ՙՙՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՆԻԿԱ ԼԵՎԻՆՍԿԻ
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
Հայաստանի մարզերից մեկի ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա սկզբին կայացրել էր մի դատավճիռ` ըստ որի 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել 32-ամյա մի տղամարդ: Այդ անձը, ում պայմանականորեն կանվանենք ՙԱ՚, մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ` ՙՍեքսուալ բնույթի բռնի գործողությունները՚ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ:
Դատական այդ ակտը մեզ միանշանակ չթված, իսկ թե ո±ր տեսակետից եւ ինչպիսի± հանգամանքների հիման վրա` կեզրակացնի ընթերցողը, ում կներկայացնենք բացառապես դատավճռից վերցված փաստական տեղեկությունները: Սակայն այս դեպքում էլ կլինենք առավելագույնս նրբանկատ, քանի որ քրեական այս ՙպատմությունը՚ վերաբերում է մի կողմից 20-ամյա մի աղջնակի` ՙԲ՚-ին, մյուս կողմից` անչափահաս երեք երեխաների հորը:
ՊԱՏԱՀԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՄՈՆԻԿԱՅԻ ՀԵՏ
Ոսկանը ծանոթացել էր Բ-ի հետ պատահական ՙօդնոկլասնիկի՚ կայքի միջոցով. պատանին հավաքել էր պատահական հեռախոսահամար եւ իր զանգին պատասխանել է մի աղջիկ, որը ներկայացել էր Մոնիկա անունով: Դա տեղի էր ունեցել 2011թ. հուլիսի վերջին: Ընկերական հարաբերությունները զարգացել էին արագ: Շուտով ՙՄոնիկան՚ Ոստանին հայտնել էր իր իրական անունը, իսկ չանցած 1 ամիս ընդունել էր պատանու հրավերքը` ՙհանդիպել եւ լողալու նպատակով միասին գնալ Կոտայքի մարզի Աղվերանի հանգստյան գոտի՚:
Պայմանավորված օրը Ոսկանը, նրա ընկեր Կարենը եւ Բ-ն գնացել էին Լիլիթ հանգստյան տան բացօթյա լողավազան: Ոսկանը լողացել Էր, իսկ Բ-ն չէր ցանկացել` ջուրը նրան սառն էր թվացել: Հետո երիտասարդները ուղեւորվել էին Ոսկանի ծանոթի ամառանոց: Ճանապարհին գարեջուր եւ ուտելիք Էին գնել…
ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ
Ամառանոցից Ոսկանը զանգահարել Էր քեռուն` Ա-ին եւ խնդրել իրենց համար հաց բերի, քանի որ խանութում հաց չէր եղել: Որոշ ժամանակ անց Ա-ն ժամանել էր ամառանոց եւ իր հետ բերել հացը: Միասին սեղան էին նստել: Ճաշելուց հետո Ոսկանը խնդրել Էր քեռուն Բ-ին տուն տանել, քանի որ, եղած փողը սպառվել էր եւ տաքսի վարձելու հնարավորություն չկար: Ա-ն համաձայնել էր, եւ նրանք երկուսով բռնել էին չարաբաստիկ ճանապարհը…
Ա-ի ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ
Բ-ն նստած էր մեքենայի հետեւի նստատեղին: Ճանապարհին զրուցում էին, Ա-ն առաջարկել էր աղջկան տեղափոխվել վարորդի կողքի նստատեղին: Բ-ն համաձայնել էր: Քիչ անց աղջիկը խնդրել էր օգնել իրեն` ասելով, որ ընտանիքով գտնվում են նյութապես անապահով վիճակում, որ մոտակա օրերին իրեն գումար է հարկավոր, որպեսզի Ոսկանի ծննդյան առթիվ նվերներ գնի: Իր գրպանում եղած 11.000 ՀՀ դրամից Ա-ն տվել էր 5000 դրամ: Բ-ն հարցրել էր, թե ինչով կարող է վարձահատույց լինել: Ա-ն հետաքրքրվել էր աղջկա ունակությունների մասին եւ Բ-ն պատասխանել էր, որ ինքը կույս է, սակայն կարող է մինետ անել` պայմանով, որ այդ ամենը Ոսկանը չիմանա: Գալով փոխհամաձայնության, Ա-ն դուրս էր եկել ավտոմեքենայից եւ կարճ ժամանակով հեռացել: Վերադառնալով տեսել էր, որ Բ-ի հեռախոսի էկրանի լույսը վառվում է: Հարցրել էր, թե ով էր զանգահարել, Բ-ն պատասխանել էր` ոչ-ոք, մատով պատահաբար դիպչել էր հեռախոսին: Ա-ն նստել էր ավտոմեքենայի վարորդի նստատեղին, իսկ Բ-ն` թեքվելով իր կողմը…
Բ-ի տուն հասնելով, բաժանվելուց առաջ փոխանակվել էին հեռախոսահամարներով եւ պայմանավորվել, որ միասին կգնան Ոսկանի ծննդյան տարեդարձը նշելու:
Բ-ի ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
Ճանապարհին Ա-ի առաջարկով նստել էր նրա կողքի նստատեղին, քանի որ անհարմար էր եղել շփվել միմյանց հետ: Ա-ն 5000 դրամանոց թղթադրամ է տվել աղջկան եւ առաջարկել ընկերություն անել հետը: Բ-ն հրաժարվել էր գումարից եւ ՙընկերանալուց՚: Ա-ն ձեռքը մեկնել եւ շոշափել էր Բ-ի մարմնի տարբեր մասերն ու սկսել շոյել իրեն: Աղջիկը ըմբոստացել էր: Ա-ն շեղվել էր ավտոճանապարհից, մտել դաշտամիջյան ճանապարհ, կանգնեցրել ավտոմեքենան եւ բնական կարիքները հոգալու պատճառով դուրս եկել ավտոմեքենայից: Այդ ժամանակ Բ-ն զանգահարել էր Ոսկանին եւ ասել նրան մորեղբոր պահվածքի մասին: Խոսակցությունը ավարտել չէր հասցրել, քանի որ տեսել էր, որ Ա-ն մոտենում է եւ անջատել էր հեռախոսը: Քիչ անց, երբ արդեն Ոսկանն էր զանգահարել մորեղբորը, վերջինս պատասխանել էր, որ ոչինչ էլ չի պատահել…
Ա-ն կրկին առաջարկել էր միասին ընկերություն անել, սակայն տեսնելով, որ Բ-ն հրաժարվում է, ձեռքը գցել էր նրա մարմնի տարբեր մասերին, շոյել կրծքերը այնուհետեւ փորձել հանել շալվարը: Բ-ն լաց էր եղել, նույնիսկ աղաչել էր, որ իրեն ձեռք չտա, որ ինքը կույս է… Ա-ն ստիպողաբար հանել էր իր շորերը, բարձրացել իր վրա, սպառնացել սպանել, բռնել էր աղջկա մազերից, ոլորել ձեռքերը եւ…
ՙԱվարտելով սեռական բնույթի գործողությունները՚, Ա-ն կարգադրել էր հագնվել եւ կատարվածի վերաբերյալ ոչ մեկին չհայտնել: Տեղ հասնելով, Ա-ն կանգնեցրել էր ավտոմեքենան, հանձնել էր 5000 դրամը, որը Բ-ն վերցրել էր` իրեն բռնաբարողից շուտ ազատվելու համար: Ա-ի հեռանալուց հետո, աղջիկը զանգահարել էր Ոսկանին եւ կատարվածի մասին պատմել նրան: Որոշ ժամանակ անց զանգահարել էր իր ծանոթ Գրիգորը, ում Բ-ն նույնպես պատմել էր կատարվածի մասին: Վերջինս խորհուրդ էր տվել զանգահարել ոստիկանություն եւ հայտնել եղելությունը…
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. ՙԲ-ի վնասվածքը ձախ բազկի արյունազեղման ձեւով, հասցվել է բութ, կոշտ առարկայի ներգործությամբ, հնարավոր է նշված ժամկետին, որը առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակում: Բ-ի սեռական օրգանների, բերանի եւ շրթունքների շրջանում մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել…՚: 2. ՙՓորձաքննության ներկայացրած Բ-ի թքի եւ արյան նշումները` ըստ ԱԲՕ իզոշաբանական համակարգի պատկանում են Ա խմբին: Փորձաքննության ներկայացված Ա-ի սերմնահյութի, թքի եւ արյան նմուշները` ըստ ԱԲՕ իզոշճաբանական համակարգի, պատկանում են Օ խմբին: Ըստ որոշման փորձաքննության ներկայացված Բ-ի կրծքավանդակից մարլյայի խծուծով վերցված նյութի հետքում հաստատվեց թքի առկայություն, որը պատկանում է մարդու եւ առաջացել է արտադրություններում (մասնավորապես թուք) Ա հակածին պարունակող որեւէ անձից կամ անձանցից` այդ թվում կարող էր առաջանալ նաեւ Բ-ից: Փորձաքննության ներկայացրած Բ-ի վարտիքի շեքային հատվածում տեղակայված հետքերում հաստատվեց արյան առկայություն, որը պատկանում է մարդու եւ առաջացել է ըստ արյան ԱԲՕ իզոշճաբանական համակարգի Ա խմբի արյուն ունեցող որեւէ անձից կամ անձանցից` այդ թվում կարող էր առաջանալ նաեւ Բ-ից: Փորձաքննության ներկայացրած Բ-ի կրծքավանդակից մարլյայի խծուծով վերցված նյութի հետքում, ինչպես նաեւ ավտոմեքենայից վերցված քսվածքում ՙSERATEC PSA՚ թեստով սերմնահյութի, իսկ մանրադիտակային ուսումնասիրությամբ սերմնէակների առկայություն չի հայտնաբերվել: Փորձաքննության ներկայացրած ավտոմեքենայից վերցված քսվածքում թքի առկայություն չի հայտնաբերվել: Փորձաքննության ներկայացրած Բ-ի տաբատի, վերնազգեստի, կրծկալի վրա մանրակրկիտ ուսումնասիրությամբ կասկածելի հետքեր չեն հայտնաբերվել՚:
ԴԱՏԱՐԱՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Դատարանը համադրելով եւ գնահատելով գործով հետազոտված ապացույցները` արձանագրում է, որ նախաքննության ողջ ընթացքում ամբաստանյալը պնդել է, որ տուժողի հետ ունեցած սեռական գործողությունն ավարտին չի հասցրել նրա հազալուց իր մոտ առաջացած զզվանքի հետեւանքով: Մինչդեռ, դատարանում փոխելով իր նախաքննական ցուցմունքը, ամբաստանյալը հայտնեց, որ, իրոք Բ-ի հետ ունեցել է սեռական ակտ (վերջինս կատարել է մինիետ), սակայն նրա ցանկությամբ ու համաձայնությամբ` իր տված 5.000 դրամի դիմաց: Իր նախկինում տրված ցուցմունքին հակառակ ամբաստանյալը դատարանում հայտնեց նաեւ, որ տուժողի գործողությունների հետեւանքով ինքը հասել է օրգազմի, ինչի մասին ողջ նախաքննության ժամանակ դրսեւորել էր ժխտողական դիրքորոշում` պնդելով, որ թույլ չի տվել , որ Բ-ն ավարտին հասցնի սկսած գործողությունը:Նշվածը` դատարանին թույլ է տալիս եզրակացնել, որ մեղադրող ապացույցների ճնշման ներքո, ամբաստանյալ Մելքոնյանը շարունակաբար փոխում է ցուցմունքները` փորձելով հարմարվել տվյալ պահին ստեղծված իրավիճակին` պատասխանատվությունից խուսափելու համար:
Բ-ի ՙԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՚
Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել էր վերաքննության կարգով: Նշանակվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2 նիստ: Վերջինը` ըստ պաշտոնական տեղեկատվության` ապրիլի 6-ին…
Ա-ի պաշտպանի կարծիքով, առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու հավանականություն կար, սակայն դա արդեն որեւէ նշանակություն ունենալ չի կարող. Ա-ն, հավանաբար, հրաժարվել է կամ կհրաժարվի իր բողոքից: Ինչո±ւ: Իսկ դա, ինչպեսեւ նախօրոք գրել էինք` թողնում ենք ընթերցողի եզրակացությանը…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

