ԵՐԿՆՔԻՑ ԸՆԿՆՈՂ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԹՈՌԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎ
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
ԵՐԿՆՔԻՑ ԸՆԿՆՈՂ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԹՈՌԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎ

Եվ այսպես, ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանը երջանկացրեց հանրությանը, որ պատրաստվում է մասնակցել 2013-ի նախագահական ընտրություններին, եթե ՙերիտասարդ սերունդն իր այլընտրանքային թեկնածուին չառաջադրի՚: Եվ որտե±ղ էր Րաֆֆին արել իր այդ դարակազմիկ հայտարարությունը` դե, իհարկե, ամերիկացի Վարդան Օսկանյանի ստեղծած ՙնարնջագույն՚ վարակի բնում` ՙՍիվիլիթասում՚:
ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Անշուշտ, երբ Րաֆֆին խոսում էր, որ կառաջադրվի, եթե երիտասարդ սերունդը այլ թեկնածու առաջ չքաշի, առանձնապես իրեն հոգ չտվեց ճշտելու, թե որ ՙերիտասարդ սերնդի՚ մասին է խոսքը: Չնայած ՙԺառանգության՚ առաջնորդը առաջ է քաշում ՙՀՀ երեք նախագահներին բացառելու՚` որոշակի շրջանակներում մոդայիկ դարձած տեսությունը, այնուամենայնիվ, նա դժվար թե նկատի ունեցած լինի հենց հայ ազգի երիտասարդ սերնդին` որպես ամբողջություն:
ՙԱյլընտրանքային առաջադրման՚ հույժ պատասխանատու գործին, անշուշտ, մոտիկ չեն թողնի երիտասարդության ավանդապաշտ, ազգային պահպանողական հատվածին, ու միայն թերեւս գրանտակերական հատվածին կթույլատրվի մասնակցել այդպիսի գործին: Պարզ է, թե ինչու. եթե ՙշարժման՚ մասնակիցները չունենան արեւմտյան ֆինանսական սնուցում, ու հետեւաբար` կախվածություն, ապա վաղ, թե ուշ անպայման կբացահայտեն, թե ինչպիսի սին ՙնարնջագույն՚ հեքիաթներով են իրենց կերակրում:
Բայց, այնուամենայնիվ, նույն ՙԺառանգությունը՚ հարուցում է ՀԱԿ-ի կասկածամտությունը, զի ՙԱզատ դեմոկրատների՚ առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի թեթեւ ձեռքով կասկածի տակ է դրել սեփական մասնակցությունը, այսպես կոչված, ընտրությունների վերահսկման միասնական հանրային շտաբի աշխատանքներին: Դե, իհարկե, ՀԱԿ-իստների ՙնարնջագույն՚ սիրտը ճաքում է Րաֆֆու այն խոսքից, որ շտաբի հռչակագիրը ընդամենը ՙնախափաստաթուղթ՚ է: Իսկ իրականում ՙԺառանգությունը՚ իր համար նաեւ նահանջի տեղ է ապահովում, զի 2007-ին արդեն նախադեպ եղել էր, որ խորհրդարան մուտք գործի ՙբարի քեռիների՚ միջնորդությամբ եւ իշխանական ռեսուրսի օգնությամբ:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ԼՏՊ-ն, Ապարանում մեկնարկելով ՙշարժական՚ քարոզարշավը, շարունակեց իր` ՙվատ է լինելու, շատ վատ է լինելու՚ ավանդական գիծը, ու հայության հայրենաբնակ եւ սփյուռքաբնակ հատվածներին առաջարկեց գումարել նոր կատեգորիա` ՙպանդխտահայություն՚: Փաստորեն, տեսնելով, որ ՙհայաստանցի-ղարաբաղցի՚ տարաբաժանման սխեման արդեն բոլորին զահլահան է արել ու այլեւս արդյունավետ չի գործում, նա որոշեց մոբիլիզացնել որոշակի պոտենցիալ ունեցող չարացած այն շերտը, որը դավանում է` ՙերկիրը երկիր չի՚ կենսափիլիսոփայությունը: Երեւի թե դա` ի հակակշիռ Սերժ Սարգսյանի ՀՀԿ 13-րդ համագումարում ձեւակերպած առանցքային այն մտքին, որ երկիրը երկիր է եւ պետք է հավատով գործ անելով այն դարձնել ավելի լավը: Դե, իհարկե, ՀԱԿ-ը, ամեն ինչ ՀԱԿմեջ անելու իր սովորության համաձայն, նաեւ չի խորշում հասարակ ստախոսությունից, եւ մասնավորապես` Էդուարդ Շարմազանովը ակնհայտ ստախոսության վրա է բռնացրել ՙԱրամ Մանուկյան անուն-ազգանունը կրող անձին՚` տարածելով այն տեսանյութի հղումը, ուր Ա. Մանուկյանը ասում է բաներ, որոնք այնուհետ փորձել է ուրանալ: Դե, իսկ, օրինակ, ՀԱԿիստ Վլադիմիր Կարապետյանը դեռ համարձակվում է Սերժ Սարգսյանին մեղադրել ցեղասպանությունը ուրանալու մեջ (ազգային գաղափարախոսությունը ժխտող ԼՏՊ-ի զինակցի կողմից այդ թեմայով խոսելը առհասարակ ծիծաղելի է): Բայց, ինչեւէ, ՀԱԿ-ը` որպես այդպիսին, առանձնապես մեծ ՙնարնջագույն՚ ներուժ չունի իր ծայրաստիճան վարկաբեկվածության եւ բողոքավոր ընտրազանգվածին հիասթափեցնելու պատճառով:
Սակայն անդրօվկիանոսյան տերերը բավականին արագ փոխարինող են գտել թույլ օղակներին` ՀԱԿ-ին եւ ՙԺառանգությանը՚: Ու ամբողջովին ՙնարնջագույն՚ դաշտ է մտնում այժմ ՀՅԴ-ն:Տեսնենք, թե ինչպես բացեիբաց Արմեն Ռուստամյանն է հռչակում, այսպես կոչված, ՙմիասնական շտաբի՚ բուն նպատակները. ՙՄենք կարծում ենք, որ պետք է կարողանանք նաեւ ստեղծել այլընտրանքային համակարգ` ընտրությունների ամփոփման համար, որ կարողանանք նաեւ գնահատել, թե ինչպես անցան ընտրությունները՚: Այսինքն` հռչակվում է նպատակ ոչ թե կանխարգելելու ընտրախախտումները եւ ապահովելու ընտրությունների ազատ եւ արդար բնույթը, այլ կանխավ որոշվում է ձեւավորել ԿԸՀ-ին այլընտրանքային, ըստ էության, ապօրինի կառույց, որը պետք է կրակի պաշտոնականից էապես տարբերվող թվեր եւ ընտրությունները հռչակի ամբողջովին կեղծված: Շատ է կարեւորվում կեղծիքների այնպիսի ծավալի հռչակումը, որը թույլ կտա անցնել իրավիճակը ամբողջովին ապակայունացնելու գործողություններին. ՙՄիասնական շտաբի արդյունքներից մեկը պետք է լինի այն, որ այդ ծավալներն արձանագրի եւ ասի, որ այդ կեղծիքներն ազդել են արդյունքների վրա, այդ պատճառով կա°մ պետք է վերանայենք այդ արդյունքները, կա°մ պետք է նոր ընտրություն անցկացնենք՚: Իսկ ՙԺառանգության՚ վերապահումների եւ ԲՀԿ-ի` Դավիթ Հարությունյանի նախաձեռնությանը միանալու կապակցությամբ Արմեն Ռուստամյանը ՙահասարսուռ՚ բան հայտարարեց. ՙՊետք է պատասխան տան, թե ինչու են որոշումները փոխում՚:
Դե ինչ, կարծում ենք ավելորդ է խոսել այն հանգամանքի մասին, որ ամբողջ ԲՀԿ-ի տրամաբանությունից դուրս գործող Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը հենց ՙնարնջագույն՚ հիմնական հարվածային ուժն են, զի նրանց թիկունքում ոչ միայն ՙՍիվիլիթասի՚ պես հզոր ֆինանսներով ամերիկյան կառույցներն են, այլեւ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ ստվերային բուրգը:
ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՈՒՂԵԳԾԵՐԸ
ՀՀ նախագահը քարոզարշավի հենց սկզբից կայացրել է երկու սկզբունքային որոշում: Առաջինը` որ անձամբ է գլխավորում ՀՀԿ-ի քարոզարշավը, եւ երկրորդը` որ պետք է գերիշխի ոչ թե առճակատման, այլ ազգային համերաշխության մոտեցումը` անգամ ամենաարմատական ընդդիմադիրների նկատմամբ: ՀՀ նախագահը հորդորում է անգամ այդ ճամբարում թշնամիներ չփնտրել, իսկ ինչ վերաբերում է ընտրությունների որակին, ապա շեշտում է, որ ՀՀԿ-ն պատասխանատու է ընտրություններում ամեն ինչի, այդ թվում` անգամ ընդդիմադիրների գործողությունների համար:
Իսկ երեկ Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա մասնավորապես նշեց. ՙՄենք ձեզ հետ գնում ենք ընտրություններին, գնում ենք ընտրելու նոր խորհրդարան: ՀՀԿ-ն, որպես կառավարող ուժ չի թաքցրել թերություններն ու թմբկահարել հաջողությունները, քանի որ մենք պատրաստ է յուրաքանչյուր առողջ քննադատության ու բացենք բոլորի առաջ: Մենք գնում ենք բաց ու արդար ընտրությունների, որտեղ փորձելու են ընտրել ավելի վառ ու բարեկեցիկ ապագա՚: Սերժ Սարգսյանը ավելացրեց, որ` ՙԿարիք չկա միմյանց համոզելու, որ մեր երկիրը լավն է: Ունենք բազմաթիվ խնդիրներ, չլուծված հարցեր, բայց նաեւ ունենք հրաշալի երկիր եւ հանճարեղ ժողովուրդ, որը ցանկություն ունի ունենալ ավելի լավ Հայաստան՚:
Այսպիսով, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ՀՀԿ-ն որդեգրում է հավասարակշիռ, հանդուրժողական եւ համերաշխության օրինակներ տվող քարոզարշավի կուրս: Իսկ ի±նչ կուրս են որդեգրում մյուսները: Առավելագույն անհանդուրժողական քարոզչություն վարողը բացի ՀԱԿ-ից այժմ նաեւ ՀՅԴ-ն է, որը թերեւս ցույց է տալիս ունակություն ՀՀՇ-ականներից խլելու նեոբոլշեւիկյան բառապաշարի եւ գործերի դափնիները: ՙԺառանգությունը՚, թերեւս, ավելի զուսպ է վարվում, զի, ամենայն հավանականությամբ, ՙԱմերիկայեն՚ որոշել են առճակատման սխեմաներում առայժմ Րաֆֆու իմիջը չփչացնել, զի Րաֆֆու պես կադրերը պետք կգան 2013-ին, եթե մայիսից հետո չհաջողվի պայթեցնել Հայաստանի ներքին կայունությունը եւ հարցերն ավելի արագ լուծել:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերներին, ապա ՕԵԿ-ը լծված է բոլոր միջոցներով իր փայ տոկոսը հայթայթելուն, իսկ ԲՀԿ-ն բավականին երկակի վիճակում է:
Ըստ էության` այժմ ԲՀԿ-ում առկա է երկու թեւ` ավանդական եւ ՙնարնջագույն՚: Ավանդական թեւը ներկայացված է ինչպես ԲՀԿ առաջնորդով, այնպես էլ ԲՀԿ-ական նախարարներով, մարզպետներով, ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծամասնությամբ, գումարած նաեւ` բավականին ստվար զանգվածին, որը ԲՀԿ-ում ընդգրկվել է հենց ելնելով իշխանական կուսակցության հանգամանքից:
Իսկ ՙնարնջագույն՚ թեւը ներկայացված է ԲՀԿ համամասնական ցուցակում Վարդան Օսկանյանով (թիվ 2) եւ Հմայակ Հովհաննիսյանով (թիվ 9): Անշուշտ, կուսակցության ներսում այդ երկուսը նաեւ աստիճանաբար ձեւավորում եւ ընդլայնում են համակիրների թիմ: Այդ երկուսի կարեւորագույն առանձնահատկությունն այն է, որ նրանք իրենց գործողություններում հաշվի չեն նստում ոչ կուսակցության առաջնորդի, ոչ էլ կուսակցության վերնախավի կարծիքի հետ ու պարզապես բոլորին փաստի առաջ են կանգնեցնում:
Եվ ինչպես մինչ քվեարկության օրը, այնպես էլ ընտրություններից անմիջապես հետո հարց է ծագում, թե ԲՀԿ-ի ներսում ո±ր թեւն է հաղթանակելու` ավանդակա±նը, թե± ՙնարնջագույնը՚: Այսինքն` արդյոք հաջողվելո±ւ է, եթե ոչ լրացնել, ապա գոնե չեզոքացնել ՙնարնջագույն՚ թեւի առաջնորդ Օսկանյանին եւ բազմակուսակցափոխ Հովհաննիսյանին, թե նրանք ԲՀԿ-ի ներսում դառնալու են իրավիճակի տերը:
Վարդան Օսկանյանը, անշուշտ, միշտ եղել է, պատկերավոր ասած, երկու տիրոջ ծառա` ԱՄՆ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի, ու նաեւ մշտապես կատարել է Արեւմուտքի եւ ՀՀ երկրորդ նախագահի միջեւ կամրջի դեր: ԲՀԿ-ի ներսում օսկանյանական թեւի անձեռնմխելիությունը պայմանավորված է ավելի շուտ ոչ այնքան Արեւմուտքի գործոնով, որքան` Ռոբերտ Քոչարյանի, ում գործնականում առայժմ անտեսելու հնարավորություն չկա:
Սակայն այդ թեւերի պայքարը մինչ քվեարկության օրը ավելի շուտ ստվերային բնույթ է կրելու` դուրս չգալով հրապարակային բարձրաձայն մեղադրանքների հարթություն, քանզի հակառակ դեպքում դա էապես կարող է հարվածել ԲՀԿ-ի վարկանիշին: Իսկ ընտրություններից հետո արդեն այդ երկու թեւերը կարող են եւ բացահայտորեն առճակատվել: Բայց առայժմ չշտապենք կանխատեսում անել, քանզի մեկ ամսվա ընթացքում դեռ շատ բան կարող է փոխվել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆՙ

