ՐԱՖՖԻՆ ՈՎ Է, ՈՐ ՆՐԱ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳՐԻՉ ՇԱՐԺԻ

Արխիվ 12-16
ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՐԱՖՖԻՆ ՈՎ Է, ՈՐ ՆՐԱ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳՐԻՉ ՇԱՐԺԻ

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի վերաբերյալ ՙԺառանգություն՚ կուսակցության մտքի ՙգոհարները՚ բոլորովին էլ չեն ողջունում ԲՀԿ ներկայացուցիչները: Մինչդեռ ՙԺառանգությունն՚ առաջարկում էր բարեգործության անվան տակ բաժանվող ընտրակաշառքի դեպքերն ուսումնասիրելու համար շտաբում հանձնաժողով ձեւավորել եւ առաջարկում, որ շտաբի ձեւավորման հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի առաջնորդները: Դե բնական է, կամ այս նախապայմանները ձեռք չի տալիս ԲՀԿ-ին, կամ էլ թեպետ ստորագրել են համաձայնագիրը, բայց միասնական շտաբի գաղափարները չեն կիսում:

ՙԺառանգություն՚ կուսակցության նախապայմանների մասին զրուցեցինք ԲՀԿ պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:
-ՙԺառանգություն՚ կուսակցության միասնական շտաբին առաջադրած առաջին նախապայմանի վերաբերյալ Դուք նշել եք, որ դա պատրվակ է ձեռք բերված պայմանավորվածություններից խուսափելու համար: Արդյոք զուտ պատրվա±կ է եւ անընդունելի է բարեգործությամբ զբաղվելու անվան տակ ընտրակաշառքի դեպքերն ուսումնասիրելը:
- Բացարձակապես ոչ: Ես դրա մասին չեմ ասել, այլ պատրվակ ասելով` նկատի ունեմ այն, որ նրանք ասում են, թե իրենց համար ընդունելի կլինի, եթե համաձայնագիրը լինի այս կամ այն մարդու կամ էլ լիդերների ստորագրությամբ: Եթե Վարդան Օսկանյանը մասնակցում է այդ համաձայնագրին, ուրեմն ունի կուսակցության նախագահի լիազորությունը: Ինչ  վերաբերում է հարցերի քննարկմանը, ապա մենք մշտապես պատրաստ ենք եղել ցանկացած հարցեր քննարկելուն: Հատկապես, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը որեւէ անվան տակ ընտրակաշառք երբեւէ չի բաժանել եւ չի բաժանելու: Այն, ինչ բարեգործություն է, ուղղակիորեն բարեգործություն է, ինչով զբաղվում է ոչ թե կուսակցությունը, այլ` ՙԳագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը՚:
- Ի±նչն է խնդիրը, որ ԲՀԿ-ն չի ցանկանում ընդունել ՙԺառանգության՚ երկրորդ նախապայմանը, այսինքն` կամ համաձայնագիրը ստորագրի ԲՀԿ առաջնորդը, կամ Վ.Օսկանյանը ստանա կուսակցության գրավոր լիազորությունը:
- Ո±վ ասեց, որ մենք պետք է առաջնորդվենք ՙԺառանգության՚ թելադրած պայմաններով եւ նախապայմաններով: Այդպիսի բան կա±, որ մենք պարտավոր ենք առաջնորդվել ՙԺառանգության՚ կամ որեւէ այլ կուսակցության նախապայմաններով, ո±վ է նման բան որոշել: Մենք ունենք մեր ուրույն  աշխատելաոճը եւ չենք պատրաստվում առաջնորդվել որեւէ կուսակցության առաջադրած ինչ-որ պայմաններով:
- Դուք նշել եք, որ գաղտնիք չէ, թե որտեղից են իջեցվում ԲՀԿ-ի դեմ ելույթներ ունենալու պետպատվերները: Սա վերաբերում էր ՀՀԿ-ի±ն թե± ՙՕրինաց երկրին՚:
- Կարող եմ ասել, որ գաղտնիք չէ, ավելին չեմ ասելու: Շարունակում եմ պնդել ասածս եւ որեւէ մեկնաբանում տվյալ հարցի վերաբերյալ չեմ տալիս...
- Վարդան Օսկանյանն ասում է, որ կոալիցիան ֆորմալ բնույթ է կրում, իսկ Գագիկ Ծառուկյանը նշում է, որ կոալիցիան գործում է: Ո±ւմ ասածն է արտացոլում ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը:
- Այդ հարցին ե°ւ Գագիկ Ծառուկյանը, ե°ւ Վարդան Օսկանյանը պատասխանել են, ես ավելացնելու ոչինչ չունեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում