ԲԱՄԲԱՍԱՆՔ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Ըստ ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամին մոտ կանգնած աղբյուրի` այժմ ամբողջ ընդդիմադիր դաշտի (բացառությամբ ՀԿԿ-ի) գործողությունները համակարգվում են հենց ՙՍիվիլիթասի՚ ներսում կազմված ծրագրերով: Այդտեղ է որոշվում, թե ինչպիսի դերաբաժանումներ պետք է լինեն` ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚, ՀՅԴ-ի միջեւ եւ, ամենակարեւորը` ինչ գործողություններ պետք է կատարի ԲՀԿ-ի օսկանյանական թեւը:
Ավելին, հենց այդ ոչ բարեհունչ հիմնադրամի նեսում է նաեւ իրականացվում ազգային-պահպանողական ուժերի դեմ սեւ քարոզչություն իրականացնելու համար նախատեսված այն տպագիր, եւ տեսաձայնային նյութերը, որոնք ենթակա են տարածման սոցիալական ցանցերի միջոցով: