ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԿԻՑ, ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ...

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԿԻՑ, ԹԵ± ՀԱԿԱՌԱԿԸ...

Մեր հարցազրույցը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ ընդհատվեց ԲՀԿ ՙյուղը վրեն՚ անդամ Վարդան Օսկանյանի պատճառով: Ինչ արած, Վ. Օսկանյանն էլի համը հանեց, հենց նրա անունը տալիս էինք` հեռախոսազրույցն ընդհատվում էր ու այդպես քանի անգամ շարունակ, իսկ մինչ այդ Խ. Գալստյանը սիրով պատասխանում էր մեր հարցերին...
-Պարոն Գալստյան, ԲՀԿ-ն մասնակցում է ընդդիմադիրների կողմից ձեւավորված վերահսկման միասնական շտաբին եւ միեւնույն ժամանակ միացել է Դավիթ Հարությունյանի ընտրությունները պատշաճ անցկացնելու նախագծին: Այս երկու նախագծերից, ո±րն է ավելի կարեւորում ԲՀԿ-ն:
- Այդպիսի խնդիր ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առջեւ դրված չէ: Մենք ունենք մի գերնպատակ` ամեն ինչ անել, որ ընտրություններն ընթանան ազատ, արդար, թափանցիկ: Այդ տեսանկյունից ենք մենք ակտիվորեն մասնակցում բոլոր տիպի ձեւաչափերին, որոնք ուղղված են ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար:
- Վերահսկման միասնական շտաբի անդամ երեք ընդդիմադիրները դիմել են ՀՀ վարչապետին, ՀՀ ոստիկանապետին, ԿԸՀ նախագահին, Արդարադատության նախարարին, որպեսզի իրենց տրամադրեն երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը: Ի±նչն է պատճառը, որ ԲՀԿ-ն որոշեց ինքնուրույն իրականացնել ընտրողների ցուցակների վերստուգումը:
- ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության տարածքային կառույցներում հանձնարարված է աշխատել ցուցակների ճշգրտությունը պարզելու ուղղությամբ: Մենք սպասում ենք դրանց արդյունքներին: Երբ պատասխանը կլինի, մենք նոր մեր հաջորդ քայլերը կորոշենք:-Վարդան Օսկանյանը քանիցս հայտարարել եւ պնդել է, որ կոալիցիան ձեւական բնույթ է կրում: Դո±ւք էլ եք այդպես կարծում:
- Այդ կապակցությամբ հայտարարություններ արդեն հնչել են...
- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Վարդան Օսկանյանի այն արտահայտությանը, թե ընտրությունների արդյունքում ոչ միայն խորհրդարան է ձեւավորվելու, այլեւ կառավարություն, արձագանքել է եւ նշել, որ ձգտելու են նրան, որ Վ. Օսկանյանի գաղափարները կրողները կառավարությունում չլինեն: Իսկ ԲՀԿ-ն Վ. Օսկանյանի գաղափարների կրող համարվո±ւմ է:
- Դուք ինչպե±ս եք պատկերացնում, ա±նձն է կուսակցության գաղափարները կրում, թե± կուսակցությունը անձի...
Եվ հաջորդ հարցը այդպես էլ մնաց անպատասխան: Օսկանյանի ՙնավսից՚ այլեւս չհաջողվեց վերականգնել հեռախոսակապը...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում