ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԸ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑԻՑ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ ԵՆ

Արխիվ 12-16
ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԸ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑԻՑ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ ԵՆ

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ դրա պարագլուխ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ նա համաձայն կլինի, եթե մեր երկիրը ղեկավարեն դաշնակները եւ կոմունիստները, քանի որ նրանք կուսակցություն են, այլ ոչ թե ՙգողեր ու ավազակներ՚, ինչպիսին է, իր կարծիքով, Հանրապետական կուսակցությունը: ՙՄի±թե նոր սեր է բուսնել ՀՀՇ-ների եւ նրանց դարավոր թշնամիներ ընկեր դաշնակների ու կոմունիստների միջեւ՚,- հարցով դիմեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ:
-Սա նշանակում է մի կողմից ցայտնոտի մեջ ընկնել, իսկ մյուս կողմից սրանով նրանք ցանկանում են մերԺելի դարձնել իրենց տարիներ առաջվա կենսագրությունը` հասարակության առջեւ:
- Այսինքն` սա չի± կարելի դիտարկել որպես մի առանձնահատուկ սեր:
- Կարծում եմ, որ, սովորաբար, երբ մարդիկ իրենք իրենց նկատմամբ հիասթափություն են ապրում, բնականաբար, տարբեր աղավաղված թռիչքներ են կատարում մեկ այս կողմ, մեկ մյուս կողմ եւ վիճակն այդպիսին է:
- ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ՙԺառանգություն՚ կուսակցության վրա իջեցվել է պետպատվեր ԲՀԿ-ի դեմ խոսելու համար: Կա արդյոք նման բան, թե ոչ:
- Համենայն դեպս Բարգավաճ Հայաստանը  նման տեսակետ չի կարող ունենալ: Ես չգիտեմ, թե ինչպես է Նաիրա Զոհրաբյանը հայտարարել, բայց ես սովորաբար հետեւում եմ պաշտոնական տեսակետներին:
Վերը նշված ՙԺառանգությանը՚ ՙիջեցված պետպատվերների՚ հարցով մենք դիմեցինք նաեւ սույն կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին, ով սակայն երգեց հին օրերի երգը` հայտնելով, որ իրեն զանգենք երեք ժամից: Իսկ ահա Ստյոպա Սաֆարյանը հարցը լսելուց հետո հանկարծ հիշեց իր խռովությունը ՙԻրավունք՚ թերթի հետ եւ հայտարարեց, որ նա մեր հետ չի խոսում:
Պետք է ենթադրել, որ Նաիրա Զոհրաբյանը ճիշտ է ախտորոշել ՙժառանգների՚ տարօրինակ վարքը` որպես պատվեր, սակայն թե ո±ւմ կողմից, մնում է հարցական: Չէ± որ երբ ասվում է պետության կողմից տրված պատվեր, կարելի է ենթադրել, որ այն տրվել է հենց ԲՀԿ-ի կողմից, քանի որ վերջինս հենց հանդիսանում է պետական իշխանության կրող: Իհարկե, կարող է հարց ծագել. ինչի±ն է պետք ԲՀԿ-ին ՙԺառանգությանը՚ պատվիրել իր իսկ դեմ ինչ-ինչ գործողություններ կատարել: Բանն այն է, որ ԲՀԿ-ին պետք է այժմ դուրս գալ այն փոսից, որի մեջ նրան գցել է իր 2-րդ համար, ամերիկյան գործակալի համբավ ունեցող ու Քոչարյանի աջ ձեռք հանդիսացող Վարդան Օսկանյանը, երբ ստորագրել է հակապետական խռովությանը նմանվող 4 կուսակցությունների շտաբի հայտարարությունը: Այժմ ԲՀԿ-ին պետք է ինչ-որ ձեւով ՙզադնի տալով՚ դուրս գալ այդ շտաբից: Սակայն հայտարարել, որ նրանք այլեւս ՙայդ պարը չեն պարում՚, մի տեսակ ամոթ է: Հետեւաբար` խնդրի լուծման ամենակարճ եւ գեղեցիկ ճանապարհը այդ սեւ գործը ՙԺառանգությանը՚ պատվիրելն էր: Դե, իսկ խեղճ ու կրակ ՙժառանգները՚ ինչ ասեն, չէ± որ դժվար է խոստովանել, որ պետպատվեր են կատարում, բայց մյուս կողմից էլ, եթե իրենց արածը պետպատվեր չէ, ապա ինչպես ստացվեց, որ 2 օր առաջ առանց պրոբլեմի ստորագրում են շտաբի հայտարարությունը, իսկ հետո հանկարծ գլխի ընկնում, թե այստեղ ինչ-որ բան այն չէ, եւ սկսվում են պայմաններ ու նախապայմաններ թելադրել, դռներ շրխկացնել եւ կատարել այլ տարօրինակ գործողություններ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում