Հմայակ- Այս ընտրություններում պատվերների ծանրությունից ռեւմատիզմս բռնել է:
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
Հմայակ- Այս ընտրություններում պատվերների ծանրությունից ռեւմատիզմս բռնել է:
Վարդան- Իսկ Դուք փորձել եք արեւմտյան ֆինանսավորումը, շա¯տ է օգնում:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՌԱԶՄՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԷԸնդամենը նախընտրական քարոզչության 3-րդ օրն է, սակայն ակնհայտ է, որ որոշ կուսակցությունների, որոշ առաջնորդների նյարդերը տեղի են տալիս: Փորձե°ք անջատել հեռուստացույցի ձայնը եւ դիտել, ասենք, Հրանտ Բագրատյանին կամ Արամ Մանուկյանին: Վերջինիս ելույթները դիտելիս եւ լսելիս ակնհայտ է շիզոֆրենիայի բոլոր նախանշանները: Տպավորությունն այնպիսին է, որ տրվում է ռեպորտաժ հոգեբուժարանի N1 պալատից: Երեկ, սույն ծիծաղաշարժ սուբյեկտի հիվանդագին երեւակայությունը ի հայտ բերեց ապուշության եւս մի գոհար. ՙՀԱԿ-ը անելու է...՚: Արամն այդպես էլ չմանրամասնեց, թե ի±նչ է անելու ՀԱԿ-ը` ինչպես միշտ, սովորության համաձայն կողոպտելու է, թալանելու է, սպանելու է, թե է°լ ավելի սարսափելի դժբախտություններ է պատրաստվում բերել հայ ժողովրդի գլխին:
Սակայն անորոշ հայտարարությունները բնորոշ են ոչ միայն Արամ Մանուկյանին, այլեւ նրան է ձայնակցում մեկ այլ ծիծաղաշարժ կերպար Րաֆֆի Հովհաննիսյանը` N2 պալատից: Այս մեկն էլ հայտարարել է. ՙՄենք գալու ենք...՚: Թե ո±ւր է պատրաստվում գալ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հետ եւ, ամենակարեւորը` ինչի համար, այդպես էլ պարզ չդարձավ: Դրա փոխարեն Րաֆֆին զոռով փաթաթվում էր իր ճամփին պատահած գյուղացիներին, իսկ Ծաղկաձորում հաջողացրեց խանգարել մի գիտաժողովի աշխատանքը, որի ապշած մասնակիցները այդպես էլ չէին կարողանում կռահել, թե հատկապես ինչ է ուզում իրենցից ՙԺառանգության՚ Րաֆֆին:
Մառազմատիկ վիճակ էր ստեղծվել ՀԱԿ-ի փոքրաթիվ հանրահավաքում, երբ խոսք վերցրեց Գագիկ Ջհանգիրյանը (պալատ N3), որը հայտարարեց, թե նա նախապատրաստել է դատաիրավական համակարգի բարեփոխում: Զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը ժամանակին հայտնի էր որպես դատաիրավական համակարգի ամենախայտառակ անօրինականություններն իրականացնող գործիչ, այսօր խոսում է այդ համակարգի բարեփոխումների մասին: Պետք է ենթադրել, որ վերջինիս ՙբարեփոխումների՚ արդյունքում բոլոր հանցագործները կաշառք տալուց անմիջապես հետո կազատվեն դատարանների դահլիճներից, իսկ նրանց տեղը պատասխանատվություն կկրեն Գագիկ Ջհանգիրյանին կաշառք չհասցրած ՙքյասիբ՚ անմեղները:
Նմանատիպ մառազմատիկ տվայտանքների մեջ էր ընկել 4-րդ պալատից Հրանտ Բագրատյանը, երբ տառապելով հիշողության բացարձակ կորստով, հանրահավաքից գոռգոռում էր, թե ներկայումս աշխատավարձերը եւ թոշակները չնչին են: Հավանաբար սույն որձ կովերի մասնագետը հույս ունի, որ իր նմանությամբ ՀՀ բոլոր բնակիչները տառապում են ամնեզիայով եւ չեն հիշում, թե Բագրատյանի վարչապետ եղած ժամանակ ինչ ծայրահեղ ծանր` զրոյին մոտ չափերի էին թոշակները եւ աշխատավարձերը:
Այո, մառազմն ամրապնդվում է: Գող եւ ավազակ Լեւոնը (VIP պալատ) իրենից դուրս փնտրում է գողերի եւ ավազակների, իսկ աղքատ երկրում չգիտես որտեղից դիզած միլիարդների վրա նստած Վարդան Օսկանյանը (պալատ N5) փիլիսոփայում է ընտրություններում արդարության մասին: Դե, իսկ մարքսիստն (պալատ N6) իր ապագա թագավորական գահի մասին է երազում:
Ա. Օ.

