ՙՙՄԱՐԴԻԿ ՆԱՅՈՒՄ ԵՆ, ԶԱՆԳԱՀԱՐՈՒՄ, ՀՈՒԶՎՈՒՄ, ԱՋԱԿՑՈՒՄ՚

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՄԱՐԴԻԿ ՆԱՅՈՒՄ ԵՆ, ԶԱՆԳԱՀԱՐՈՒՄ, ՀՈՒԶՎՈՒՄ, ԱՋԱԿՑՈՒՄ՚

Նախընտրական օրերի հետ կապված մենք զրուցեցինք Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ, ով երկու օր առաջ միացավ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի առաջարկին, ստորագրելով քաղաքական կուսակցություններին եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվողներին քաղաքակիրթ մրցակցության կանոնների տակ:
-Ընկեր Թովմասյան, ինչո±ւ Դուք միացաք հենց պարոն Հարությունյանի առաջարկին եւ չմիացաք նույն առաջարկով հանդես եկող այն չորս կուսակցություններին:


- Ինձ համար նշանակություն չունի, թե ում առաջարկությունն է, ինձ համար նշանակություն ունի այն, որ կեղծիքներ չլինեն, լցոնումներ չլինեն ու կաշառքներ չբաժանվեն, այ սա է իմ գլխավոր կրեդոն: Բացի այդ իրենք են գլխավոր պատասխանատուները, որով եւ իրենց վրա է դրվում պատասխանատվությունը, որովհետեւ տեղական ընտրական հանձնաժողովի բոլոր պատասխանատուները կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներն են: Իսկ ինչ վերաբերվում է այն չորս կուսակցություններին, ապա նշեմ, ես չգիտեմ թե նրանք ինչ էին կատարում եւ միայն 20 օր հետո են ինձ տեղյակ պահում ասելով, որ եկեք միացեք, ստորագրեք, իսկ ինչո±ւ ես պետք է գնայի ու ստորագրեի:
- Կարելի± է ասել, որ Դուք նրանց գործողություններում ինչ-որ ապակառուցողական բաներ եք նկատել:
- Ոչ միայն ապակառուցողական, այլ նույնիսկ բարի չեղան տասը օր առաջ ուղարկեին այդ նախագիծը, նստեինք քննարկեինք, մեր առաջարկությունները կատարեինք, այլ ոչ թե իրենց թելադրանքի տակ ստիպեին, որ ես ստորագրեմ:
- Դուք հայտարարում եք, որ այս ընտրություններում կունենաք 15-17 տոկոս ձայն, կարելի± է իմանալ ինչի վրա հիմնվելով եք Դուք դա ասում, քանի որ նախորդ ընտրություններում դուք հինգ տոկոսի շեմը նույնիսկ չանցաք:
- Ես դա ասում եմ ժողովրդի սոցիալական ծանր վիճակի, ստրկացման վիճակի համար: Ինչ վերաբերվում է 15-17 տոկոսին, ապա մենք հիմա առաջ ենք նայում. գնանք հինգ տարի հե±տ:
- Ի±նչ փոխվեց այս տարիների ընթացքում:
- Իշխանությունները ժողովրդին իջեցրին ստրկացման մակարդակին, եւ մարդիկ հասկացան, որ իրենց փրկությունը միայն Կոմկուսն է` սոցիալիստական գաղափարախոսությամբ:
- Իսկ հնարավո±ր է, որ Դուք զուգահեռներ եք անցկացնում ՌԴ-ի ընտրություններում Ա. Զուգյանովի հավաքած ձայների հետ:
- Ոչ միայն զուգահեռներ ենք անցկացնում, այլ մենք վերցնում եւ սովորում ենք ժողովրդի հետ աշխատելու ամենալավ միջոցներն ու մեթոդները:
- Շատ կուսակցություններ արդեն սկսել են իրենց քարոզարշավը, պաստառներ են տեղադրում, ի±նչ եք դուք անում:
- Մենք մեր ոտքը մեր վերմակի չափ ենք մեկնում եւ կանենք այնքան, ինչքան կարող ենք: Այս պահին պաստառներն ենք պատրաստում, մեր ծրագիրն է տպագրվում, տեսահոլովակն արդեն մի քանի օր է ցուցադրվում է, իսկ մարդիկ նայում են, զանգահարում են, հուզվում են, աջակցում են:
- Ընկեր Թովմասյան, Դուք ձեզ ընդդիմադի±ր, թե± իշխանամետ կուսակցություն եք համարում:
- Ես զարմանում եմ, որ այդ հարցը Դուք ինձ տալիս եք, ոնց որ Դուք ինձ նոր ճանաչեք: Մենք ոչ միայն ընդդիմադիր ենք, այլ արմատական ընդդիմադիր ենք:
- ՀԱԿ-ը եւս իրեն համարում է արմատական ընդդիմադիր, արդյոք նրանց վարած քաղաքականությունը եւ գործունեությունը ձեզ հոգեհարազա±տ է:
- Ոչ, քանի որ ՀԱԿ-ը իրեն ընդդիմադիր է համարում, որպեսզի շարունակի այն քաղաքականությունը, որը ժողովրդին այսօր ստրկացրել է, իսկ մենք ցանկանում ենք արմատապես փոխենք ժողովրդի վիճակը, համակարգը, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ ապրել, կրթվել, աշխատանք ունենալ: Իսկ ՀԱԿ-ը ասում է, որ ես կգամ եւ նույնը կշարունակեմ:
- Երեկ ՙՉորրորդ ինքնիշխանություն՚ թերթում ասվում էր, որ Հայաստանը շողուլից ընկավ կոմունիստների ղեկավարման տարիներին, այդ ժամանակ եղան թալաններ, փողը արժեզրկվեց եւ այլն, ինչպե±ս կմեկնաբանեք սա:
- Ես չեմ կարդացել այդ թերթը, բայց ուզում եմ ասել, որ ինչքան էլ գրեն, խոսեն ու զրպարտեն եւ ինչքան էլ ինքնասիրահարված լինեն, աշխարհը գիտի, թե ինչից ինչ դարձավ Սովետական Հայաստանը 70 տարիների ընթացքում: 89 տոկոս անգրագիտությունից մեր երկիրը դարձավ Գիտությունների ակադեմիա ունեցող երկիր, նավթի ճրագից հասավ ատոմակայանին, ունեցանք կրթված ժողովուրդ, հազարից ավել գործարաններ, որտեղ մարդիկ հանգիստ աշխատում էին, ստանում աշխատավարձ եւ մի բանել գումար էին հետ գցում: Նման բաներ կարող են գրել, էհ թող գրեն, իսկ ժողովուրդը լավ է հիշում, թե ինչպես էին ապրում սովետական տարիներին եւ ինչպես են ապրում վերջին 22 տարիներին: Իսկ եթե արժեզրկվել է փողը այդ տարիներին, ապա ինչո±ւ էր ամբողջ ժողովուրդը գնողունակ, ինչպե±ս էին գումարներ կուտակում խնայդրամարկղերում, ինչպես էին կոպեկներով հանգստանում առողջարաններում, սովորում էին բացարձակապես անվճար եւ այլն: Պետք չէ ջայլամի քաղաքականություն խաղալ, աշխարհը լավ գիտի, թե ինչ է եղել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում