Երբեմն զարմանալի բաներ են հայտնաբերվում ...

Արխիվ 12-16
ԶԱՐՄԱՆՔ

Երբեմն զարմանալի բաներ են հայտնաբերվում կուսակցությունների համամասնական ցուցակների համեմատական ուսումնասիրության արդյունքում: Այսպես, պարզվում է, որ եթե ՀԱԿ-ին հաջողվի մուտք գործել խորհրդարան, ապա ամենատարեց պատգամավորը, ով, ըստ ԱԺ կանոնակարգի, պետք է վարի ԱԺ առաջին նիստը, լինելու է ոչ այլ ոք, քան... ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, որը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին: Ճակատագրի ինչպիսի հեգնանք, ստացվում է, որ ինչ էլ անում ենք, այդ տհաճ կերպարից չենք պրծնում: Զարմանալով հանդերձ` մնում է հուսալ, որ կա°մ մեր ընտրողներն այնքան խելամիտ կլինեն, որ ՀԱԿ-ը 7 տոկոսի շեմը չկարողանա անցնել, կա°մ էլ ԼՏՊ-ի գոռոզամտությունը կբռնի, եւ նա կհրաժարվի մանդատից, քանի որ ՀՀ նախագահ լինելուց հետո իրեն պատգամավոր լինելը ՙպալոժ չի՚:
Բավականին զարմանալի ձեւով ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ սահմանազատվում է Ռոբերտ Քոչարյանից. ՙՉեմ ուզում ես մեկնաբանել մի բան, որի մասին որեւէ հայտարարություն կոնկրետ այդ անձի կողմից չի արվել: Այսօր մենք գնում ենք խորհրդարանական ընտրությունների, ուզում ենք այդ ընտրությունների միջոցով Հայաստանում իրավիճակ փոխել՚: Դե, իհարկե, ինչ մեկնաբանություն տա Օսկանյանը Քոչարյանի մասին, եթե վերջինից չի ստացել համապատասխան հանձնարարություն` խոսելու Քոչարյանի դերի մասին, այլ առայժմ ունի հանձնարարություն` խառնել վիճակը ԲՀԿ-ում եւ հանրապետությունում: Ախր, հո չի կարող Օսկանյանը, նույնիսկ` եթե ոչ միայն սեփական, այլեւ` ամբողջ ՙՍիվիլիթասի՚ ուղեղը լարի, կռահել, թե իր շեֆը ինչ դիրքորոշում կունենա ընտրությունների վերաբերյալ:


Մեզ հույժ զարմացրեց Գյումրիի ՙԱսպարեզ՚ ակումբի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ: Քիչ էր, որ Վանյանի գարշելի ադրբեջանական փառատոնի համար տարածք տրամադրած ակումբը խայտառակ եղավ, քանի որ գյումրեցիները Վանյանին վռնդեցին իրենց քաղաքից, հիմա էլ մի բան էլ համարձակվում է ընդարձակ հայտարարություն տարածել ՙլավ եմ արել՚ ոճով, ու նաեւ դատապարտել գյումրեցիների բողոքի գործողությունները, որ ուղղված էին խայտառակության կանխմանը: Դե ինչ, մի Վանյան էլ հիմա դարձել է Լեւոն Բարսեղյանը, եւ մնում է հուսալ, որ գյումրեցիները բավականաչափ հետեւողական կլինեն ու կհասնեն ՙԱսպարեզ՚ ակումբի փակմանը, զի դա իրավունք չունի կոչվելու խոսքի ազատության ակումբ, դա այլեւս դավաճանության ակումբ է:
Զարմանալի բան է տեղի ունեցել նաեւ Ուկրաինայում: Ամենուրեք մերկանալով ցույցեր անցկացնող ՙՖԵՄԵՆ՚ շարժման ակտիվիստուհիները հենց որ Ուկրաինայի խորհրդարանը սկսեց քննարկել աբորտները արգելելու մասին օրենքի նախագիծը, ի նշան բողոքի` մերկ վիճակում հայտնվեցին Սուրբ Սոֆիայի տաճարի զանգակատանը: Ամենազարմանալին այն է, որ նրանց նույնիսկ չձերբակալեցին, այլ ընդամենը վարչական պատասխանատվության ենթարկեցին, նրանց արած սրբապղծությունը որակելով մանր խուլիգանություն: Զարմանալի է, թե դեպի ուր է տանում, այսպես կոչված, հանդուրժողականությունը: Բայց բոլոր դեպքերում, զարմանալով հանդերձ, հուսանք, որ այդ ՙֆեմենուհիներին՚ մեր արտգործնախարարությունը երբեք Հայաստան մուտքի թույլտվություն չի տա:

 

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում