ՙԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ՚` ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ՚` ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է դեռեւս երեկ ծնված ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցությունը գործազուրկների կուսակցություն է: Այնտեղ գրանցված 25 պատգամավորության թեկնածուներից 19-ը չեն աշխատում որեւէ տեղ, իսկ մնացած վեցից մեկը վարորդ է, գանձապահ եւ նմանատիպ շարքային աշխատանքներ կատարող, եւ միայն մեկն է, ով նախկին լրագրող է եւ ներկայիս դասախոս` Անուշ Սեդրակյանը:
Իսկ թե ինչո±վ է պայմանավորված նման կազմը` հարցով երեկ ամբողջ օրը փորձեցինք կապ հաստատել կամ գտնել նրանցից որեւիցէ մեկին: Բայց պարզվում է, որ նրանց գտնելն ու հարցեր տալը այդքան էլ հեշտ բան չէ, որովհետեւ բացի նրանցից մենք կարողացանք կապ հաստատել ՙԺառանգություն՚ կուսակցության լիազորված անձանց, լրատվական պատասխանատուների եւ նմանատիպ այլ մարդկանց հետ, որոնք կամ կուսակցության անդամների համարները չունեին կամ եթե անգամ ունեին, դրանք արդեն մի քանի տարի է ինչ չեն գործում: Իսկ վերջում էլ հայտնեցին, որ եթե տեսնեն նրանցից ասենք, օրինակ` Անուշ Սեդրակյանին, անպայման կփոխանցեն, որ մենք ցանկանում ենք հարցեր ուղղել իրենց կուսակցության տարօրինակ թեկնածուների եւ գործունեության մասին: Դե ինչ, ստիպված ենք հարցերն ուղղել թերթով եւ մնալ ՙնամակին սպասող՚:
Նախ ցանկանում ենք տեղեկանալ, թե ինչո±ւ ընտրություններին մասնակցող կուսակցության անդամներից որեւէ մեկը գիտության, մշակույթի կամ իրավատնտեսական ոլորտում չունեն որեւէ տեղ կամ աշխատանք, իսկ եթե կան, ապա ովքե±ր են: Եթե կուսակցությունում կան լիքը գործազուրկներ, ապա վերջիններս հաստատ ֆինանսի կարիք կունենան, էլ չենք ասում այն, որ անցյալ տարի ՙԱզատ դեմոկրատների՚ տարեկան հաշվետվությունը զրո է եղել, չնայած, որ ունեն բավականին ճոխ գրասենյակ եւ այսօր էլ մասնակցում են ընտրություններին` վճարելով 8 միլիոն դրամ ընտրագրավ, բավականին մեծ ծախսեր են կատարում, ագիտացիաներ են կազմակերպում ԶԼՄ-ներով եւ այլն: Ինչպե±ս հասկանալ այս հանելուկը, որտեղի±ց նրանց գումար, եթե չկա աշխատող մարդ, թե± այս հարցերը լուծում է նորին մեծություն ՙԺառանգություն՚ կուսակցությունը: Չնայած կարող է հանգանակություննե±ր են հավաքում, բայց չէ, կարծես այդպես էլ չի ստացվում, քանի որ հարյուր դրամներով բան դուրս չի գա, իսկ հազար դրամով նրանք գոնե պետք է 4 հազար կուսակիցներ ունենան, որպեսզի ապահովեին այդ ութ միլիոն դրամի կեսը, բայց չաշխատողների կուսակցության համար հազար դրամն էլ է մեծ գումար:
Վերջերս էլ մեծ զայրույթով հանդես է եկել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը գործազրկությամբ տառապող կուսակցության հանդեպ` նրանց ասելով, որ դեռ պատասխան եք տալու նորաթուխ շտաբի գործունեության համար  ստորագրությունից ետ քաշվելու կապակցությամբ: Հետաքրքիր է, ի±նչ պատասխան են տալու ընկեր դաշնակներին աշխատանք չունեցող ՙԱզատ դեմոկրատները՚:
Իսկ ամենազավեշտալին այն է, որ մեծն ժառանգական Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք այս ընտրություններին, թե° մեծամասնականով, եւ թե° համամասնականով մեծամասնություն են կազմելու: Այստեղ արդեն կարելի է կասկածել նրանց մաթեմատիկական կրթության վրա, որովհետեւ ՙԺառանգություն՚ կուսակցությունը միայն մեծամասնականով ունի հինգ, իսկ համամասնականով մի քանի տասնյակի հասնող անդամներ եւ ոնց էլ գումարում ենք, մեծամասնություն չեն կազմում:
Դե ինչ, մեզ մոտ այս հարցերն էին, որոնք ցանկանում էինք ուղղել ՙԱզատ դեմոկրատներից՚ աշխատողներին կամ չաշխատողներին, բայց պարզվում է, դեռ խորհրդարան չմտած արդեն ունեն լիքը խոսնակներ, որոնք իրենց հերթին ունեն ենթախոսնակներ եւ մեր հարցերին կարող են պատասխանել միայն խոսնակների միջոցով, այլապես նրանց համարներն ու գտնվելու վայրը մեզ համար կմնա անհասանելի ու գաղտնի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում