառապանքների, ջարդերի ու կոտորածների միջով չենք անցել, որ այսօր մի քանի հավատ ունենանք: Մի բուռ ազգ ենք` երբեմնի հզոր երկրից մնացած մի բուռ հողում: Իրավունք չունենք նման շռայլություն թույլ տալ մեզ, որ մեր մայր եկեղեցու կողքին ինչ-որ աղանդներ ու հավատքներ լինեն: Սնկի պես ծլում են ինչ-որ կազմակերպություններ, խմբեր, որոնք համոզում են, որ քույր եկեղեցի են, որ նույն դավանանքին են: Մեր հավատքի մասին խոսելիս պետք է մի տանիքի տակ լինենք. դա մեր Հայ առաքելական եկեղեցին էª Էջմիածինը: Հակառակ պարագայում ուղղակի ազգի մասնատվածության վտանգն է մեր առաջ կանգնում, որովհետեւ մեզ պահել են հավատքը եւ մշակույթը: Նույն տագնապը մշակույթում է, որտեղ ՙբարեփոխումների՚ միտում կա. ներմուծել ինչ-որ ՙֆորմաներ՚, մշակութային քաղաքականություն: Մի կերպ ենք դեմն առնում, մի կերպ ենք փորձում բացատրել, որ մեր պարծանքը` հազարամյակների մշակույթը, ավելի վեհ է, քան պատահական ինչ-որ բարոյական նորմեր... Մի° խառնեք մեր հավատքը, մեր կայուն հավատքը մեկն է` Հայ առաքելական եկեղեցին, դա է մեր խաչը, դա է մեր տանիքը, դա է մեր թիկունքը, մեր ապագան, մեր ուղեցույցը, մեր ամեն ինչը: Նման քայլերով կասկածի տակ ենք դնում, սկսում ենք մի փոքր թերահավատորեն վերաբերվել մեր եկեղեցուն եւ հասարակացնել նրա նշանակությունը: Այդպես առաջին հերթին քայլեր ենք կատարում ինքներս մեր դեմ:
- Եթե մյուս աղանդավորական շարժումներն ասում են եւ իրենց պաշտոնական կայքերում գրում, որ Աստծուն են ծառայում, ապա ՙԿյանքի խոսքն՚ ասում է, որ իրենք Իսրայելի բարգավաճմանն են ծառայում:
- Իսրայելի բարգավաճմանը ծառայողները թող գնան Իսրայել եւ որքան ուզում են ծառայեն Իսրայելի բարգավաճմանը: Ես խոսում եմ իմ ազգի եւ մնացած մի բուռ հողի մասին: Խոսում եմ այն մասին, որ դեռ պատերազմի մեջ ենք, եւ այդ ամենը կարող է անուղղակի ձեւով թափանցել մարտի դաշտ, թափանցել այս պահին ունեցած մեր վեհ նպատակներ: Իսկ այս պահին ունենք կոնկրետ նպատակª Արցախի պահպանումը:
- Ի±նչ եք առաջարկում, ինչպե±ս դարձի բերենք ՙանառակ որդիներին՚:
- Իմ պատասխանը շատ պարզ է. այդպիսի մեծ ՙլոքերով՚ չվազենք դեպի Եվրոպա, այդպիսի մեծ ՙլոքերով՚ չվազենք դեպի գլոբալիզացում: Պարզվում է` աշխարհը մի ընտանիք է, բայց այդ մեծ ընտանիք մտնելու ճանապարհին մեր ինքնությունը չկորցնենք, այլ ասենք` այս բազմահարկ շենքում, որ համաշխարհային մարդկությունն է, ունենք մեր ուրույն անկյունը` պայմանավորված մշակույթով, կրոնով, մեր պետականությամբ: Դա մենք ենք եւ մի° ստիպեք, որ ամեն հարցում նմանվենք ձեզ:
- Բացի եկեղեցիներ հիմնելուց` ՙԿյանքի խոսքը՚ նաեւ դպրոցներ է հիմնում:
- Ուզում եմ հասարակության գիտակցության վրա հույսս դնել:
- Բայց շատերը չգիտակցելով են գնում այնտեղ:
- Ուրեմն` մեր եկեղեցին ավելի շատ անելիք ունի:
- Իսկ այն հայտնի մարդկանց, ովքեր ընդգրկված են ՙԿյանքի խոսք՚-ում, ինչպե±ս դարձի բերենք:
- Հայ առաքելական եկեղեցին այդ ոլորտին պետք է մի փոքր ավելի ուշադիր լինի: Այս ազատությունների ալիքի տակ ես վերջերս հաճախ եմ հիշում Չերչիլի խոսքերը. ՙԺողովրդավարությունը կեղտ է, բայց մարդկությունը դեռ ավելի լավ բան չի հորինել՚: Հաճախ մեզ համար շատ տեղին են այդ խոսքերը: Չափից ավելի դեմոկրատ լինելն էլ մի բան չէ: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, թող իրենց հարցերը լուծեն, իսկ սա մեր բազմադարյան հողն է, եւ կան բաներ, որ մեր գործն է, եւ ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրել: Հայ առաքելական եկեղեցին պետք է ուժեղացնի իր դիրքերը: Ուրիշ ճանապարհ չկա, այս պարագայում բացատրելով հարցը չես լուծի:

Զրույցըª ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՙ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում