ՙՙՔԱՄՈՒ ԲԵՐԱԾԸ ՔԱՄԻՆ ԷԼ ԿՏԱՆԻ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՙՙՔԱՄՈՒ ԲԵՐԱԾԸ ՔԱՄԻՆ ԷԼ ԿՏԱՆԻ

Արդեն սկսվել է ԱԺ ընտրությունների քարոզարշավը, եւ կուսակցություններն ու մեկ դաշինքն սկսել են իրենց հարցազրույցները, տեսահոլովակները ներկայացնել հեռուստատեսությամբ, ռադիոյով... Ոմանք էլ արդեն երգեր են երգում, ոմանք` պարում...
Անմիջապես անցնենք բուն գործին, տվյալ դեպքում` ՙԺառանգություն՚ կուսակցության տեսահոլովակին, որտեղ ՙՍարերի քամի՚ երգը կատարում են Ձախ Հարութը եւ ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ, իսկ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հուզումնալից ու սիրատոչոր հայացքով վերջում միանում է պարողներին: Դե ինչ, ով կարող է ասել, թե մարդիկ վատ են անում, որ երգում ու պարում են: Դեռ մինչեւ քարոզարշավն էլ ՕԵԿ-ականներն էին շուրջպար բռնել, դե, իսկ հետո էլ Էգ առյուծը.. Չէ, չերգեց, այլ... ՙԻ դեմս՚... Լավ, անցանք առաջ, քանի որ կուսակցությունների քարոզարշավին անդրադառնալու բազմաթիվ առիթներ դեռ կունենանք: Բայց մինչեւ առաջ անցնելը հիշեցնենք, թե ով էր ՙհեղափոխությունից առաջ՚ Ռուբեն Հախվերդյանը: Այո°, այո°, հարգելի° ընթերցողներ, որտեղ հեղափոխություն, այնտեղ էլ Դաշնակցություն, կամ էլ` որտեղ Դաշնակցություն, այնտեղ էլ հեղափոխություն: Եվ այսպես, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ ՀՅԴ-ի կողքին, կարելի է ասել` ՀՅԴ-ի հետ էր: Օրինակ, Երեւանի ավագանու ընտրություններում նա Դաշնակցության ցուցակում էր ու այնտեղ միակ անկուսակցականը: Իսկ մինչ այդ...
Իսկ մինչ այդ նա պաշտպանում էր ՀՀ նախագահի` ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանին: Եվ երբ Դաշնակցության կազմակերպած մի հանրահավաքին նա չէր մասնակցել, որը տեղիք էր տվել ենթադրելու, որ նրա եւ ՀՅԴ-ի միջեւ ՙսեւ կատու՚ է անցել, Ռ. Հախվերդյանը դա բացառել էր հետեւյալ կերպ. ՙԻմ եւ Դաշնակցության մեջ ո±նց կարող էր սեւ կատու անցնել: Դաշնակցությունը միայն կուսակցություն չէ, այլեւ գաղափարախոսություն: Իսկ սեւ կատուն միայն գեղեցիկ կենդանի է՚: Ըստ Հախվերդյանի` ինքը երբեք չի գժտվի Դաշնակցության հետ. ՙՈւզում է` 100 բյուրո փոխվի եւ ղեկավարություն, դա երբեք տեղի չի ունենա՚:
Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու այդ դեպքում ինքը չի մասնակցել դաշնակցականների հանրահավաքին, Հախվերդյանը պատասխանել էր, որ ինքը տեղափոխվել է այլ բնակավայր. ՙՀեռու եմ ապրում՚:
Ի դեպ, այդ օրերին նաեւ խոսակցություններ տարածվեցին, ըստ որի` Հախվերդյանի եւ Դաշնակցության միջեւ անջրպետ էր առաջացել այն բանից հետո, երբ երգահանը կողմ էր արտահայտվել, որ թուրքերը իր երգերի թողարկման իրավունքն ստանան: Իր պատրաստակամությունն էլ երգիչն արդարացրել էր այսպես. ՙԵթե Պողոսը կամ Պետրոսն աղավաղում են իմ երգերի բառերը, ավելի լավ չէ±ր լինի, եթե իմ ասածը հնչեր մաքուր թուրքերենով՚:
Բայց մի պահ ետ գնանք եւ հիշենք, թե ինչ էր ասել նա Վահան Հովհաննիսյանի մասին. ՙԵթե կուզեք իմանալ, իսկական նժդեհականը հենց Վահանն է՚:
Դառնալով վերոնշյալ տեսահոլովակին` նշենք, որ դժվար թե երգիչ-երգահանը կարողանա երկար մնալ ՙԺառանգության՚ կողքին, եւ, ինչպես ասում են` քամու բերածը քամին էլ կտանի: Չնայած հանուն արդարության պետք է հիշեցնենք, որ նա ժամանակին իր երգով մասնակցեց Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլից դուրս գալու պատմական իրադարձությանը:

ՙՉՀԱՍԿԱՑՈՂ՚ ԴՈԿՏՈՐ ԵՎ ԱՅԼ ՙՄԱԶԱԼՈՒ՚ ԲԱՆԵՐ


Զարմանալի, ավելի ճիշտ` ՙմազալու՚ բաներ է ասել ռեժիսոր, ՙՍարդարապատ՚ հասարակական նախաձեռնության անդամ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ, երբ լրագրողները պարզել են, որ նրա կինը` Նարինե Միրզոյանը, ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում` 116-րդ հորիզոնականում: Լսենք նրան.
ՙԻնքը (կինը-Ռ.Թ.), որքան հասկանում եմ, այդքան էլ լավ չհասկացավ` ինչ են առաջարկել, քանի որ նա կուսակցության անդամ չէր: Խոսակցությունը, որքան հասկացա, գնում էր, որ դուք պատգամավոր, բնականաբար, չեք դառնում, ինստիտուտից ինչ-որ ցուցակներ են կազմվում, եւ նա ստորագրել էր` լավ չհասկանալով` ինչ է ստորագրում՚: Ավելորդ չենք համարում տեղեկացնել, որ այդ ՙչհասկացողը՚ գիտությունների դոկտոր է, բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ եւ այդ հաջողություններին հասել է վերջին երկու տարվա ընթացքում, երբ ամուսինն ընդդիմադիր էր եւ, ըստ իր իսկ խոստովանության, ՙիրենց ճնշում էին՚: Մենք, իհարկե, կցանկանանք իմանալ նաեւ ռեժիսորի կնոջ կարծիքը...
Ի դեպ, Տ. Խզմալյանը նաեւ նշում է, որ վստահ չի, որ հիմա իր աղջկա սկեսրայրը Երեւանի փոխքաղաքապետն է, ու նաեւ հավելում է, որ ՙիր խնամիների դեմ նույնպես (ինչպես իր ընտանիքի դեմ- Ռ. Թ.) ինչ-որ ճնշումներ արվում են՚: Մեզ հետաքրքրում է նաեւ նրա խնամու` փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի կարծիքն այն մասին, թե իրո±ք իրեն ճնշում են: Բայց այդ ամենի մասին, ինչպես ասում են` հաջորդ դասին:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում