ՙՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԱՌԻԹԻՑ...՚

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՙՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԱՌԻԹԻՑ...՚

Վերջերս ՙԻրավունք՚ թերթն անդրադարձել էր Երեւանի Ալյումինի գործարանի` ՙԱրմենալի՚ մի խումբ աշխատակիցներին (շուրջ 100 հոգու) վնասակարության դիմաց տրվող լրավճարը չվճարելու թեմային: Հիշեցնենք, որ գործարանի սեփականատերերը ՌԴ-ից են, եւ այս խնդիրը այստեղ նոր չէ. բանվորների մեկ այլ խմբի (117 հոգի) հայցով ՙԱրմենալի՚ ղեկավարությունը դեռեւս անցյալ տարի գտնվում էր դատական գործընթացի մեջ նույն հարցի վերաբերյալ: Չնայած, որ հայցը բավարարվեց ի օգուտ բանվորների, գործարանի տնօրինությունը շարունակում է իր, մեղմ ասած, տարօրինակ աշխատաոճը: Այս կապակցությամբ գործարանի մի խումբ ներկայացուցիչներ դիմել են ՙԼեւ գրուպ՚ իրավաբանական գրասենյակին, ինչպես նաեւ ՍԻՄ կուսակցությանը, որպեսզի այս կերպ եւս պաշտպանվի նրանց սահմանադրական իրավունքը:
Այս կապակցությամբ դիմեցինք ՙՍահմանադրական Իրավունք միություն՚ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ, որպեսզի ճշտենք, թե ինչ կարծիք ունի ստեղծված իրավիճակի մասին, եւ ինչ է ձեռնարկվելու այդ ուղղությամբ. ՙՆշեմ, որ այո, ՍԻՄ կուսակցությանն են դիմել Ալյումինի գործարանի աշխատավորական կոլեկտիվի մի խումբ անդամներ, գտնելով, որ խախտվել է իրենց սահմանադրական իրավունքը, եւ այդ կապակցությամբ մենք ուսումնասիրում ենք հարցը եւ աջակցում ենք կոլեկտիվին իրենց իրավունքները վերականգնելու առումով: Նշեմ, որ մեր կուսակցությունը դեռ 2000-2001 թթ.-ին ՀՀ օրենսդրության մեջ հստակեցրել է աշխատանքային իրավունքների բազմաթիվ դրույթներ եւ միշտ պայքարել է աշխատանքային իրավունքի իրականացման համար: Գտնում ենք, որ աշխատանքային իրավունքը մարդու այն հիմնարար իրավունքներից է, որը նա պետք է կարողանա ամբողջ ծավալով իրացնել կյանքում: Երբեմն, հատկապես օտարերկրյա գործատուները օգտվելով նրանից, որ ՀՀ-ում ստեղծվել է ծանր իրավիճակ` կապված աշխատանքային շուկայի հետ, փորձում են խախտել մեր աշխատավորների իրավունքները, այնինչ այդ նույն օտարերկրյա գործատուներն իրենց երկրում երբեք չէին համարձակվի գնալ նմանատիպ խախտումների: Այս փաստը մեզ շատ է մտահոգում, եւ այս առումով մենք աջակցում ենք այդ կոլեկտիվին, գտնում ենք, որ նրանց պահանջները արդարացի են, բխում են ՀՀ օրենսդրությունից: Մենք կհետեւենք ողջ դատական գործընթացին եւ հետեւողական կլինենք, որպեսզի ՀՀ-ում նմանատիպ դեպքերի ժամանակ սատարենք մեր աշխատավորներին՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում