ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՉ-ՈՐ ՄՀԵՐՆԵՐԻ, ԱՎԵԼԻ ՃԻՇՏ` ՄԳԵՌՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ՚
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
Աստիճանաբար հայտնի են դառնում էստրադայի այն ներկայացուցիչների անունները, ովքեր ընդգրկված են ՙԿյանքի խոսք՚-ում: Երգչուհի, երգահան ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ այն մարդկանցից է, ով դեմ է այդ երեւույթին:
-Փոփ արվեստի շատ ներկայացուցիչներ աղանդավոր են, որովհետեւ դա շահավետ է: Շատ վտանգավոր վիճակ է ստեղծված: Չեմ ուզում ընդհանրացնել, բայց ում ճանաչում եմ, իրենք իրենց ՙեկեղեցի՚ են անվանում: Այսինքն` ամեն եկեղեցի ծառայում է հավատքին, ես հավատում եմ, որ ամենամեղավոր մարդը կարող է ապաշխարել ի սրտե: Բայց երբ տեսնում եմ, որ իմ ծանոթ մարդիկ, ովքեր աղանդավոր են, հոմոսեքսուալիստ կամ անբարո կյանք են վարում, էլ ինչ հավատքի մասին կարող է խոսք լինել: Վերջերս երգիչ Մհերը ասաց, որ իրեն մեր եկեղեցին ոչինչ չի անում, իսկ ՙԿյանքի խոսքը՚ վճարում է: Մակարդակի մասին կարելի է հետեւություն անել: Եկեղեցին ինչ-որ մհերների, ավելի ճիշտ` մգեռներին օգնելու համար չէ: Նրանք 9 միլիոն բնակչություն ունեցող Շվեդիայում 3000 հետեւորդ ունեն, իսկ մեր փոքրիկ Հայաստանում 18 հազար միայն գրանցված անդամ ունեն: Եթե մյուս աղանդներն իրենց պաշտոնական կայքերում գրում են, որ Աստծուն են ծառայում, ՙԿյանքի խոսքը՚ չի էլ թաքցնում, որ Իսրայելի բարգավաճմանն է ծառայում: Այսինքնª ամբողջ աշխարհից հրեաներին Իսրայել տանելու գործին: Իհարկե, հրեաները ապրեն. միշտ չունեցած հողին են տեր կանգնել դարերով: Իսկ մենք մեր ունեցածն էլ ենք կորցրել` օտար բաների ետեւից վազելով: Հասկանում եմ, որ ժողովրդի վիճակը ծանր է, օգնություն են ստանում, բայց վերջերս ռուսների նկարահանած, ՙԿյանքի խոսքի՚ մասին մի ֆիլմ դիտեցի, եւ շատ ցավում եմ, որ մերոնք դրանով չեն զբաղվում, փաստացի օրինակներ չունենք նրանց դեմ պայքարելու: Բայց ռուսներն ունեին, որ թմրադեղեր են բաժանվում, եւ այդ վիճակում 18-20 տարեկանը ու նաեւ տարիքով մարդիկ ասում են, որ սուրբ հոգուն ընդունում են իրենց մեջ: Բայց անգամ սրբերը վստահաբար նման բան չէին ասում: Կարծում եմ, որ շատ լուրջ պետք է ուշադրություն դարձնենք դրան, որովհետեւ դպրոցներ են բացում, բավական չեն եկեղեցիները: Այս ամենը մեծ եւ օտարի քաղաքականություն է ու իսկապես վտանգում է մեր ինքնությունը, ավելին` մեր ազատությունն ու անկախությունը:
- Ի±նչ պիտի անենք, որ այդ խմբերում ընդգրկված, հանրությանը հայտնի մարդկանց դարձի բերենք:
- Պիտի լինի հասարակական կարծիք, որն այսօր չկա: Այդ կարծիքը արհեստականորեն մեզ նաեւ ԶԼՄ-ներն են պարտադրում: Այսօրվա երիտասարդն ինքնուրույն կարծիք չունի: Պիտի ստեղծենք ազգային գաղափարներով հասարակություն, իսկ դա առանց իշխանությունների աջակցության չի կարող լինել:
- ՙԿյանքի խոսք՚-ում ընդգրկված մարդիկ ասում են, որ Ավետարանն իրենց համար հասկանալի չէ, եւ որ իրենց այնտեղ հասանելի ձեւով են Ավետարանը բացատրում:
- Իրեն հարգող ոչ մի կաթոլիկ չի ասում, որ իր Ավետարանը լատիներենով է: Ճիշտ է, հիմա արդեն շատ եկեղեցիներում փոխվեց. Ֆրանսիայումª ֆրանսերենի, Անգլիայումª անգլերենի, որոշ տեղերում էլ հրաժարվեցին լատիներենից, բայց կան շատ պատարագներ, որ արվում են լատիներենով: Էլ չեմ ասում, որ մեր եկեղեցին հազարումի խմբակներ ունի, որտեղ բացատրում են եւ ուղղություններ են ցույց տալիս: Դա պատճառ չէ, դա ընդամենը շահի համար եկեղեցուց հեռանալու առիթ է: Միանշանակ վստահ եմ, որ դա միմիայն շահ է: Փառք Աստծո, ինֆորմացիան այնքան մեծ է, որ նույն Արթուր Սիմոնյանը իր մի ռուս մեծահարուստի ինքնաթիռ է նվիրում, լավ, իսկ նրա հետեւորդները չե±ն հասկանում` այդ որտեղի±ց: Մեր Սրբազանը մի ՙԲենթլի՚ ունեցավ, ամբողջ աշխարհով այդ ՙԲենթլին՚ դարձրեցին մի մեծ բան: Իսկ երբ Արթուր Սիմոնյանը ինքնաթիռներ է նվիրում մի քանի միլիոն արժողությամբ, դա լռության է մատնվում, ոչ ոք չի հարցնում, թե որտեղի±ց են այդ գումարները: Կամ այդ ի±նչ ազգային գաղափար են տանում` մեզ հեռացնելով մեր ինքնությունից ու մեր Եկեղեցուց: Լավն է, վատն է, դա իմ եկեղեցին է:
- Գուցե առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, ուզում են, որ առաջինն էլ ուրանա±նք:
- Ինչպես միշտ, երբ նայում ենք պատմությանը, մեր ժողովուրդը, սկսած Տիգրան Մեծի ժամանակից, ամեն ինչ կորցնում է օտարամոլության եւ անվստահության պատճառով: Ոչ մի ժողովուրդ չունի ՙՈրտեղ հաց, այնտեղ կաց՚ արտահայտությունը: Դա միայն ունի իմ ժողովուրդը: Կոմիտասն էլ էր ասում. ՙԶարմանալի ժողովուրդ է հայ ժողովուրդը. մեծերն ասում են, որ մեծ ենք, որովհետեւ այս ժողովրդից ենք, իսկ ժողովուրդն էլ ասում է` մեծ ենք, որովհետեւ այսպիսի մեծեր ունենք՚: Այսինքն` միշտ էլ անհատներից կախյալ ենք եղել: Այն հարցի, թե ինչու մեր ազգը այսքան դարեր կա, գոյություն ունի, մինչդեռ հզոր ազգեր վերացել են, միակ պատասխանն այն է, որ Աստված մեր սրբերի, նահատակների բարեխոսությամբ է մեզ պահում: Բայց արդեն կասկածում եմ, որ այդ բարեխոսությունը կարող է ազդել մինչեւ վերջ, որ դեռ կարող է գոյություն ունենալ, որովհետեւ արդեն մենք մեր ինքնավերացմանն ենք ճանապարհ հարթում, որը շատ վտանգավոր է, եւ ինչի համար մեծ ցավ եմ ապրում:
Զրույցըª ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

