ՀԱԿ ներկայացուցիչ եւ նախկին Ազգային անվտանգության փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, օրերս լրատվամիջոցներին փոխանցել էր, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը կապված է ՀՀ անձնագրային կեղծումների բացահայտման հետ, որի մասին վերջինս իբրեւ տեղյակ է եղել: Այս կապակցությամբ խմբագրություն էր զանգահարել փոխոստիկանապետի հայրը` ՊԵՏՐՈՍ ՄՀԵՐՅԱՆԸ եւ ասում էր, որ եթե պարոն Եղիազարյանը կամ որեւիցէ մեկը ունի լուրջ հիմքեր, որով կօգնեն է°լ ավելի շուտ բացահայտելու իր տղայի սպանությունը, ապա ճիշտ կլինի դիմեն ոստիկանությանը.
ՙԵս եւս որոշակի առումով կասկածներ ունեմ, որ իմ տղային կարող է սպանել են հենց կեղծ անձնագրերի եւ վիզաների գործի բացահայտման համար, քանի որ դա հենց այն ժամանակաշրջանն էր, երբ իմ տղան, բավականին ինտենսիվ կերպով, սկսեց աշխատել ու փորձում էր մաքրել համակարգը, իսկ դա տեւեց ընդամենը յոթ ամիս, չնայած որ սա կարող է լինել վարկածներից մեկը: Արդեն երեք տարուց ավել է ինչ տղայիս գործը հետաքննվում է եւ միայն կարող եմ ասել, որ վերջին վեց ամիսներին առավել օպերատիվ են սկսել աշխատել այդ ուղղությամբ եւ ես նույնիսկ շահագրգռվածություն եմ նկատում գործի բացահայտման հարցում: Երբ ինքս վերլուծում եմ շատ բաներ, հասկանում եմ, որ քիչ է մնացել, որպեսզի բացահայտվի տեղի ունեցածը եւ պատժվեն իրական հանցագործները: Ես առավել ցավ եմ ապրում այն բանի համար, որ իմ տղան չափազանց մաքուր է աշխատել եւ հենց իր մաքուր լինելու համար են հավանաբար սպանել՚: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ