ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ՀԱՆՑԱՎՈՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է

Արխիվ 12-16
ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ՀԱՆՑԱՎՈՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է

Այս օրերին, ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում տարօրինակ կերպով սկսել են կոտրել շատերի անձնական էջերը, այդ թվում եւ` պատգամավորության թեկնածուների: Սակայն այս նախընտրական շրջանում բավականին բուռն վիճաբանություններ եւ վիրավորանքներ են հնչում տարբեր կուսակցությունների կողմնակիցների կողմից իրար նկատմամբ: Նշենք, որ առավել ագրեսիվ եւ անպարկեշտ են իրենց պահում ՀԱԿ-ի կողմնակիցները:


Երեկ պարզ դարձավ, որ կոտրել են նաեւ ՙԻրավունք՚ թերթի լրագրող Արմենուհի Հակոբյանի ֆեյսբուքյան էջը: Դե ինչ արած, մարդիկ պայքարում եւ ընդդիմանում են ոնց կարողանում են հավանաբար հասկանալով, որ ՀԱԿ-ի համը դուրս է եկել, իսկ խեղդվողը միշտ ձեռքը փրփուրներից է գցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ինչպես հաղորդել ենք, աղանդավորների եւ ՙնարնջագույնների՚ համատեղ պատվերով իրականացվել էր ՙՕդնոկլասնիկի՚ սոցիալական ցանցի` գրեթե 100 հազար մասնակից ունեցող խոշորագույն հայկական խմբի` ՙՀայոց ազգային իրավունքների՚ արգելափակումը:
Նույն սոցիալական ցանցերում այժմ բավականին ակտիվ տեղեկատվության փոխանակում է լինում եւ օպերատիվ տվյալների հայթայթում, թե ինչպես եւ ինչու է այդ ամենը կատարվում: ՙՖեյսբուքում՚ մասնավորապես խոսվում է, որ այդ ամենն իրականացնում է ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի հովանու ներքո գործող համակարգահենների մի կոմպակտ խումբ, որը ունի առավել քան 700 կեղծ էջեր ինչպես ՙՖեյսբուքում՚, այնպես էլ` այլ սոցիալական ցանցերում, ու դրանց միջոցով կազմակերպում է կուսակցությունների եւ ՙնարնջագույն՚ ուղղվածություն չունեցող խոշոր էջերի եւ խմբերի դեմ հարձակումներ կեղծ բողոքների հեղեղի միջով: Խոսվում է նաեւ այն մասին, որ այդ խումբը իր գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար նաեւ հաճախ անհրաժեշտ տվյալներ է փոխանցում ադրբեջանցի համակարգահեններին, որոնք եւ հաճույքով դա օգտագործում են ցանկացած հայկական էջ ոչնչացնելու համար:
Ի դեպ, համացանցային ակտիվիստների հայթայթած օպերատիվ տվյալներով արդեն հայտնի են ինչպես համակարգչահենների խմբի ղեկավարի անհատական տվյալները, եւ մասնավորապես նշվում է, թե նա որ կուսակցության քաղխորհրդի անդամ է, ու նաեւ խմբի որոշ անդամների տվյալները: Ինչեւէ, կիբերհանցագործությունները հատկապես ուժգնացել են վերջին շաբաթվա ընթացքում, եւ ժամանակն է, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը լրջորեն ուսումնասիրի այդ ամենը եւ հանցագործներին պատասխանատվության ենթարկի:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում