ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՙՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է

Օշական գյուղում 3 օր առաջ տեղի ունեցած ՙկրակոց-տրաքոցների՚ առնչությամբ տարածվող լուրերը այնքան հակասական եւ անտրամաբանական էին, որ մենք ձեռնպահ մնացինք դրանք մեր ընթերցողին ներկայացնելուց: Իսկապես, ըստ առաջին տեղեկատվության` ՙբնակիչներից մեկը կրակել է իր հարեւանի տան ուղղությամբ: Կրակոցների ձայնից նրանք դուրս են եկել փողոց ու համարձակը մի քանի կրակոց էլ է արձակել՚: Հաջորդ, ավելի ծավալուն լուրը տեղեկացնում էր, թե` ՙՀարեւանը կրակել է հարեւանի վրա` նրան պատճառելով մարմնական թեթեւ վնասվածքներ: Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն սակայն, ոչ մի կրակոց էլ չի եղել: Պարզապես տուժածը ձուկ էր բռնում եւ վնասվածք է ստացել արկի պայթյունից՚: Գյուղի բնակիչները լրագրողին տեղեկացրել էին, թե` ՙԻրանք պապենական թշնամի են, դրա համար մեղքը ուզում ա գցի մյուսի վրա, իբր նա ա իրեն կրակել՚ իսկ գյուղապետը` ՙԱռայժմ ոչինչ չեմ կարող ասել, միայն ասեմ, որ կրակոց գյուղում չի եղել: Տուժածը` Անդրանիկ Պողոսյանը մեր համայնքում հաշվառված չէ, ուղղակի տուն ունեն` ապրում է՚:
Դեպքը տեղի էր ունեցել ժամը 21-ից հետո` մութ ժամին: Հետեւաբար, ձկնորսության վարկածը միամիտների համար էր: Համարելով, որ ոստիկանությունում այդպիսիք չկան, դիմեցինք լրատվության ծառայությանը, որը եւ նեկայացրեց միջադեպի ոչ ամբողջական, սակայն իրական պատկերը. ՙԱպրիլի 8-ին հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Օշական գյուղի բնակիչ` 1990թ. ծնված Ա. Պողոսյանը, ով հայտնել էր, թե Օշական գյուղի մանկական առողջարանի մոտ որսորդական հրացանից իր վրա էր կրակել համագյուղացին: Աշտարակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ` ՙԴիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՚ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՚:

ՊԱՅԹՅՈՒՆ ԱՎՏՈՏՆԱԿՈՒՄ

Ապրիլի 10-ին, ժ. 17-ի սահմաններում պայթյուն էր տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի փողոցում գտնվող 138 շենքի ավտոտնակներից մեկում: Պայթյունի հետեւանքով վիրավոր է մեկ մարդ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում