ԵՂԱՎ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ԵՂԱՎ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Շաբաթ օրը կայացավ ՙArmenia Music awards՚ մրցանակաբաշխությունը, որը շատերի հիշողության մեջ կմնա Ալեն Դելոնի ներկայությամբ եւ վեց ժամ տեւող ձանձրույթով: Իհարկե, կային հայտնի երգիչ-երգչուհիներ, եղան լավ կատարումներ, բայց ընդհանուր առմամբ այն նախորդներից քիչ բանով էր տարբերվում: Հաղորդավարների, հաղորդավարուհիների տափակ հումորները, Հայկոյի ու Մկոյի կարճ ժամանակով հայտնվելն ու գրեթե ոչինչ չասող տեքստերը...
Մեկ անգամ եւս հաճույքով հնչեցնենք աշխարհահռչակ Ալեն Դելոնի անունը, ում տրվեց ՙԼեգենդ՚ մրցանակ: Կինոաստղը բարձրացավ բեմ, ստացավ իր մրցանակը եւ հումորախառը շեշտեց, որ բեմում շատ հետաքրքիր ելույթներ եղան, սակայն հանդիսատեսը չէր ծափահարում, մինչդեռ ինքը ոչինչ չի անում, բայց բուռն ծափահարում են: Իհարկե, նրան ծափահարում էին իր դերերի, համաշխարհային հռչակի, հմայքի համար, եւ նա դա լավ գիտեր, սակայն իսկապես զարմացնում էր դահլիճի անտարբերությունը, երբեմն պարզապես քար լռությունը: Նաեւ նշենք, որ Ալեն Դելոնը վատ էր զգացել, եւ ստիպված էին եղել շտապօգնություն կանչել. ՙՍակայն հետո դերասանի ինքնազգացողությունը լավացել է, նա ստացել է իր մրցանակը եւ միայն դրանից հետո գնացել հյուրանոց՚,- տեղեկացրել են մրցանակաբաշխության լրատվական ծառայությունից:
Հավելենք, որ շատ էր ֆանագրաման, իսկ, օրինակ, Անուշ եւ Ինգա Արշակյանների ելույթին ուղեկցող պարային խմբի կատարումը, մեղմ ասած, հարազատ չէր հայկական երգին, ոգուն...  

ՊԱՍՏԵՐՆԱԿԻՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՇԽԱՆՅԱՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է


Ինչպես տեղեկացնում է zham.am-ը, ՙՀովհաննես Իշխանյանի դեմ իր ՙՈւվալնյատի օրը՚ գրքի համար ուժային կառույցները գործ սարքելու հետ մեկտեղ մամուլ են նետում գիրքը դատապարտող ՙնամակներ՚, ինչպես ՙԲանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն՚ անհայտ ՙխմբի՚ հայտարարությունը: Այժմ փորձ է արվում ստորագրություններով նամակ նետել մամուլ, եւ zham.am-ին հայտնի դարձավ, որ իշխանական մի լրատվամիջոց ստորագրություններով նման մի նամակ է պատրաստում՚:
Այդ գրքի մասին մենք էլ ենք գրել եւ չենք ուզում կրկնվել ու մեր խոսքն ավարտում ենք մեջբերումով` մեկնաբանությունը թողնելով ընթերցողին. ՙԻշխանությունները ճգնում են Հայաստանում վերադարձնել սովետական ժամանակաշրջանը, երբ պետությունը աշխատավորներից ստորագրություններ էր հավաքում Բորիս Պաստերնակի դեմ իր ՙԴոկտոր ժիվագո՚ վեպի համար՚:    

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում