БЕДНЫЙ СТЕПИК
Արխիվ 12-16| ՓԱՆՋՈՒՆԻ |

БЕДНЫЙ СТЕПИК
ՙԴիմում եմ հատկապես նրանց, ովքեր Ավանի տարածքում են բնակվում կամ առնչություն ունեն: Եթե որեւէ մեկդ վարձակալությամբ տրվող տարածքի տեղ գիտի Ավանի բանուկ եւ մարդաշատ վայրերում, խնդրում ենք տեղեկացնել՚:
ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ
ՆԵՐՍՈՒՄ ՔԱՀԱՆԱ, ԴՐՍՈՒՄ` ՍԱՏԱՆԱ
Ըստ Էդուարդ Շարմազանովի` Տիգրան Խզմալյանը տանը հանրապետական է, դրսում` բնապահպան:
% % %
ՕԵԿ-Ի ՓԱՍՏԱՑԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ
(ՕԵԿ-ԻՑ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
120 000-1-1-1-1...
% % %
ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ` ՙՌՈՒՍՏԱՄ ԶԱԼ՚ ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԼԱԿԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՐԱՖՖԻԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԴՈՒՐ ՉԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ինչ-որ մի բան դուր չի գալիս իմ նժույգի±ն, արդյոք ի±նչն է ալեկոծել նրա հոգին:
% % %
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔՈՉԱՐԻ
(ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԵՎ ԻՐ ԵՐԿՈՒ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ՙԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻՑ՚ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՙԺառանգության՚ նախընտրական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանի` Արարատը մեզ լքեց, մեզ հետ մնաց Սարերի քամին ու Րաֆֆու քոչարին:
% % %
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ`
ԳՈՂԱԿԱՆՈՎ
(ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կնկա ասածը ասնավանի չի:
ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԶԲԻՑ
ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՅԴ-ն քարոզարշավի սկզբից է հրավառություն տվել, քանի որ ընտրություններից հետո կարողա փամփուշտ չունենա:
% % %
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀՅԴ Բյուրոյից հայտնում են, որ իրենց նախընտրական ֆինանսավորումը արտասահմանից կատարում են ոչ թե կասկածելի աղբյուրները, այլ իրենք են 1920 թվականին Հայաստանից առած-թռած փողերը հետ բերում:
% % %
ՆԵՌԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՙԻշխանությունները միշտ էլ ընտրակաշառք բաժանել են, բայց միշտ պարտվել են: Իշխանությունները այլ ձեւերով` բռնություններով, լցոնումներով եւ բացակաների տեղը քվեարկելով են ընտրությունները կեղծել՚:
ՀՀ ՀԻՄՆԱԴԻՐ ԿԵՂԾԱՐԱՐ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
% % %
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ
(ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ
ՙՔՆԱԾ ԴՇԽՈՒՀՈՒ՚ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
ՕԵԿ-ՈՒՄ ԻՐ ՓՈԽԱՐԵՆ ՆՈՐ ԿԻՆ
ԳՈՐԾԻՉ ԱՃԵՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
- Ասա° դու ինձ հայելի, ո±վ կա ինձնից ավելի` արմաղ-շարմաղ սիրելի:
Հայելին, թե. ՙԳեղեցիկ ես, խոսք չկա, բայց Գազիյան Դիանան ավելի է սիրելի՚:

