ՕՍԿԱՆՅԱՆԸ ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
Այս չորեքշաբթի, Վարդան Օսկանյանը հանդիպել էր մի շարք հայտնի բլոգերների հետ, եւ հանդիպումը տեւել էր մի քանի ժամ: Զրույցի մի մասը, այսպես կոչված, ՙօֆ ռեքորդ՚ (առանց ձայնագրության) ռեժիմում էր, իսկ ինչ վերաբերում է ամբողջ զրույցին, ապա Օսկանյանը ջանում էր բլոգերներին համոզել, որպեսզի իրենց բլոգներում հանդես գան ընդդեմ ՙԺառանգության՚ եւ դրական շեշտադրումներով` ԲՀԿ-ի նկատմամբ: Կարելի է ասել, որ առանձնակի հաջողության Օսկանյանը չհասավ, իսկ հանդիպման վերջում էլ նրան սպասվում էր տհաճ անակնկալ. բլոգերներից մեկը` ՙԺառանգության՚ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում ընդգրկված Իզաբելլա Աբգարյանը, տեղեկացրեց նախկին արտգործնախարարին իր ինքնության մասին, եւ Օսկանյանը, մատնվելով ակնհայտ շփոթության, դրությունից դուրս գալու ՙոեւէ՚ այլ ելք չգտավ, քան ավարտել հանդիպումը:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԽԱՆԳԱՐԵԼ ԵՆ ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻՆ, ԹԵ...
Ինչպես նշում է eMedia.am-ը. ՙԱբովյանում ՀԱԿ-ի քարոզարշավը դեռ չսկսած` մի միջադեպ է տեղի ունեցել: Մի քանի ԲՀԿ-ական ակտիվիստներ սկսեցին գոռգոռալ, որ` ՙՈչ մեկին էլ չեն հավատում, սաղ խաբում են, որ թոշակները չեն տվել՚: Հավաքվածների մեջ հրմշտոց ու բախում սկսվեց: Ի հայտ եկան ՀՀԿ-ականներ, որոնք ԲՀԿ-ական ակտիվիստին դուրս հանեցին՚: Թե ինչպես է ստացվում, որ ընտրությունների վերահսկման միասնական շտաբում միասին աշխատող ՀԱԿ-ի հանրահավաքին ԲՀԿ-ականներն են խոչընդոտում, փորձեցինք պարզաբանում ստանալ ԲՀԿ մամլո քարտուղար ԲԱՂԴԱՍԱՐ ՄՀԵՐՅԱՆԻՑ. ՙՈւ ես պետք է մեկնաբանե±մ, որովհետեւ eMedia-ն է նշո±ւմ: Դա քննչական մարմի±ն է, սա ի±նչ հիմարություն է: Իհարկե, նման բան տեղի չի ունեցել: Ոչ մի դեպքում հնարավոր չէ, որ ՙԲարգավաճ Հայաստան՚-ը խոչընդոտի ինչ-որ մեկի հանրահավաքին: Ինչի± մասին է խոսքը, այդ ի±նչ նորություն է: Այ քեզ բան՚:
Փաստորեն, էլի նախընտրական ՙծափ-ծլնգոց մեջը` զնգո±ց՚ էր, թե± ԲՀԿ-ն երկակի խաղ է խաղում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՙԻՆՁ ՈՉ ՄԵԿ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԳԵԼԵԼ՚
Որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում այն մասին, որ ՀՀԿ անդամ եւ Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ արգելել են ապրիլի 11-ին Արմավիրում ներկա գտնվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: ՙԿա± արդյոք նման բան, եւ եթե այո, ապա ինչո±վ է դա պայմանավորված՚,- հարցով դիմեցինք պարոն Հակոբյանին ով ասաց հետեւյալը. ՙԻնձ ոչ մեկ չի կարող արգելի, նման բան չի եղել եւ ընդհանրապես ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարող արգելել՚: ՙՆերկա եղե±լ եք այդ հանդիպմանը՚,- հարցին վերջինս նշեց. ՙՈչ ես այդտեղ չեմ եղել, ես գնացել եմ իմ հանդիպումներին, քանի որ իրենք իրենց խնդիրներն ունեն, իսկ ես մեծամասնական պատգամավորության թեկնածու եմ եւ իմ հանդիպումներով եմ գնացել: Ինչ վերաբերվում է Արմավիրի հավաքին, ապա դա հրավիրատոմսով չի եւ ճիշտ է ես չեմ մասնակցել, բայց իմ շտաբի ղեկավարից սկսած մինչեւ150 հոգի իմ կողմնակիցներից ուղարկել եմ այդ հավաքին, որպեսզի աջակցեն Հանրապետական կուսակցությանը՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

