ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՙՄԱՏՈՒՑՎԱԾ՚ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Արխիվ 12-16| ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ |
ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՙՄԱՏՈՒՑՎԱԾ՚ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Այն, որ հայաստանյան բանկիրները գնալով ավելի ու ավելի նոր ուղղություններ, ֆինանսական նոր հոսքեր են վերցնում իրենց վերահսկողության տակ, դա նորություն չէ: Վերցնելը վերցնում են, սակայն դժգոհություններ ինչպես որ եղել է, այնպես էլ շարունակում են լսվել:
Բանկային վերահսկողության տակ ժամանակին սկսեց աստիճանաբար տեղափոխվել նաեւ կենսաթոշակների վճարման գործընթացը: Ասենք, որ կենսաթոշակառուներին դա նույնիսկ բավականին ձեռնտու էր:
Նախ, կենսաթոշակը բանկային քարտերի միջոցով ստանալը նրանց ազատում է այնպիսի ավելորդ գլխացավանքից ինչպիսիք էին կամ ամեն ամիս հերթերի մեջ կոտորվելով թոշակ ստանալը, կամ էլ տանը թոշակ բաժանողին սպասելով դրանից բխող մի քանի 100 դրամի վճարումներով ու տարբեր այլ բացասական հետեւանքներով հանդերձ: Դրա փոխարեն գումարը փոխանցվում է բանկ ու թոշակառուն ուզած պահին կարող էր բանկոմատից այն վերցնել: Մի խոսքով, համակարգը սահուն աշխատում էր, մինչեւ որ այս ամիս սկսեցին բավականին շատ բողոքներ լսվել: Բանն այն է, որ թոշակառուներից շատերը հերթական անգամ այցելելով բանկոմատ պարզեցին, որ չեն կարող գումար ստանալ: Բավականին երկար որոնումներից հետո, ի վերջո, պարզեցին, որ քարտի ժամկետը լրացել է: Ընդ որում, այն մասնաճյուղը, որտեղ զանգահարեցին համապատասխան հեռախոսահամարով, մի բան էլ զարմացել էր, թե` ՙՄի±թե Ձեզ չեն տեղեկացրել՚: Ինչեւէ, քարտերը պետք է փոխել եւ պարզվում է, որ ադեն դրա հետ կապված բավականին ստվար հերթեր են հասցրել գոյանալ: Եվ դա այն դեպքում, երբ կենսաթոշակը թոշակառուներից շատերի եկամտի միակ աղբյուրն է:
Լավ, մի կողմ թողնենք, որ մարդկանց պատշաճ կերպով ժամանակին չեն տեղեկացրել, թե իրենց քարտերը ժամկետ ունեն եւ լրանում է: Բայց մի±թե հնարավոր չէր վաղօրոք այնպես կազմակերպել այդ քարտը փոխելու կամ ժամկետը երկարացնելու գործընթացը, որ մարդիկ ավելորդ աժիոտաժների չբախվեին: Հուսով ենք, առաջիկայում ներկայացնել այդ հարցերի շուրջ համապատասխան բանկի պարզաբանումները եւս:
Ք. Ս.

